10:08 29.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապրհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և […]
09:45 29.03.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Այսօր Վիենայում նախատեսված է վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Ավստրիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո: Երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը […]
09:24 29.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, […]
01:12 29.03.2019
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում միշտ ուշագրավ լուսանկարներ է հրապարակում: Daily Mail-ի հաղորդմամբ՝ 38-ամյա Քիմը տեղադրել է իր Cherry Blossom դիմադարդարման պարագաների հավաքածուի նկարահանման կուլիսներից լուսանկար: Քարդաշյանը նշել է, որ հավաքածուի պարագաներն առցանց վաճառքում հասանելի են:
00:54 29.03.2019
Ֆրանսիայում դելֆինները զանգվածաբար ափ են նետվում, որն էլ անհանգստացրել է ֆրանսիացի հետազոտողներին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ինչպես նշվում է, 2019 թվականի հունվարից ի վեր Ատլանտյան օվկիանոսի ափ է նետվել 1100 կաթնասուն։ «Երբեք նման քանակություն չի եղել»,- պատմել է Լա Ռոշելի համալսարանի գիտահետազոտական կենտրոնի աշխատակից Բիլի Դոբինը։ Նրա խոսքերով՝ այդ թվերը գերազանցել են նախորդ […]
00:37 29.03.2019
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել […]
23:27 28.03.2019
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
23:06 28.03.2019
Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են: «Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. Իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, […]
22:51 28.03.2019
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ապրիլյան պատերազմ… 2016 թ. ապրիլի 2-ին՝ ժամը 11:30 -ին, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից: Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա: Կադրերն ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»:
22:34 28.03.2019
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել է «կայունից»՝ «դրական»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Moody`s-ի վերլուծության համաձայն` կանխատեսման փոփոխությունը կապված են տնտեսական մի շարք արդյունքներով: Ըստ գործակալության կանխատեսման՝ 2019-2020թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն պահպանելու է բարձր մակարդակի աճ՝ տարեկան մոտ 4.5 տոկոս։ «Տնտեսության աճը կխթանի […]
21:40 28.03.2019
Մարտի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա եղած լվացքը վառվում է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այդ պահին […]
20:38 28.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
20:27 28.03.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և […]
20:15 28.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 28-ին մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին: Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում […]
09:53 28.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և […]
00:50 28.03.2019
Վորոնեժի մարզում կանե կորսո ցեղատեսակին պատկանող շունը Ռուսաստանի ռեկորդների գրքում է ընդգրկվել՝ որպես իր ցեղատեսակի մեջ ամենաշատ ձագեր ունեցած շուն։ Կիրա անունով շունը հունվարի 19-ին լույս աշխարհ է բերել միանգամից 19 ձագ։ Սա շան առաջին ծննդաբերությունն էր։ Ինչպես նշվում է, ձագերից մեկը սատկել է։
00:40 28.03.2019
«Օգտատերերից մեկը սոցցանցում տեղեկատվություն էր տարածել, թե ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները չեն ստացել այս տարվա աշխատավարձերը»,- այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ: Այն ներկայացնում ենք ստորև. «Հիշյալ տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ Իջևանի բաժնի ծառայողների (աշխատողների) թե՛ հունվար, թե՛ փետրվար ամիսների աշխատավարձերը հաշվարկվել ու վճարվել են […]
00:18 28.03.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող […]
00:04 28.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Նախկին փոխմարզպետն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր դիմումի համաձայն չէ ազատվել պաշտոնից։ «Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ […]
23:21 27.03.2019
34-ամյա պացիենտը դիմել է Երևանի կլինիկաներից մեկը՝ քթով դժվար շնչելու բողոքով։ Արդյունքում պարզվել է, որ աջ քթանցքում օտար մարմին կա, որի հետևանքով էլ աջակողմյան հայմորիտ է։ Պլաստիկ վիրաբույժները 34-ամյա կնոջ քթից հանել են տասնամյակներով խոռոչում մնացած կոճակը։
23:04 27.03.2019
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝կոտրելով ապակին(ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ […]
22:50 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել […]
22:37 27.03.2019
Յուլյա Նաչալովայի ընկերուհին պատմել է վերջին նվերի մասին, որը նրա մահվանից առաջ արել է երգչուհու 12-ամյա դուստրը։ Երեխան դելֆին է նկարել՝ որպես հաջողության խորհրդանիշ։ «Մահվանից առաջ Նաչալովայի դուստրը դելֆին է նկարել և նվիրել մորը։ Այն դարձել էր թալիսման»,- ասել է Կատյա Լյելը։ Պարզվում է, երգչուհին դեռ մանկուց այն համարել է իր հաջողության խորհրդանիշը, քանի որ […]
22:21 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Բազմիցս […]
21:44 27.03.2019
Մարտի 27-ին Արթիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Անուշավան գյուղ տանող ճանապարհին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել, ինչն էլ դարձել է բողոքի առիթ: Նրանք փորձել են հանդիպել մարզպետին, սակայն նրանց տեղեկացրել են, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը: […]
21:27 27.03.2019
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 […]
21:05 27.03.2019
Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին: «Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա […]
20:40 27.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ․ «Թատերարվեստի հարգելի գործիչներ Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մենք մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է […]
09:57 27.03.2019
Ծանոթացեք․ Նարեկն է՝ իր հետ մեծացող դժվարություններով ու հեռուն գնացող երազանքներով։ 13 տարի առաջ այս ընտանիքում տոն էր․ ծնվեց երկրորդ տղան՝ Նարեկը։ Սակայն նրա մոտ կար ախտորոշում՝ արթրոգրիպոզ (հոդաձևախախտումներ)։ Եվ արդեն 13 տարի Նարեկն ու իր ընտանիքն ամեն օր պայքարում են այդ ախտորոշման հետ և դրա դեմ՝ ամեն օր հաստատելով իրենց հաղթանակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:40 27.03.2019
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն […]