23:50 28.04.2019
Boeing 767-ի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել է, գրում է The Sun-ը։ Ինչպես նշվում է, օդաչուները թույլտվություն են խնդրել արտակարգ վայրէջք կատարելու Տամբոյի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Յոհաննեսսբուրգի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը թռչուններն են եղել, որոնք հայտնվել են ինքնաթիռի շարժիչում։ Տուժածներ չկան։
23:37 28.04.2019
«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերականգնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է […]
23:14 28.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիս 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և […]
22:59 28.04.2019
«Այ սա է Նոր Հայաստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մտավ Ստեփանակերտի «Տաշիր Պիցցան», տեղ չկար, դրսում սպասեց։ Դաստիարակված մարդը հեռվից երևում է»,- իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Բրսոյանը:
22:30 28.04.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին: «Պեկինում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր […]
21:57 27.04.2019
Չինաստանի Լուցզյան շրջանում կինը սպանել է ամուսնուն այն բանի համար, որ նա մոռացել է ընթրիքի համար հավի թևիկներ բերել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, երբ Վու Շուչունը գործնական հանդիպումից հետո տուն է եկել։ Ամուսինները վիճաբանել են, որից հետո կինը դանակահարել է ամուսնուն։ Արյունահոսող տղամարդուն հայտնաբերել է […]
21:15 27.04.2019
Հրապարակվել է Շրի Լանկայի Colombo’s Kingsbury Hotel հյուրանոցում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման տեսանյութը։ Կադրերը հրապարակել է NBC News-ը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն ուսապարկով դուրս գալիս հյուրանոցային համարից, վերելակով իջնում ներքև և քայլում դեպի հյուրանոցի ներսում գտնվող սրճարան։ Այնուհետև պայթյուն է որոտում։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի տոնին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով […]
21:02 27.04.2019
Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին […]
20:10 27.04.2019
Ապրիլի 27-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ տղային դանակահարել է նրա […]
11:15 27.04.2019
Ապրիլի 27 ին, ժամը 06:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 4-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Մ.Ղ.-ին պատկանող տան և անասնագոմի տանիքները: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել` 09:19-ին: Մասամբ այրվել է […]
11:00 27.04.2019
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Է․ Գ․-ն ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հ. Հ.-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, […]
10:43 27.04.2019
Ինդիանայում տղամարդը հեռախոսը նետել է Թրամփի ուղղությամբ, երբ նա բարձրանալիս է եղել ելույթ ունենալու Ազգային հրաձգային ասոցիացիայի առջև։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը։ Կադրերում երևում է, որ ԱՄՆ նախագահը մոտենում է տրիբունային, և այդ ընթացքում հավաքվածներից մեկը հեռախոս է նետում։ Չարագործին ձերբակալել են։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ նա հարբած է եղել։ Կատարվում […]
10:31 27.04.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը երախտագիտություն է հայտնել հայտնի ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային եւ նրա թիմին Արցախի պատմության ու ազգային- ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար:
10:17 27.04.2019
Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջեները, պատմել է, թե ինչպես է ընտանիքը նշելու Մայրության օրը։ «Ամեն անգամ, երբ պետք է ինչ-որ իրադարձություն նշենք, դա անում ենք մեծ շուքով։ Մայրության օրը սովորաբար Քորտնիի տանն ենք հավաքվում և բիշի պատրաստում` հայկական նախաճաշ։ Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ տոնին, շատ ուրախ է անցնում»,- ասել է Քրիս Ջեները ամերիկյան լրատվամիջոցներից մեկին […]
09:46 27.04.2019
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ իր հիացմունքն արտահայտելով «Ձայնը» մրցույթի եզրափակիչ փուլ անցած 11-ամյա Միշայի ելույթի վերաբերյալ։ «Կեցցե՛ս, Միշա․․․ Փայլուն ելույթ էր՝ ցանկացած երկրի «Ձայնը» մրցույթի հաղթողին արժանի: Բայց դու փայլեցիր ոչ միայն քո բեմական տաղանդով. այն, ինչ դու արտասանեցիր շնորհակալական հուզված խոսքում, Արցախը աշխարհին ներկայացնելու հրաշալի բանաձև […]
09:32 27.04.2019
Ուգանդայում հայտնաբերվել է աշխարհի ամենաբազմազավակ մայրը՝ Մարիան Նաբաթանզին, որը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել: Այդ մասին տեսանյութ է պատրաստել ТСН-ը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես նշվում է, կնոջ օրգանիզմը հազվադեպ առանձնահատկություն ունի, որի արդյունքում նա յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ մի քանի երեխա է լույս աշխարհ բերում։ Կինն իր առաջին երեխաներին ծննդաբերել է 13 […]
09:16 27.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով:)»,- գրել է նա։ Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի […]
08:30 27.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։ «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը […]
00:50 27.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է, որ Կապանում է՝ նշելու Քաղաքացու օրը։ «Քաղաքացու օրը նշելու համար եկել եմ Կապան։ Վաղը շատ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված՝ և՛ տոնակատարություններ, և՛ լուրջ քննարկումներ։ Այսինքն՝ ուրախությունը, տոնախմբությունը և լուրջ քննարկումները միախառնված են։ Պետք է այդ օրը մեր իրավունքների, նոր հնարավորությունների մասին խոսենք։ Պետք […]
23:26 26.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, փոխանցում է RIA Novosti-ն։ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է սենատին դադարեցնել պայմանագրի վավերացումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը և համաձայնագիրն անվանել է «թյուրիմացության մեջ գցող»։ ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգտոնի՝ պայմանագրից […]
23:13 26.04.2019
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. […]
22:58 26.04.2019
Կանադայում ՀՀ դեսպանության և Կանադայում հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին և 24-ին Օտտավայում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին երեկոյան, երբ հայ համայնքի և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները ջահերով երթ կազմակերպեցին Օտտավայի կենտրոնական փողոցներում։ Երթը սկսվեց Կանադայի մայրաքաղաքի սրտում գտնվող «Մարդու իրավունքներ» հուշարձանից և շարժվեց դեպի ՀՀ դեսպանություն, որտեղ «Հավերժ […]
22:31 26.04.2019
Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2019 թ․ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանութունը։
22:16 26.04.2019
Գլենդելի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ալեքս թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որի գլխավոր բանախոսը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էր: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոն, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը և քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ համայնքի կառույցների […]
21:59 26.04.2019
Ապրիլի 23-25-ը 6 հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի: Ոսկե մեդալակիրներ են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ: ՀԱՕԿ […]
21:44 26.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենց վճռական գործողություններով […]
21:29 26.04.2019
Օմսկում մահացել է 2-ամյա երեխան, որին հարազատ պապը վառարանի մեջ էր գցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մայրը աշխատանքի գնալիս երեխային թողել է իր ծնողների մոտ։ Երեխայի 53-ամյա պապը, որը հարբած է եղել, երեխային տատի ձեռքից վերցրել է, որից հետո կնոջը դուրս արել տնից, իսկ թոռնիկին գցել վառարանի […]
21:15 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։
21:01 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի […]