Ահաբեկիչները հարձակվել են Աֆղանստանի փոխնախագահի ավտոշարասյան վրա․ կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Ահաբեկիչները հարձակվել են Աֆղանստանի փոխնախագահի ավտոշարասյան վրա․ կա զոհ

20:15 30.03.2019

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուսթումի ավտոշարասյան վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները հարձակվել են Դուսթումի ավտոշարասյան վրա, երբ այն շարժվելիս է եղել Բալխ նահանգից Ջաուզջան։

Ինչպես նշվում է, փոխնախագահի թիկնապահներից մեկը զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Աֆղանստանի փոխնախագահը չի տուժել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆղանստանում ահաբեկիչների հարձակման ժամանակ 9 ոստիկան է սպանվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

17:46 04.07.2025

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Հրազդանի Միկրոշրջան թաղամասում զենք-զինամթերք էր թողել

17:41 04.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Հրազդանի Միկրոշրջան թաղամասում զենք-զինամթերք էր թողել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատաքները շարունակում են դրական արդյունք գրանցել: Հուլիսի 2-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից բերած զենք-զինամթերքը թողել է Հրազդանի Միկրոշրջան թաղամասի աղբանոցի մոտ։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի ողորկափող հրացան, 9 […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

17:35 04.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»: […] ...

Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

17:30 04.07.2025

Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

Հեղինակավոր Goal պորտալը ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս է թողել «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։ Նրանց […] ...

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

17:26 04.07.2025

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, Միացյալ Նահանգների ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հետագա հաջողություններ։ ...

Արմավիրի բաժնի ոստիկանները Նորապատ գյուղի գերեզմանատան ճանապարհին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

17:23 04.07.2025

Արմավիրի բաժնի ոստիկանները Նորապատ գյուղի գերեզմանատան ճանապարհին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նորապատ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «K6-92» տիպի ինքնաձիգ, գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակ, […] ...

BACK_TO_TOP