TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

21:50 23.03.2019

Այսօր՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]

̰
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր

10:39 23.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Փաշինյանը, Մարությանն ու պատգամավորները մասնակցում են շաբաթօրյակին

10:00 23.03.2019

Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, շաբաթօրյակին մասնակցում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները: Քաղաքապետն իր ընտանիքով ևս կմասնակցի շաբաթօրյակին. նա քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ է արել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կոչ էր արել բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել մաքրության աշխատանքներին՝ […]

̰
«Ֆավորիտները ոչ միշտ են հաղթում»․ Արմեն Գյուլբուդաղյանց

09:31 23.03.2019

Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։   – Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել  վաղվա  հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական […]

̰
Թռչնամիսը թանկացել է 300 դրամով․ «Ժողովուրդ»

09:16 23.03.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյուն­քում արձանագրեց, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով: Տեղական արտադրության հավի ազդրի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի: Ըստ մասնագետ­ների՝ թռչնաբուծության ոլորտում վեր­ջին մի քանի տարիների ընթացքում ար­տադրության […]

̰
Պատրա՞ստ եք երկրպագել մեզ․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին

09:03 23.03.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք լիովին պատրաստ ենք Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։ Ի՞նչ կասեք դուք, պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 23։45-ին, Սարաևոյում տեղի կունենա Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը: Մարտի 23-ին […]

̰
Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել․ կա առնվազն 26 զոհ

08:47 23.03.2019

Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել Հունան նահանգի Չանդե քաղաքի արագընթաց մայրուղու վրա։ Ինչպես նշվում է, կատարվածի պատճառներն անհայտ են, ավտոբուսը հանկարծակի է բռնկվել։ Պատահարի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են։ РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 56 մարդ, […]

̰
Մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետին

08:30 23.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:  Այս ծանր պահին մեր  համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:  Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և  […]

̰
Թրամփի գրառմանը Էրդողանի խիստ պատասխանից հետո թուրքական լիրան արժեզրկվել է

08:18 23.03.2019

ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]

̰
Էրդողանին խիստ վրդովեցրել է Թրամփի գրառումը

01:01 23.03.2019

Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»: «Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության […]

̰
Գորիսում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար

00:25 23.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին` ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության […]

̰
Վանաձորում բախվել են ուղևորատար և բեռնատար մեքենաները. կան տուժածներ և մեկ զոհ

00:12 23.03.2019

Մարտի 22-ին` ժամը 20:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

23:43 22.03.2019

Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն՝ ստուգելու հնչեցված հայտարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին՝ […]

̰
Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կա տուժած

23:12 22.03.2019

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 34 AՍ 443 համարանիշի և Mercedes մակնիշի 33 VO 187 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի […]

̰
Քաղաքացիները կվերցնե՞ն արդյոք աղբը հատակից․ սոցիալական էքսպերիմենտ Երևանում

22:57 22.03.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, համապետական շաբաթօրյակին ընդառաջ, փորձեց պարզել, թե որքանով՞ են բնակիչները ուշադիր քաղաքի մաքրությանը: Հյուսիսային պողոտայում սոցիալական էքսպերիմենտի արդյունքները՝ տեսանյութում:

̰
Հայ բժիշկները հոգատար են ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովի նկատմամբ. նրան է  այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

22:14 22.03.2019

Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է  մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

21:45 22.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

̰
Ո՞վ է ազգային հավաքականում ամենաշատակերը, ամենաթիթիզն ու ամենակատակասերը

21:00 22.03.2019

ՀՖՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել և կից տեսանյութ հրապարակվել, որից տեղեկանում ենք, որ թողարկվել է «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասը։ Դերերում՝ Հենրիխ Մխիթարյան, Արազ Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Հովհաննես Համբարձումյան, Յուրա Մովսիսյան, Կամո Հովհաննիսյան, Գևորգ Ղազարյան, Արտակ Եդիգարյան։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վախճանվել է Հայկական ԽՍՀ երկարամյա դատախազ Սուրեն Օսիպյանը. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական ուղերձ է հղել

20:46 22.03.2019

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից  մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը: Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում, […]

̰
Կրթության նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 մլն դրամ․ ոստիկանության բացահայտումը

20:44 22.03.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից […]

̰
Տղան լուսանկարվելիս մոտ 150-200 մետր բարձրությունից ընկել է անդունդը․ Արայիկ Հարությունյանը խնդրում է  դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել

20:15 22.03.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: «Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի […]

̰
Էրդողանի հեռախոսի պատյանին իր իսկ նկարն է

10:22 22.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախօրեին Էրդողանն Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ հեռախոսազրույց է ունեցել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեսախցիկներն արձանագրել են, որ նրա բջջային հեռախոսի պատյանի վրա պատկերված է եղել հենց իր նկարը։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ սույն փաստը որակում են որպես նախընտրական քարոզարշավի գործիք, քանի որ Թուրքիայում մարտի […]

̰
ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

10:16 22.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: ՔԿ նախագահի […]

̰
Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է

10:01 22.03.2019

Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին […]

̰
Երևանը խնամքի կարիք ունի. շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին

09:46 22.03.2019

Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև բնակիչները: Տարիների ընթացքում կուտակված աղբավայրեր ու շինարարական աղբով զբաղեցված տարածքներ. այս ամենից պետք է ազատվել համընդհանուր ջանքերով: Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում: «Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին

00:53 22.03.2019

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին: Ողջունելով հյուրի առաջին այցելությունը Հայաստան՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Պետեր Էրիկսոնին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց կարևոր առաքելության մեջ։ Կողմերն արժևորեցին երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […]

̰
«Սա իմ երազանքի պրոյեկտն է»․ Հակոբ Կարապետյան

23:40 21.03.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը։ «Սա իմ երազանքի պրոյեկտն է: Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»,- ասված է […]

̰
Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

21:29 21.03.2019

2019 թվականի փետրվարի 6-ին իրականացված շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից: Փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

21:11 21.03.2019

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ հանձնախումբն իր վշտակցությունն է հայտնել պատրիարքի բարեկամների և Թուրքիայի հայ համայնքին: «Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին […]

̰
Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը

20:32 21.03.2019

Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին է նվիրվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից: «ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան […]

̰
BACK_TO_TOP