15:55 02.12.2022
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել: «Մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը՝ իր թիմի հետ: 46-ամյա կնոջ հղիությունն, ընդհանուր առմամբ հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ քաշով, […]
15:47 02.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
15:40 02.12.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային: Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ […]
15:32 02.12.2022
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները: Ինչպես տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից՝ մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության […]
15:23 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին: Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս առումով ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման հարցում երկու կառավարությունների համագործակցության հետագա ամրապնդումը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի […]
15:01 02.12.2022
Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում եւ Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը եւ աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաեւ Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ արդարությանը. ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա […]
14:59 02.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին: Հանրապետության նախագահին ուղեկցում […]
14:49 02.12.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, սակայն ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցելու փորձերն անհաջող են եղել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահը միշտ եղել է, կա և մնում է բաց բանակցությունների համար՝ մեր շահերն ապահովելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա […]
14:41 02.12.2022
Գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը՝ Մաունա Լոան, որը գտնվում է Հավայան կղզում։ 1843 թվականից ի վեր Մաունա Լոան ժայթքել է 33 անգամ։ Մաունա Լոա հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 1984 թվականին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Մաունա Լոան տարիներ շարունակ ցույց է տվել ժայթքման աճող ռիսկի նշաններ: 2022 թվականի […]
14:32 02.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլք: Հանդիպման […]
14:22 02.12.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը: Պաշտպանն ընդգծել է, […]
14:17 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված […]
14:12 02.12.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի […]
14:02 02.12.2022
Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի թաքցնում, որ իր մանդատը վայր դնելու քննարկում եղել է, սակայն հավելում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: «Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումներն այլևս չկան, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը […]
13:55 02.12.2022
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստի աշխատանքներին։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 […]
13:50 02.12.2022
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն 2020 թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները: Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Հայաստանին ներկայացվել են անընդունելի եւ իրավական որեւէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն: Օգտագործվել են այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսին է «Արեւելյան Զանգեզուր» ձեւակերպումը, իրենց տեսակետից գոյություն […]
13:41 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին: Քննարկվել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր, միջազգային հարթակներում հայ-ռումինական փոխգործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Հայկական կողմը վերահաստատել […]
13:34 02.12.2022
Թուրքիայի Սամսուն նավահանգստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: A Haber թուրքական հեռուստաալիքը հաղորդում է, որ պայթյունը է տեղի ունեցել Սամսուն նավահանգստում, հրշեջ խմբեր են ուղարկվել նավահանգստի տարածք: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տանկերներից մեկի վրա։ Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։
13:27 02.12.2022
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու […]
13:21 02.12.2022
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի որոշմամբ գումարել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
13:13 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային: Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին: Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը […]
13:05 02.12.2022
Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում ենք ձեզ, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուներն հանդիսանում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկոն՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկինը՝ ծնված 1983 թվականին:
12:47 02.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը: Կարևորելով մեր երկրների միջև կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը՝ պատրաստակամ եմ անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ի […]
12:45 02.12.2022
2022թ․ նոյեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1048 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 հիվանդ, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 20155 թեստավորում, […]
12:38 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-պորտուգալական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները: Կարևորվել […]
12:32 02.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ ազգային տոնի առթիվ: ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 51-երորդ տարեդարձի կապակցությամբ: Անցած […]
12:24 02.12.2022
Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, շենքերի ձևավորման հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից կա պահանջ՝ միջամտություններից հետո շենքը վերադարձնել նախնական տեսքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության թեմայով ասուլիսին այս մասին նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տվյալ թեմայի շուրջ շատ […]
12:16 02.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած Արցախցի մարզիկներին: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից՝ երկրի ղեկավարը շնորհավորել է Եվրոպայի առաջնությունում տասներկու՝ այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած մարզիկներին և շնորհակալություն հայտնել Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար: Հանդիպմանը, որին մասնակցել […]