12:07 02.12.2022
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07։19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 09։45-ին։ Այրվել են փայտաշեն տնակը (մոտ 60 քմ) և գույքը՝ մասամբ:
12:01 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով լեհական Լոձում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակական փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։ Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ […]
11:54 02.12.2022
Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն: Այս մասին գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
11:43 02.12.2022
2022 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կապված 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում օգտագործվել են ձեւակերպումներ, որոնք անընդունելի են «Հայաստան» խմբակցության համար: Խեղաթյուրված է Արցախյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են նաեւ 44-օրյա պատերազմի պատճառները: Հայաստանին ներկայացվել են պահանջներ, որոնք անընդունելի եւ դատապարտելի են խմբակցության համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Անդրանիկ Թեւանյանը՝ […]
11:37 02.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սույն թվականի դեկտեմբերի 1-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր […]
11:28 02.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-20:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան, Նարեկացու, Զ.Անդրանիկի փողոցների, Երևանյան խճուղու, Գետափ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:21 02.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 2-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.69 դրամ է, վաճառքը՝ 404.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 408.25դրամ է, վաճառքը՝ 425.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.09 դրամ է, վաճառքը՝ 6.63դրամ:
11:12 02.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, […]
21:59 01.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և […]
21:54 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք, բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման […]
21:48 01.12.2022
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը թանկարժեք և բովանդակալից նվերներ են փոխանակել, հայտնել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մամուլի ծառայությունները Ֆրանսիայի ղեկավարի Վաշինգտոն կատարած պետական այցի ժամանակ։ Ի թիվս այլ բաների` ամերիկացի առաջնորդն այսօր ավելի վաղ իր գործընկերոջը, ում «իր ընկեր» էր անվանել, Սպիտակ տան տարածքում հավաքված փայտից պատրաստված հայելի է նվիրել։ […]
21:33 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին: Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, […]
21:28 01.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արաբկիր 33փ. 11 -17/10; 35փ․ 24; 39փ․ 25, 27, 30; 45փ․ 1-8; 47փ․ 2-47, 4/1, 12; 49փ․ 1Ա-22/5; 51փ․ 3, 9, 9Ա; 53փ․ 6 շենքեր, Արաբկիր 25փ․ 11-29; 27փ․ 7; 35փ․ […]
21:14 01.12.2022
Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է […]
16:00 01.12.2022
Կառավարության որոշմամբ կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը: 2020 թ. հուլիսի 1-ից, մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է […]
15:59 01.12.2022
Տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական և իրավաբանական) անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ […]
15:58 01.12.2022
Թուրքիայի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսված ռազմական գործողություններին ԱՄՆ-ից Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո արձագանքել է նաև Գերմանիան,տեղեկացնում է Ermenihaber-ը։ Մասնավորապես Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը խնդրել է Թուրքիային խուսափել ցամաքային գործողություններ իրականացնելուց Սիրիայի ու Իրաքի հյուսիսում: Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել էր Իրաքում […]
15:54 01.12.2022
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ բացի երկու […]
15:53 01.12.2022
Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում՝ 163,639.0 հազար դրամ հատկացնելով մի շարք կրթական հաստատությունների շենքերի ջեռուցման ապահովման հետ կապված շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը: Մասնավորապես՝ գումար կհատկացվի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կաթսայատան կառուցում և ջեռուցման իրականացման, Երևանի N 105 […]
15:52 01.12.2022
Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշներին: «Մենք պայմանավորվենք ենք, որ պարբերաբար ամփոփելու ենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշները, որովհետև մենք այդ առևտրի ծավալներից կախված գումարների վերադարձ ենք իրականացնում հենց կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերին: Հուլիսի 1-ից է այս համակարգը ներդրվել: Ի՞նչ ցուցանիշներ ունենք և որ ամսվա ցուցանիշն ենք ամփոփել»,-հետաքրքրվել է գործադիրի […]
15:49 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ: Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է […]
15:43 01.12.2022
Գործադիրի որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի 1,342,950.9 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 959,827.5 հազար դրամ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար […]
15:39 01.12.2022
Գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ ՏՏ ոլորտում […]
15:37 01.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական […]
15:35 01.12.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում […]
15:27 01.12.2022
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ […]
15:18 01.12.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պահարանային գազակարգավորիչ կետի խափանման պատճառով դեկտեմբերի 1-ին ժամը 13:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:
15:16 01.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝ ⦁ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Տիգրան Հրաչի Սուքիասյանը փոխադրվել է և նշանակվել Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: ⦁ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության […]