23:23 03.03.2019
Մարտի 3-ին` ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 38 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, 2 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ […]
22:57 03.03.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ […]
22:43 03.03.2019
Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է: Այս տարվա թեման է «Կյանքը ջրի տակ` մարդկանց և մոլորակի համար»: Թեև Հայաստանը հեռու է օվկիանոսից, սակայն այն համաշխարհային ջրային համակարգի մասն է, որը սնում և նպաստում է կենսապահովմանը, զբոսաշրջությանն ու հանգստին ողջ աշխարհում: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում․ «Եկեք այսօր ըստ արժանվույն գնահատենք […]
22:29 03.03.2019
Մարտի 3-ին` ժամը 17:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Լոռվա խճուղու […]
23:57 02.03.2019
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ։ Այս անգամ հավանաբար կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր […]
23:35 02.03.2019
Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա […]
23:31 02.03.2019
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ներկայիս ստվերում գործող, հիվանդ երևակայություն ունեցող գործիչները փորձում են որոշ լրատվականների պահել իրենց ճիրաններում։ Զարմանալի չէ, այս մարդիկ ողջ կյանքը սովոր են «շեֆի» առկայության տակ ապրել։ Եվ քանի որ այսօր «շեֆի» միակ հույսը մնացել են չկայացած բախտախնդիրները, ապա նա դեռևս կոմսոմոլյան տարիներից մնացած նեղ ընկերական […]
22:57 02.03.2019
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Հոմերոս Բադալյանը իր վարած «ԿամԱԶ-5511» մակնիշի 88 MA 878 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառերին, արմատախիլ արել ծառերը և գլխիվայր շրջվելով՝ […]
22:44 02.03.2019
Մարտի 2-ին՝ ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
22:10 02.03.2019
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում սկսվել են երկրորդ համակարգչային շերտագրիչի մոնտաժման աշխատանքները: Սարքը ձեռք է բերվել Արցախի Հանարպետության կառավարության միջոցներով: Այն նոր սերնդի համակարգչային շերտագրիչ է և հնարավորություն կտա առավել արդյունավետ ու մատչելի դարձնել բնակչության բուժօգնության կազմակերպման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
21:43 02.03.2019
Անդրադառնալով մամուլում հրապարակված «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից […]
20:47 02.03.2019
Մարտի 2-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց մայրաքաղաքի թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչություն: Այցի նպատակն էր ծանոթանալ Երևանի փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացավ շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցեց ԱԻՆ աշխատակիցների […]
20:32 02.03.2019
Մարտի 2-ին, ժամը 16:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VOLVO» մակնիշի (վարորդ՝ Բ. Կ., ծնված 1959 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի […]
20:18 02.03.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
20:05 02.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:
11:10 02.03.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
11:00 02.03.2019
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ մարտի 1-ն էր, ու հայ հասարակությունն իր հարգանքի տուքը մատուցեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեղի ունեցավ նաև քայլերթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: «Փաստ» թերթը քանիցս անդրադարձել է երկրում տեղի ունեցած մի շարք իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին: Եվ ահա, երեկ իր ուղերձում վարչապետը մասնավորաբար նշել […]
10:22 02.03.2019
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է բնակարան: Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ . Զ. Բաթոյանի դրամական միջոցները կազմել են 500 000 ՀՀ դրամ և […]
10:06 02.03.2019
Մարտի 1-ին` ժամը 12:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան […]
09:59 02.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի […]
09:53 02.03.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Մարտի 1-ի» զոհերի հարազատներին ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ընթանալու է փակ ռեժիմով, և իրենք դրան մասնակցելու հնարավորություն չեն ունենալու: Պատճառն այն է, որ դատական նիստի ժամանակ հրապարակվելու են պետական գաղտնիք պարունակող փաստեր, որոնք հրապարակման ենթակա չեն»:
09:40 02.03.2019
Չինաստանը բողոքի նոտա է հղել Կանադային՝ ԱՄՆ-ում Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին արտահանձնելու կապակցությամբ։ РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։ Կանադայի արդարադատության նախարարը պաշտոնապես սկսել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուի արտահանձնման գործընթացը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդյունաբերական լրտեսության և խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին […]
09:13 02.03.2019
Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն ծառերի էտի ժամանակ: «Պետք է զերծ մնանք այն մշակույթից, որն արժանացել է հանրային կամ մասնագիտական […]
09:08 02.03.2019
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի Նեմուրո թերակղզու շրջանում։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
08:45 02.03.2019
ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, որը Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթում հայերի դեմ իրականացված կոտորածի զոհերին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ի դեպ նույն գործիչը օրեր առաջ, հիշատակել էր Խոջալուի դեպքերի զոհերին, ինչից հետո խիստ քննադատության էր արժանացել սփյուռքի հայկական կազմակերպություների կողմից: Վերջիններն անգամ […]
08:29 02.03.2019
«168 ժամ» թերթը գրում է․ «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել իրենց վերջին տարածաշրջանային այցի և առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ կոնկրետություն չկա, համանախագահները խոսում են ընդամենը մտադրության մասին։ Բայց ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց […]
00:44 02.03.2019
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Грузия online-ը։ «Այցը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- տեղեկացնում են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի կարգավիճակով առաջին այցն է Հայաստան։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այցի նպատակը հարևան Ադրբեջանի հետ ռազմավարական […]
00:24 02.03.2019
Մարտի 1-ին` ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1982 թ.) կողաշրջվել […]
00:04 02.03.2019
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22…-240C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից […]