22:04 30.03.2019
Վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը՝ Դմիտրի Լանսկոյը, ռուսական «Առաջին ալիքի» եթերում պատմել է, որ իր և ընտանիքի կյանքը թունավորում են։ Նա հստակեցրել է, որ որոշել է հրապարակային հայտարարություն անել, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը։ Դմիտրի Լանսկոյը պատմել է, որ մեծ թվով հաղորդագրություններ է ստանում մարդկանցից, որոնք ցանկանում են իր կնոջ և երեխաների մահը։ […]
21:16 30.03.2019
2019 թվականի մարտի 30-ին` ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատեսներ, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով. 1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, 2.Աշխատանքից ազատել […]
20:45 30.03.2019
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 6 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից եւ Գերմանիայից։ Նրանց կմիանա Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։ Երկու օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։ Հիշեցնենք, […]
20:34 30.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում […]
20:15 30.03.2019
«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուսթումի ավտոշարասյան վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները հարձակվել են Դուսթումի ավտոշարասյան վրա, երբ այն շարժվելիս է եղել Բալխ նահանգից Ջաուզջան։ Ինչպես նշվում է, փոխնախագահի թիկնապահներից մեկը զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Աֆղանստանի փոխնախագահը չի տուժել։ Հիշեցնենք, որ […]
10:14 30.03.2019
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդրին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում […]
09:59 30.03.2019
Մարտի լույս 22-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Լուսադեմին բաժնի, մարզային և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների ծառայողները զննեցին 73-ամյա Ժորա Ավետիսյանի տան բակը։ Ջերմոցատիպ շինությունում հայտնաբերվեց 414 հատ կանեփի բույս՝ ընդհանուր 12 կիլոգրամից ավելի քաշով։ Ջերմոցատիպ շինության մոտ […]
09:29 30.03.2019
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն արդեն 6-րդ անգամ հայտնվում է Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների շարքում: «Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝լավագույն օդանավակայանները հայտարարվել են Լոնդոնում՝ Skytrax World Airport Awards 2019-ի ժամանակ: Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակը կազմվել է ուղևորների հարցումների արդյունքում: 2019 թվականին Արևելյան Եվրոպայի լավագույնն են ճանաչվել Թբիլիսիի, Բուդապեշտի, Տալինի, Կիևի, Բորիսպոլի, Բուխարեստի, Բելգրադի, Ռիգայի, Զագրեբի […]
09:15 30.03.2019
Լոս Անջելեսում աճուրդում վաճառվել է հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ Հիտլերի կործանարար խելահեղության մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նամակը վաճառվել է 134 000 դոլարով։ Ընդամենը 23 հայտ է ներկայացվել։ Աճուրդում վաճառվել են նաև գիտնականի 2 նամակները՝ գրված 1921-1939 թթ․-ին։ Դրանցից մեկը հասցեագրված է ուռուցքաբան Մորիս Լենցին, որում Էյնշտեյնը շնորհակալություն է հայտնել բժշկին իր աշխատանքի […]
08:59 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի […]
08:44 30.03.2019
Մարտի 30-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին […]
08:29 30.03.2019
Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր […]
08:15 30.03.2019
2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի և անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը: Հարութ Գևորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն […]
00:54 30.03.2019
Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել սենատին, որով առաջարկում է արգելափակել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերը ստանալու մտադրությունից։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այն կրում է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ» անվանումը։ Օրինագծի համահեղինակներն են Օկլահոմա նահանգի սենատոր, հանրապետական Ջեյմս Լենֆորդը, դեմոկրատ […]
00:39 30.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]
00:20 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածը (մերկասառույց) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան […]
23:39 29.03.2019
Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով […]
23:27 29.03.2019
Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել:Սա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր երկարատև դադարից հետո: Նախորդ հանդիպումներն ավելի շատ ճանաչողական բնույթ են կրել»,- RIA novosti-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալիևը: Նա նաև նշել է, որ […]
23:15 29.03.2019
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն […]
23:01 29.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է […]
22:26 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և […]
22:16 29.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ: Վերջիններս Ղարիբյանից պարզաբանումներ էին պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում: Նրանք ընդգծել են, […]
22:02 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: […]
21:51 29.03.2019
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ […]
21:29 29.03.2019
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել․ «Ավստրիան ու Հայաստանն ամուր կապեր ունեն: Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է»: https://twitter.com/sebastiankurz/status/1111676779109015555 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»:
21:14 29.03.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը […]
20:59 29.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Լոռու և Շիրակի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, Գորայք […]
20:40 29.03.2019
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշեց դրանք բավարարել: Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի […]
20:29 29.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ […]
10:19 29.03.2019
Այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի և Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]