23:05 03.12.2022
Սեպտեմբերյան մարտերի հերոս հրետանավորները։ Ինչպես կարողացան խոցել հայկական տարածք ներխուժած թշնամուն, պատմում են ժամկետայինները։ Համալիր և բազմակողմանի ստուգումներ զորամիավորումներում և զորամասերում, գնահատվում են զորքերի մարտունակությունն ու պատրաստականությունը։ Վոլոդյա Նորոյան. Անմահ հերոս, որ կռվեց աննահանջ ու չխնայեց կյանքը հանուն հայրենիքի։ Եվս մեկ ընտանիքում լսվեց փոքրիկի սպասված և հույս ու բերկրանք պարգևող ճիչը։ Լույս աշխարհ է եկել […]
22:49 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Կապան, Մեղրի քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի […]
22:36 03.12.2022
Այսօր լրահոսի առաջին էջում Շուշի-Քարին տակ խաչմերուկում ադրբեջանական հերթական սադրանքն էր: Սա այն դեպքում, երբ երկխոսության հորդորներով տարածաշրջանից նոր է հեռացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: Շաբաթը հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով: Ինչո՞վ էր այն առանձնահատուկ, թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ: […]
22:13 03.12.2022
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ «Lexus NX 300» մակնիշի […]
21:35 03.12.2022
Դեկտեմբերի 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների […]
21:22 03.12.2022
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին պալիատիվ օգնություն են ցուցաբերում, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, գրում է Folha de Sao Paulo թերթը: Աղբյուրի տվյալներով՝ Պելեի օրգանիզմը նրան տրամադրվում է պալիատիվ բուժօգնություն, որի նպատակն է ցավի ախտանիշները թեթևացնելը և մահացու հիվանդությունների դեպքում հարմարավետ վիճակ ստեղծելը։ Նշվում է, որ բրազիլացուն հոսպիտալացրել են երեքշաբթի օրը։ Բժիշկները […]
21:08 03.12.2022
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։
20:50 03.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 31, 31/6, 31/8 շենքերի բնակիչ-բաժանորդներ, «Նոր ուղի» նախկին կոլտնտեսություն, Նորագավիթ թաղ. 1, 10, 11, 12, 13, 14, 16 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 10 փողոցի 1-ին փակուղու և 11 փողոցի […]
20:34 03.12.2022
Ամանորյա Երևանն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության նոր ու բացառիկ լուծումներով: Տոնական ձևավորման ու միջոցառումների մասին՝ տեսանյութում:
20:20 03.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ 🔹Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 🔹Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: 🔹Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
20:04 03.12.2022
Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն։ «ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը […]
21:47 02.12.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, […]
21:38 02.12.2022
Եվրամիությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նավթի գինը սահմանելու համար`մեկ բարելի դիմաց 60 դոլար: Ինչպես և սպասվում էր, մեխանիզմը կսկսի աշխատել դեկտեմբերի 5-ից: ԵՄ Խորհրդի Չեխիայի նախագահությունը Twitter- ում այդ մասին հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 2-ին: Bloomberg գործակալությունում նաև հավելել են, որ երկրներին հաջողվել է համաձայնեցնել մի շարք լրացուցիչ պայմաններ, այդ թվում՝ մեխանիզմը, որը թույլ […]
21:22 02.12.2022
Սթրեսը կարող է դրսևորվել ոչ միայն էմոցիոնալ, այլև ֆիզիկապես: Այն մասին, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում ծանր ապրումներին, Aif.ru-ի փոխանցմամբ՝ պատմել է բժիշկ-հոգեբույժ և հոգեթերապևտ Ելիզավետա Ժեստկովան։ Նրա խոսքով՝ սթրեսի ֆիզիկական դրսևորումներից են քնի և ախորժակի խանգարումները, ինչպես նաև լիբիդոյի նվազումը։ Առաջին երկու ախտանիշները ֆիզիկական սթրեսի հիմնական ցուցանիշներն են: «Դրանք խոսում են այն մասին, որ […]
21:13 02.12.2022
Դեկտեմբերի 3-ին հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև […]
17:00 02.12.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը: «Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի […]
16:55 02.12.2022
Դեկտեմբերի 2-ին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել եմ N բանակային զորամիավորում: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Զորամասերից մեկում հանդիպել եմ հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ […]
16:51 02.12.2022
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական […]
16:46 02.12.2022
Քաղաքացին դիմել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, խնդրելով աջակցություն տրամադրել իր նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդի փոխհատուցում ստանալու հարցում։ Քաղաքացին ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով 2021 թվականի օգոստոսի 12-ին դիմում է ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, […]
16:44 02.12.2022
Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ է քվեարկել 31 պատգամավոր: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել էր Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության […]
16:42 02.12.2022
«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, […]
16:37 02.12.2022
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող զգացում կրծոսկրի ետևում: Ի՞նչ անել այրոց չունենալու համար: Սննդակարգի «ոսկե կանոնն» է՝ սնունդն ընդունել հաճախ և փոքր քանակներով: Այրոց առաջացնող սննդի և ըմպելիքի ցանկում են տոմատը, կծու համեմունքները, շոկոլադը, սուրճը և, իհարկե, […]
16:33 02.12.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Կենսագրություն Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, իսկ 2003թ.՝ նույն բուհի մագիստրատուրան: 2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն 2006-2007թթ. – Լոռու մարզի դատախազության […]
16:25 02.12.2022
Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ […]
16:18 02.12.2022
2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։ «Տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ կազմակերպությունը ցուցակում ավանդատուի […]
16:13 02.12.2022
2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական […]
16:11 02.12.2022
ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած […]
16:01 02.12.2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։ Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների […]