10:08 06.05.2019
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը: Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման […]
10:05 06.05.2019
2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման […]
00:01 06.05.2019
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան։ Այդ մասին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը։ «Ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան՝ նորմատիվով սահմանված 90 վայրկյանի փոխարեն»,- հայտնել է Ֆետիսովը «Россия 24»-ի եթերում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: […]
23:50 05.05.2019
Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հանձնաժողով է ստեղծել՝ «Շերեմետևո»-ի դեպքը հետաքննելու համար, փոխանցում է TАСС-ը։ «Հանձնաժողովը ձևավորված է և մեկնել է ավիավթարի վայր»,- հայտարարել է ՄԱԿ-ի օպերատիվ հերթապահը։ Հանձնաժողովը ղեկավարելու է Լեոնիդ Կաշիրսկին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ […]
23:36 05.05.2019
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ […]
23:20 05.05.2019
Ապրիլի 28-ին Դոնի Ռոստովի ոստիկանությունություն հաղորդում է ստացվել հիվանդանոցից այն մասին, որ բուժհաստատություն են բերել 2.5 տարեկան երեխայի, որին ծնողները մոռացել են տաքսու մեջ։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանները հայտնաբերել են այն կնոջը, որ երեխային թողել է տաքսու մեջ, հայտնում են Ռոստովի մարզի ՆԳՆ-ից։ «Ոստիկանները պարզել են, որ երեխայի մայրը գտնվել է […]
23:04 05.05.2019
«Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի բորտուղեկցորդը՝ Մաքսիմ Մոիսեևը, մահացել է՝ փրկելով ուղևորներին։ Այս մասին հաղորդում է «Вести»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները պնդում են, որ նա մինչև վերջին պահը դուրս է բերել ուղևորներին այրվող ինքնաթիռից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ […]
22:33 05.05.2019
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի վթարի պատճառով։ Փոխանցում է RIA Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով 21։10-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ է հետաձգվել, 11-ը՝ չեղարկվել։ «Շերեմետևո» օդանավակայանում 69 չվերթ է հետաձգվել , 1-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը […]
22:15 05.05.2019
Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում: Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր […]
23:59 04.05.2019
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումներն արվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ստրատեգիական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել բարձր մակարդակի վրա, քան այժմ, և դա մեծ հաջողություն է, որը […]
23:45 04.05.2019
Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 03:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դ.-ին պատկանող Opel մակնիշի 35 […]
23:13 04.05.2019
Չելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքի սեփական տներից մեկում զանգվածային սպանություն է կատարվել։ Այդ մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ 74.ru-ն հայտնում է, որ տարածքում հայտնաբերել են 2 տղամարդու, 2 կնոջ և 4 տարեկան երեխայի դի՝ դանակից հասցված բազմաթիվ վնասվածքներով։ Կասկածյալը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ տանտիրոջ հետ վիճելու պատճառով սպանել է իր ծանոթներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակման պահին […]
22:55 04.05.2019
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, «Սիրելի ընկերներ, Ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն: Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, […]
22:38 04.05.2019
Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին: Ոստիկանները […]
22:21 04.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]
22:05 04.05.2019
Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը վերջապես Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան։ Գրեթե 3 տարի նրան պահել են Բաքվի մեկուսարանում՝ հայկական ծագման պատճառով։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից։ Նրա խոսքերով՝ Մարատ Գալուստյանը ժամանակին զանգահարել է քրոջը, հրաժեշտ տվել և խնդրել մոռանալ իրեն․․․ Բայց, այնուամենայնիվ, հետևողական պայքարը տվեց […]
21:49 04.05.2019
2019թ. մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Ա.Զորոգլյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]
21:04 04.05.2019
RT հեռուստաալիքը Ֆլորիդայում Boeing 737-ի վթարի վայրից կադրեր է հրապարակել։ Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143 մարդ: Վայրէջք կատարելիս Boeing 737 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի […]
20:33 04.05.2019
Գերմանիայի կենդանաբանական այգում 2 առյուծ հարձակվել է աշխատակցի վրա այն ժամանակ, երբ նա մտել է կենդանիներին կերակրելու։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։ Պատահարը տեղի է ունեցել Ներքին Սաքսոնիայի Հոդենհագեն կոմունայի մոտ գտնվող «Սերենգիթի» սաֆարի այգում։ Վիրավոր տղամարդուն վանդակից հանել են և շտապօգնություն կանչել։ 24-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ներկայում նա հիվանդանոցում է, նրա […]
20:17 04.05.2019
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։
11:12 04.05.2019
Մայիսի 3-ին, ժամը 21։53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Անվտանգությունից ելնելով և մթության պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: Ժամը […]
10:47 04.05.2019
Կիևի շրջանում Կիև-Մալին էլեկտրագնացքը հարվածել է երկաթգիծն անթույլատրելի հատվածով անցնող 17-ամյա տղայի, որը ականջակալներով է եղել։ Այդ մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանությունից հայտնում են, որ դպրոցականը, որը սովորում է 9-րդ դասարանում, գնալիս է եղել մորը դիմավորելու, որը այդ գնացքի մեջ է եղել։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ տղան գանգուղեղային վնասվածք է ստացել և […]
10:33 04.05.2019
Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Սերգեյ Յազջյանը իր վարած Toyota մակնիշի 24 ՏԼ 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել քարերի վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
10:16 04.05.2019
Մայիսի 3-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ […]
10:02 04.05.2019
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ Այդ մասին Twitter-ում հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանների խոսքերով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Ոստիկանությունը խնդրել է ամերիկացիներին այդ շրջանից հեռու մնալ։ Ren TV-ի հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է գործարանում։
09:46 04.05.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Վերջերս հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ Գուլյանը ՔՊ-ի, այսինքն՝ իշխանության թեկնածուն է: Բայց հետաքրքիրն այն է, որ ԵԿՄ նախագահ և ՔՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մտադիր է պաշտպանել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի թեկնածությունը: […]
09:32 04.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական ավտոմեքենաների չկրճատելու մասին հրապարակմանը։ «Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում: Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ […]
09:02 04.05.2019
Այսօր՝ մայիսի 4-ին Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը գտնվում է շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
08:50 04.05.2019
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը, հայտնում է Korrespondent-ը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 135 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, […]
08:32 04.05.2019
Պետական ֆիտոսանիտարային տեսուչները Թուրքիայից Ուկրաինա ներմուծված 38 տոննա լոլիկի մեջ կարանտինային մարմին են հայտնաբերել՝ լոլիկի հարավամերիկյան ցեց, փոխանցում է Korrespondent-ը։ Ինչպես նշվում է, լոլիկի խմբաքանակը հետ է ուղարկվել Թուրքիա։ Այդ մասին մայիսի 3-ին հաղորդել է Սննդամթերքի անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով Ուկրաինայի պետական ծառայության մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նման դեպքերը բացառելու […]