10:08 03.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]
10:00 03.04.2019
Ապրիլի 3-ին՝ ժամը 05:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Մինչ փրկարարների՝ […]
00:45 03.04.2019
Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն […]
00:05 03.04.2019
Ապրիլի 2-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ […]
23:51 02.04.2019
Վորոնեժի մարզում զայրացած ուսուցիչն արդուկով այրել է աշակերտին։ Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության իր աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաները անկարգություն են արել և զայրացրել ուսուցչին։ «Ուսուցիչը ավելի քան 30 տարի աշխատել է այդ դպրոցում, նյարդերը տեղի են տվել, արդուկը վարդակից անջատել է և աշակերտներից մեկի մեջքին դրել»,- ասել է աղբյուրը։ Ինչպես նշվում […]
23:43 02.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմից Ալեքսանդր Մխիթարյանն ու Արթուր Սարգսյանն ազատվել են պաշտոններից: Հրամանագրերում, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին […]
23:14 02.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտա Ազարյանն ազատվել է վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»: Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն […]
22:22 02.04.2019
Ապրիլի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին՝ գիշերը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում […]
22:07 02.04.2019
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +22…+250C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-100C, առավելագույնը՝ +33…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման […]
09:58 02.04.2019
Այսօր ապրիլի 2-ն է` 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների տարելիցի օրը: Երեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թեև մեծ կորուստների գնով, կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը ու ետ շպրտեցին հակառակորդին: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսներն ամփոփված են Եռաբլուրում: Այստեղ այսօր հարգանքի […]
09:49 02.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
01:10 02.04.2019
Ստրասբուրգի դատարանը Հունաստանից դատավոր Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսին ընտրել է ՄԻԵԴ-ի նախագահ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր նոր նախագահին է ընտրել։ Նա Հունաստանից Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսն է։Նրա լիազորությունների ժամկետը կսկսվի 2019 թվականի մարտի 5-ից»,- ասված է փաստաթղթում։ Սիցիլիանոսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր է աշխատում 2011 թվականի մարտի 18-ից։ Նա կփոխարինի […]
00:45 02.04.2019
Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջին անգամ հաշմանդամ թեկնածուն ընտրվել է համայնքի նախագահ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ստամբուլի Ավջըլար թաղամասում համայնքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) ներկայացնող Թուրան Հանչերլին։ Հանչերլին ծնվել է 1975թ․ Թոքաթում։ 18 տարեկանում արդյունաբերական վթարի հետևանքով երիտասարդը կորցրել է երկու ձեռքը։ Բայց չի ընկճվել, ընդունվել է համալսարանի […]
00:41 02.04.2019
Ապրիլի 1-ի երեկոյան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին։
00:13 02.04.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և […]
00:07 02.04.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններում «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Երկու նախագահները հեռախոսազրույցում վերահաստատել են, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են զարգանալու և ամրապնդվելու։ ՏԻՄ ընտրություններում «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության հետ դաշինք կազմած ԱԶԿ-ն, չնայած հաղթանակ տարավ, այնուամենայնիվ, […]
21:26 01.04.2019
Busticks հեռախոսային հավելվածի հիմնադիր Նելլի Դավթյանը հաղթող է ճանաչվել Բրյուսելում տեղի ունեցած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/440290223408142/?__xts__[0]=68.ARA3Ve9odHundPWsMqL5WApOUIuU4AAAx4JUPRIqR61OQAyME-9QrJ74xlJg2hR-fGUyMwMOKSq2CLEo3hpHLJEqLJLZIYVNF3QFjvfoQsOH1aCBbHJM3pNq49f37V4IZd-YrArug5DhE9yzoReb2q4AvrpE6WfPPaoAVbtJPQTW4jGO4LGLxLBN2PAgsqo7tpny-Pj5Xl3Ta-M8JqoidJWRb1EJMRsoJf3AJ9ciWr3MdnmwQEhaRzUG0iYsNuRTnD3CciqkD0BBddQuBvpEZjucfZsfSzdvkxINJ4VOY_tsJWbTm4Yzu5zG8OMPbKbGfa9bWLn3vPgHQw&__tn__=-R0.g
10:04 01.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, […]
09:53 01.04.2019
Մարտի 31-ին հրապարակվել և ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր […]
01:44 01.04.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մշակել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 2,10%-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 27.49% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.53%, Յուլյա Տիմոշենկոն՝ 15.68%։ Առաջնորդների հնգյակը եզրափակում են Յուրի Բոյկոն և Օլեգ Լյաշկոն՝ 9.39% և 8.89% ցուցանիշներով։ Exit poll-երի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 30.6% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.8%, […]
00:12 01.04.2019
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ՀՀ սահմանակից Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիներն ու թուրք ազգայնական «Գորշ գայլեր»-ը զգալիորեն զիջել են քրդական ու հայկական ուժերին: Կարսում հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը՝ ստանալով նաև տեղի հայերի քվեները, իսկ Իգդիրում, նախնական տեղեկություններով, հաղթել է կրկին HDP-ի աջակցությունը վայելող հայկական արմատներով թեկնածուն:
23:44 31.03.2019
Այսօր՝ մարտի 31-ին, Ֆրանկֆուրտի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է Epic մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում է ռուսական «Глобус» ավիաընկերությանը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռը տեղափոխելիս է եղել S7 Group-ի ղեկավարությանը։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում երեք ռուս է գտնվել։ Ավիավթարի զոհ է դարձել S7 Group-ի համասեփականատեր, 55-ամյա Նատալյա Ֆիլյովան։ Forbes ամսագիրը 2018-ին նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար, […]
23:18 31.03.2019
Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ բացի ողբերգական դեպքերից՝ գրանցվել են նաև զավեշտալի միջադեպեր: Դրանցից մեկը տեղի է ունեցել Կարս նահանգի Արփաչայի շրջանի Դողրույոլ գյուղում: Ընտրողներից մեկը քվեաթերթիկը գցելու ժամանակ պատահաբար քվեատուփի մեջ է գցել նաև իր բջջային հեռախոսը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասի պատասխանատուները հայտնել են, որ հնարավոր չէ վերադարձնել հեռախոսը, քանի որ իրենք իրավունք չունեն […]
23:08 31.03.2019
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն Վարչապետ. Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված […]
22:59 31.03.2019
Օգտատերերը հայտնել են, որ Instagram սոցիալական ցանցում խափանում է տեղի ունեցել։ Այդ մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները։ Հավելվածի և վեբ տարբերակի աշխատանքում խնդիրներն առաջացել են Հայաստանի ժամանակով 20:48-ին։ Ուժեղ խափանումներ են նկատվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Լեհաստանում։
22:44 31.03.2019
Համացանցում հրապարակվել են կադրեր Գելենջիկի ռալլիի ժամանակ տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Մրցարշավորդի կյանքի վերջին վայրկյաններն արձանագրել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկը։ Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Ամենագնացի անձնակազմը փորձել է բարձրանալ լեռան գագաթ, սակայն գագաթ չհասած՝ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հետ գլորվելով ընկել ծառերի վրա։ Անձնակազմի ղեկապետը զոհվել է, իսկ ղեկավարը՝ հոսպիտալացվել, նրա […]
22:15 31.03.2019
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. […]
23:40 30.03.2019
Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում առատ ձյուն է տեղում: Թե ինչ խնդիրներ է ստեղծել գարնանը պատրաստված մարզերի բնակիչների համար «փոշմանած-հետ եկած» ձմեռը, փորձել են պարզել SHANTNEWS.am-ի թղթակիցները: Մանրամասները` տեսանյութում:
22:57 30.03.2019
Մեկնարկում է «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ-Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում: «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին` 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: […]
22:30 30.03.2019
Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի […]