TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՔՊ Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել է 65 թեկնածու․ ովքեր են ինքնառաջադրված թեկնածուները

22:59 01.05.2019

Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]

̰
Գեղարքունիքում Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է Mitsubishi-ին ու դեպքի վայրից դիմել փախուստի. կան վիրավորներ

22:42 01.05.2019

Գեղարքունիքի մարզում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 OV 914 համարանիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 52-ամյա Պատվական Նիկոյանի վարած Mercedes մակնիշի 46 AA 006 համարանիշի ավտոմեքենաները։  Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս […]

̰
Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստի կինը մեջքին Հայաստանի զինանշանն է դաջել

22:25 01.05.2019

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեգի Բուշի կինը՝ պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել, փոխանցում է Rusarminfo-ն։ Լողափում արված լուսանկարում Լիլիթ Ավագյանը կանգնած է երեխան գրկին և մեջքին երևում է Հայաստանի զինանշանով մեծ դաջվածք։ Հայ օգտատերերը ողջունել են հայրենակցին՝ հերթական հայրենասիրական ակցիայի համար։ Առաջին անգամ չէ, որ Ավագյանը հայկական թեմատիկայով նկարներ և […]

̰
Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր թիկնազորի պետի հետ

22:10 01.05.2019

Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրեցյալի՝ գեներալ Սութհիդե Վաչիրալոնգկորնի հետ, փոխանցում է Reuters-ը։ 66-ամյա թագավորն այս մասին հայտարարել է թագադրումից մի քանի օր առաջ։ Ռամա Х-ի թագադրման հանդիսավոր արարողությունները կկայանան մայիսի 4-6-ը։ 40-ամյա Սութհիդան Թաիլանդի թագավորի անձնական թիկնազորի պետն է։ Նա նախկինում Thai Airways ավիաընկերությունում բորտուղեկցորդուհի է աշխատել, […]

̰
Հրապարակվել է Նյու Յորքի մետրոյում ռելսերի վրա ընկած տղամարդուն փրկելու տեսանյութը

21:53 01.05.2019

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում անհայտ անձն ընկել է ռելսերի վրա և ողջ մնացել։ Համացանցում է հայտնվել փրկարարական աշխատանքների տեսանյութը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում։ «Մոտեցող գնացքի մեքենավարն արագ արգելակել է։ Այդ ժամանակ ես, նայելով ռելսերին, նկատեցի ընկած տղամարդուն։ Հավաքվածներն անմիջապես շտապօգնություն կանչեցին»,- պատմել […]

̰
Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ․ Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

10:06 01.05.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում […]

̰
Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը

09:31 01.05.2019

Մայիսի 1-ին շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: Այն ի սկզբանե կոչվել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր». 1886թ-ի մայիսի 1-ին 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով ամերիկացի բանվորները գործադուլ էին կազմակերպել Չիկագոյում։ Ակցիաներն ավարտվեցին ոստիկանության հետ արյունալի բախումով։ 1889թ․ հուլիսին 2-րդ Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին […]

̰
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել

00:47 01.05.2019

Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի՝ պետական հեղաշրջում իրականացնելու կոչի ֆոնին բախումներ են սկսվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները գազ են կիրառել։ Noticias Venezuela-ն՝ հղում անելով Չակաոյի առողջապահական ծառայությանը, փոխանցել է, որ 19 հոգի վիրավորվել է կոտորակից, 13 հոգի վնասվածքներ է ստացել և 3-ը՝ թունավորվել գազից։

̰
Լոռու մարզում տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետն իրեն ծեծի է ենթարկել

00:33 01.05.2019

Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վ․ Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն: Նշվում […]

̰
Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ Armtimes.com

23:33 30.04.2019

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ մասին հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ […]

̰
«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակիցը ընկել է տրակտորի տակ և մահացել

23:15 30.04.2019

«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակից Մորգան Ռոլանը մահացել է՝ ընկնելով տրակտորի անիվների տակ։ Այդ մասին հայտնում է 20 minutes թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ 22-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ հեծանվով շրջելիս է եղել գյուղում։ Ճանապարհին հանկարծակի մեքենա է հայտնվել և Ռոլանը, փորձելով խուսափել բախումից, ուղղությունը փոխել է՝ ընկնելով տրակտորի տակ։ Նախքան շտապօգնության ժամանելը ֆրանսուհին […]

̰
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին թագավորական ևս մեկ ավանդույթ են խախտելու

22:46 30.04.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և արքայազն Հարրին թագավորական ևս մեկ ավանդույթ են խախտելու, գրում է Insider-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ զույգը հրաժարվել է իրենց առաջնեկի պատվին նոր արտադրանք թողարկել։ Ավելի վաղ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն իրենց երեք երեխաների ծնվելուց հետո նոր արտադրանք են թողարկել Royal Baby շարքից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեգան Մարքլը հրաժարվել է […]

̰
Հայկ Մարությանը հյուրընկալել է «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և ջազի հայ վարպետներին

22:30 30.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի« մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային: Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/290340105209724/ Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա […]

̰
Կենդանաբանական այգում բիզնեսի համար տարածքները վարձակալությամբ կտրամադրվեն մրցույթով

21:59 30.04.2019

Մայիսի 1-ից կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը: Այցելուները, սակայն, դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաև սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են: Ապրիլի 25-ին տնտեսվարողներին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որպեսզի նրանք իրենց պատկանող գույքը հեռացնեն […]

̰
Իսակովի պողոտայում ոստիկանները «ասֆալտին են պառկեցրել», ապա բերման ենթարկել Դերժավայի Արկադիի թիկնազորին․ Armtimes.com

21:18 30.04.2019

«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին: Armtimes.com-ի տեղեկություններով՝ Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը, «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթևեկելն է եղել:  

̰
Ոստիկանները կիբերհանցագործության դեպք են բացահայտել

20:53 30.04.2019

Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած […]

̰
Քարաթափում Վարդաշեն տանող ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի փակվել է

10:01 30.04.2019

Ապրիլի 29-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին զանգվածից դեպի Վարդաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի հին գերեզմանատանը կից թիվ 14 և […]

̰
Շիրակի պետական քոլեջի ուսանող Լիլիթը եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հատուկ հյուրը

00:48 30.04.2019

Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին […]

̰
Վահան Պողոսյանը կմնա ազատության մեջ. Դատախազության բողոքը մերժվեց․ «Փաստինֆո»

00:28 30.04.2019

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Դատախազության բողոքը` առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից. «Դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը` գրավի մասով որոշումը բեկանելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է»,-փոխանցեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքով իրավախախտում կատարած անձի նկատմամբ վարչական տուգանք է նշանակվել

00:07 30.04.2019

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) կողմից կատարվել է թռիչք: Թռիչքի մանրամասները պարզելու (ուսումնասիրելու) նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է թռիչքների կանոնների խախտում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 121-րդ հոդվածով […]

̰
Խոշոր վթար Երևանում. 3 երեխա հոսպիտալացվել է

23:53 29.04.2019

Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան–Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 QC 064 համարանիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի 71 RM 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը․ ԱԳՆ

23:28 29.04.2019

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։

̰
Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել

23:15 29.04.2019

Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում ցնցված են։ Կատարվածն անհավատալի են համարում։ Ուսուցիչների խոսքերով՝ տղաները վիճաբանություններով և վատ վարքով աչքի չեն ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում։ Ասում են, որ դեպքի նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել համադասարանցիների միջև։ Որոշել են հանդիպել պարապմունքից հետո, որի ժամանակ էլ Էդիկ Ավոյանին դանակով […]

̰
Վանաձորցի Նարեկ Եգանյանը մարմնով քաշել է 167 տոննա ջերմաքարշ

23:00 29.04.2019

Վանաձորցի Նարեկ Եգանյանը մարմնով քաշել է 167 տոննա ջերմաքարշը երկու կցորդով՝ սահմանելով Գինեսի նոր ռեկորդ։ Նախկին ռեկորդը պատկանում է ռուս մարզիկ Իվան Սավկինին ՝ 162 տոննա՝ 1.90 սմ տեղաշարժով: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ապամոնտաժվում են Նար-Դոսի 75 շենքի հարակից ինքնակամ կրպակները

21:30 29.04.2019

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա […]

̰
Թրամփը զանգահարել է Էրդողանին

21:13 29.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի հետ քննարկելու С-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Մեր հարգարժան նախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծելու (ԱՄՆ-ի հետ-խմբ․) աշխատանքային խումբ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար»,- գործակալությունը ներկայացրել է թուրքական իշխանությունների հայտարարության տեքստը։ Նշվում է նաև, որ նախագահները […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ

20:28 29.04.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր […]

̰
Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Դմիտրի Մեդվեդևին

20:12 29.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]

̰
Էրդողանը Զելենսկուն թիկնազոր է տրամադրել

00:07 29.04.2019

Ուկրաինայի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկուն, որն այժմ Թուրքիայում հանգստանում է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկնազոր է տրամադրել։ Այս մասին փոխանցում է «Страна.ua»-ն՝ հղում անելով Թուրքիայի ոստիկանությանը։ Ինչպես նշվում է, Զելենսկու այցը ոտքի է կանգնեցրել ամբողջ Բոդրումը։ «Այժմ այդ հանգստավայրում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա է հանգստանում, բայց նման ուշադրության ոչ ոք չի […]

̰
Մահացել է Ռիչարդ Լուգարը

23:59 28.04.2019

Ամերիկացի նախկին սենատոր, հանրապետական Ռիչարդ Լուգարը մահացել է, փոխանցում է CNN-ը։ Ինչպես նշվում է, նա մահացել է ապրիլի 28-ին հիվանդանոցում, 87 տարեկանում։ Ռիչարդ Լուգարը սպառազինությունից դուրս բերված միջուկային և քիմիական զենքի ոչնչացման, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետություններին դրանք մատակարարելու ծրագրի հեղինակներից է։ Նա եղել է Ինդիանապոլիսի քաղաքապետը, իսկ 2013 թվականից՝ Լուգար կենտրոնի նախագահը։  

̰
BACK_TO_TOP