00:38 04.05.2019
Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Գրիգոր Առուստամյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 ZZ 003 համարանիշի և Հայկ Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 50 PP 111 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջները հոսանքազրկել […]
00:08 04.05.2019
Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ փոստով 20 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է 9 news-ը։ Ինչպես նշվում է, թոշակառուները ծանրոցը ստացել են մայիսի 1-ին։ Բացելուց հետո, հայտնաբերելով սպիտակ փոշով փաթեթները, ամուսինները դիմել են ոստիկանություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ ծանրոցում շուրջ 20 կգ մետամֆետամին է եղել, որը գնահատվում է 10 մլն դոլար։ Միջադեպի հետ […]
23:54 03.05.2019
Մայիսի 3-ին՝ ժամը 16:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
23:27 03.05.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին: Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել լրագրողների աշխատանքի կարևորությանը ժողովրդավարության կայացման, հասարակությունում այլակարծության խթանման հարցերում։ «Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի […]
23:00 03.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը […]
22:53 03.05.2019
Մայիսի 3-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր […]
22:38 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ է արել բոլորին գնալ ու մասնակցել: Մանրամասները՝ տեսանյութում։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 […]
22:23 03.05.2019
Միջազգային կրթական LinguaLeo առցանց ծառայության հիմնադիր Այնուր Աբդուլնասիրովը սպանել է իր քրոջը՝ Էլվիրա Աբդուլնասիրովային։ Այդ մասին Ոստիկանություն հաղորդում է տվել նրանց մայրը, փոխանցում է РЕН ТВ-ն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին Բաշկիրիայի գյուղերից մեկում։ Աղջիկը, որը շիզոֆրենիայով է տառապել, հարձակվել է եղբոր վրա այն պահին, երբ տղայի ձեռքին դանակ է եղել։ Ինչպես […]
22:08 03.05.2019
Մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի փակման և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ողջունելով էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և պատվիրակության մյուս անդամներին՝ հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքի կապակցությամբ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկու կողմերի դեսպանների գործադրած […]
21:11 03.05.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ․ «Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը: Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու […]
20:43 03.05.2019
2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին […]
20:31 03.05.2019
2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման […]
20:15 03.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 3-ի նիտում ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, առաջին ընթերցումից հետո, ԱԺ Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց վերաբերյալ կառավարության դիրքորոշումը քննարկվել է ֆինանսաբյուջետային և […]
10:33 03.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 21, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ծեծի 3, կողոպուտի և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի […]
10:19 03.05.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ […]
10:09 03.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի: 2019 թվականի հունվարի 21-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ժամը 09:10-ի սահմաններում մտել է Երևան քաղաքում գործով վարկային կազմակերպություն և […]
09:56 03.05.2019
Երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի […]
01:00 03.05.2019
Մայիսի 2-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի […]
23:12 02.05.2019
Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել: «Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, […]
22:33 02.05.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։ Լրագրողների հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ նման նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ «Նիստին քննարկվել են ՔՊ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը, որոնց թիվը 65 է, և անդամության […]
22:18 02.05.2019
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին գրառում է կատարվել Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների […]
21:45 02.05.2019
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրություն է ուղարկում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Ծառուկյան, 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության […]
21:35 02.05.2019
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ի մամուլի ծառայությունից: Կազմակերպության կանոնադրության համաձայն `վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի […]
09:53 02.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ […]
00:42 02.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ երկրի ժողովրդին հաջողվեց խաղաղություն հաստատել: «Ես հետևում եմ մեր աշխատավոր դասի հիանալի երթին։ ․․․ Անկասկած, սա խաղաղությունն է, որ մենք հաղթեցինք` շնորհիվ մեր ժողովրդի արժանապատվության և խելամտության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մադուրոն։ ¡Aja! Estoy pendiente de la hermosa marcha de nuestra Clase Obrera. Me están llegando imágenes […]
00:25 02.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումից հետո սոցցանցերում տարածվող մեկնաբանություններին։ «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն […]
00:10 02.05.2019
Հարավաֆրիկյան վազորդուհի Քասթեր Սեմենյան ստիպված է իջեցնել տեստոստերոնի մակարդակը, որպեսզի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է սպորտսմենուհու հայցը։ Նա փորձել է բողոքարկել Թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի(IAAF) կանոնը։ Դատարանը IAAF-ի տվյալ միջոցը խտրական է համարել, բայց ուժի մեջ թողել այն։ 2019-ի փետրվարին IAAF-ն առաջարկել է սեռական […]
23:53 01.05.2019
Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը, որ սրտամկանի ինֆարկտ է տարել, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ հիվանդանոցում ամեն ինչ վերահսկողության տակ է։ «Այստեղ ամեն ինչ վերահսկվում է։ Մեծ վախ ապրեցի, բայց ինձ ոչինչ չի սպառնում»,- գրել է նա։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին սիրո ու հաղորդագրությունների համար։
23:36 01.05.2019
«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես […]
23:20 01.05.2019
Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվելու է բացառապես կիլոգրամով: Ի՞նչ է սա տալու լիցքավորող ընկերություններին ու սպառողներին: Կառավարության առաջարկած և խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում նշվում է, որ նախաձեռնության նպատակն է պաշտպանել վարորդների իրավունքները և ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Երևանում գազի լիցքավորման կայանի գլխավոր ինժեները պատմում է […]