10:38 11.05.2019
Թբիլիսիից մեկնած ռազմատրանսպորտային Ан-12 ինքնաթիռի օդաչուին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ստիպել են Ջայպուրում հարկադիր վայրէջքի գնալ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Նյու Դելի է ուղևորվել պակիստանյան Կրաչի քաղաքով։ Օդանավը մի քանի ժամ խուզարկել են։ Ոստիկաններն անձնակազմին հարցաքննել են, որից հետո թույլ են տվել շարունակել թռիչքը։
10:17 11.05.2019
Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար:
10:03 11.05.2019
Իրկուտսկում 52 տարեկանում մահացել է ոուս ռեժիսոր Նիկոլայ Թարխանովը։ Այդ մասին հայտնել է երգիչ Արկադի Ստարոդուբցևը, փոխանցում է Gazeta.ru-ն։ «Մեծ վիշտ է, մահացել է Նիկոլայ Թախանովը»,- ասել է Ստարոդուբցևը։ Նրա խոսքերով՝ Թարխանովի մահվան պատճառը, հավանաբար, զարկերակային ճնշման կտրուկ տատանումն է եղել։ Այլ մանրամասներ դեռևս չկան։
09:46 11.05.2019
Մարտի 11-ին՝ ժամը 03:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել «Kia Rio» (վարորդ՝ Հ.Վ.) և «Mercedes S221» մակնիշների (վարորդ՝ Վ.Հ.) ավտոմեքենաները: Փրկարարները […]
09:32 11.05.2019
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հոր նախկին կինը հայտարարել է, որ Թոմաս Մարքլը «սարսափելի» ծնող է եղել։ Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը։ Ռոսլին Մարքլի խոսքերով՝ իր նախկին ամուսինը չէր հետաքրքրվում երեխաներով, դավաճանում էր։ Նա կարծում է, որ հիմա էլ դժվար թե որևէ բան փոխվի։ Նա կոչ է արել Թոմաս Մաքլին հեռու պահել երեխայից։ Ռոսլին Մարքլը […]
01:00 11.05.2019
Ստեփանակերտում այսօր կայացած Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է։ «Ս. թ. մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն […]
00:17 11.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Тwitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ վերհիշելով 2017 թվականին Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը: «Մենք դա կարող ենք անել»,- գրել է Մխիթարյանը: Throwback to the #UEL Final 2017?⚽️ We can do that #COYG ?⚪️?? @Arsenal #AFC pic.twitter.com/VfuNfsLBB2 — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) 10 мая 2019 […]
23:12 10.05.2019
Մայիսի 10-ին` ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է «Երազ» […]
22:55 10.05.2019
Լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդրելով հետաքննել հոր մահվան հանգամանքները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը զրուցել է Դորենկոյի դուստրերի հետ։ «Նրանք կարծում են, որ հորը թունավորել են, և դիակիզելու դեպքում սպանության հետքերը կվերանան»,- հայտնել է Ռազինը։ Այսօր որոշվում էր Տրոեկուրյան գերեզմանոցում Դորենկոյին հուղարկավորելու հարցը, սակայն նրա դուստրերի […]
22:13 10.05.2019
Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա գրել է․ «Նա կարծես Չիկագոյի երկվորյակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։ He’s also Chicago’s twin lol I’m sure he will change a lot but now he looks just like her ✨ […]
21:43 10.05.2019
Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ մայիսի 10-ին Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը […]
21:28 10.05.2019
Կկատարենք ուսումնասիրություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը բանանի թանկացման վերաբերյալ հարցին։ «Եթե գնի թանկացումը կլինի անհամաչափ, եթե գինը օբյեկտիվ է, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ ֆունկցիա չունի, բայց եթե գինը օբյեկտիվ չէ, և կա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա, որտեղ կա չարաշահում, ուրեմն մենք այստեղ գործ ունենք […]
21:08 10.05.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել։ SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Mercedes մակնիշի մեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել Ավետիսյան փողոցում, որտեղ էլ բախվել է Тօyota մակնիշի ավտոմեքենային։ Նախնական տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որը արգելափակվել է մեքենայի մեջ։ […]
20:43 10.05.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ մեքենան 20 մետրից գահավիժել է։ «Սարալանջը շրջանցեք, խոշոր վթար է»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:32 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում հեծանվով երթևեկելով, ամփոփել է հեծանվային օրը։ Նա ասաց, որ առավոտյան մոռացել էր սաղավարտը, սակայն այն շատ կարևոր է․ «Խորհուրդ եմ տալիս առանց սաղավարտի հեծանիվ չվարել»։ Նա ընդգծել է, որ ավելորդ քաշի հետ խնդիր ունի, և մտադիր է հեծանիվը լիարժեք օգտագործել այդ նպատակի համար․ «Շատ կարևոր է, որ քաղաքում հեծանիվները […]
10:17 10.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից առ ս. […]
10:03 10.05.2019
Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]
09:53 10.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է: Անմիջապես […]
23:51 09.05.2019
Տեսանյութ է հրապարակվել Սերգեյ Դորենկոյի մասնակցությամբ վթարից։ Հոլովակը հրապարակել է «360» հեռուստաալիքը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա մոտոցիկլով ընթանում բանուկ մայրուղով։ Ընթացքում տրանսպորտային միջոցը ձախ է թեքվում, այնուհետև դուրս է գալիս հանդիպակաց գոտի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրա մոտ սրտի կանգ է եղել, երբ նա նստած է եղել մոտոցիկլի ղեկին։
23:10 09.05.2019
Մոսկվայում 59 տարեկանում մահացել է լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն։ Այդ մասին հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով բուժհաստատությունում իր աղբյուրին։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ սրտի կանգ է եղել, երբ նա նստած է եղել մոտոցիկլի ղեկին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ընկել է մոտոցիկլից, անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը […]
22:39 09.05.2019
Մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ի հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […]
21:42 09.05.2019
Երկարատև հիվանդությունից հետո 87 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի նախկին տնօրեն Գեորգի Մաթևոսի Կուտոյանը: Հոգեհանգիստը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին՝ նույն վայրից:
21:15 09.05.2019
Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,- գրել է նա։
09:58 09.05.2019
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և […]
09:46 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված […]
23:36 08.05.2019
Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes […]
23:27 08.05.2019
Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։
23:07 08.05.2019
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» […]
22:20 08.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջում մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել։
22:08 08.05.2019
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել […]