22:52 17.05.2019
Ավստրալուհին պատմել է մի հիվանդության մասին, որի պատճառն արդեն մի քանի ամիս է՝ բժիշկները չեն կարողանում պարզել։ Ինչպես հայտնում է 9News-ը, աղջկա աչքերից և բերանից արյուն է գալիս, ուշագնացություններ են լինում։ Կես տարի առաջ 17-ամյա ավստրալուհի Ալեքսիս Հարիսոնը, որն աշխատում էր մանկապարտեզում, լոգարանում սայթաքել է և ընկել, որի հետևանքով գլխին հարված է ստացել։ Հիվանդանոցում նրան […]
22:38 17.05.2019
«Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
22:28 17.05.2019
Մայիսի 17-ին` ժամը 19:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում խանութի տանիք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը […]
10:18 17.05.2019
ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ:
10:09 17.05.2019
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են ՌԴ քաղաքացի՝ 26-ամյա Կարեն Միքայելյանի վարած BMW X5 մակնիշի 55 ՏՏ 500 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած շտապօգնության 656 AO 61 համարանիշի և 31-ամյա Գոռ Մինասյանի վարած Honda Fit մակնիշի 35 MO 618 համարանիշի […]
10:02 17.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը: Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ […]
09:46 17.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
00:47 17.05.2019
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին: Վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել […]
00:39 17.05.2019
Մայիսի 16-ին՝ ժամը 19:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շուկայի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում գտնվող նախկին կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է կրպակի […]
00:36 17.05.2019
Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով: Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա […]
00:08 17.05.2019
Այսօր Դուբայի օդանավակայանում ոչ մեծ պտուտակավոր ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում գտնվող 4 հոգուց երկուսը մահացել են, հայտնում է Դուբայի Dubai Media Office մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մահացել են Diamond-43 երկշարժիչային պտուտակավոր ինքնաթիռի կապիտանն ու նրա օգնականը։ Ինքնաթիռի կործանման հավանական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Վթարի պատճառով Դուբայի օդանավակայանում չվերթների մի մասը հետաձգվել է, որոշ […]
23:27 16.05.2019
Անվտանգության նկատառումներով Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է Ադրբեջան մեկնել առանց Հենրիխ Մխիթարյանի։ Այս մասին հայտնում է Rusarminfօ-ն։ «Նախորդ շաբաթ ՈՒԵՖԱ-ից Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ են պահանջել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական լարվածության պատճառով, բանակցությունները շարունակվում են։ «Արսենալ»-ի որոշումը կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն թիմը լավատես չէ այդ հարցում»,- հաղորդում է բրիտանական The Guardian-ը։ The Guardian-ի հաղորդմամբ՝ և՛ […]
23:13 16.05.2019
Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 35 RZ 385 համարանիշի ավտոմեքենայով Գառնի-Գողթ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Սիմոնյանը, ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 57-ամյա Տատյանա Գառդովան և 67-ամյա Տատյանա […]
22:50 16.05.2019
Մայիսի 16-ին՝ ժամը 17:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 87 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի […]
22:19 16.05.2019
Մայիսի 16-ին` ժամը 18:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում […]
10:44 16.05.2019
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են […]
10:35 16.05.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է […]
10:32 16.05.2019
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Դիմերեսին հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածն է (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը: Դարձերեսին «Սահակ Պարթև և Մեսրոպ […]
10:18 16.05.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ […]
10:10 16.05.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ […]
00:19 16.05.2019
Մայիսի 15-ին` ժամը 17:22-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. մայիսի 13-ին` ժամը 01:00-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի երկու չշահագործվող անասնագոմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է Վ.Գ.-ին պատկանող անասնագոմը՝ 160 քմ, վնասվել է երկրորդ անասնագոմի […]
00:17 16.05.2019
Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լ․ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել: […]
00:11 16.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […]
23:44 15.05.2019
Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:25-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա․Բարսեղյանն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է․ Սանեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ […]
23:12 15.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
21:59 15.05.2019
Մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, որի միջոցով կառավարությունը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ կենտրոնացնելու է իր ջանքերը ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:41 15.05.2019
Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
21:01 15.05.2019
Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, գործարկվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը: Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում […]
20:16 15.05.2019
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ […]
11:26 15.05.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում, մայիսի 13-ին, Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]