21:59 06.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Բողոքի քննությանը մասնակցում էր նաև Արմեն Գեւորգյանը: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա […]
21:12 06.03.2019
Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները: «Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված […]
20:36 06.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հիշեցնենք, որ Մոսկվայում 79 տարեկանում մահացել է խորհրդային և հայ քաղաքական-կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը:
10:19 06.03.2019
Հայաստանի Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն: Առաջիկայում այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա: «Կան գործարարներ, որոնք, պայմանավորված հետհեղափոխական քաղաքական իրադրությամբ, մտադրված են Աբովյանում աշխատելով, ներգրավել խոշոր ներդրումներ: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն […]
01:05 06.03.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Փայլանը ֆեյսբուքյան իր էջում նախարարին մասնավորապես հետևյալ հարցերն է հղել․ – Արդյո՞ք Ձեր նախարարությունն իրականացրել է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և […]
00:28 06.03.2019
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի […]
00:25 06.03.2019
Մարտի 5-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:58 05.03.2019
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն […]
21:59 05.03.2019
ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է ընդհանուր խոշոր չափերի գումար։ Այս մասին […]
21:32 05.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հանդես եկել ելույթով. Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի Արմեն Սարգսյան, Սիրելի Արամ Սարգսյան, գիտեմ, որ Արամն այսօր Արցախում է և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը, Պարոնայք […]
20:46 05.03.2019
Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում: Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների […]
10:13 05.03.2019
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Հիշեցնենք, որ դեռևս մեկ ամիս առաջ Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական […]
10:05 05.03.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: […]
10:03 05.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ […]
00:32 05.03.2019
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայր ու աղջիկ հայց են ներկայացրել դատախազություն՝ փոխադարձաբար իրար մեղադրելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 2019 թվականի հունվարի 14-ին քաղաքացի Մ. Ջ.-ն դստերը մեղադրել է իրեն և հանրապետության նախագահին մեղադրելու մեջ: Նա մանրամասնել է, որ աղջիկը՝ Ա.Թ.Ջ.-ն, վիրավորական արտահայտություններն արել է էլեկտրոնային փոստով […]
23:03 04.03.2019
Մարտի 4-ին` ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների […]
22:40 04.03.2019
Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը: Այս մասին ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի […]
22:05 04.03.2019
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ Մաքալիսթեր, Եվրոպական խորհրդարանի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու […]
21:54 04.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության և գործարար շրջանակների հետաքրքրվածությունը։ Հաշվի առնելով Հայաստանում […]
20:47 04.03.2019
Մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: […]
20:15 04.03.2019
Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 2-ին հանդիպել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի (Hussain Diab) հետ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հուսեյն Դիաբը բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմի տարիներին մարդասիրական մեծ աջակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը միակ պետությունն […]
10:40 04.03.2019
Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մինչև վերջ նայել եմ Դավիթի ու Նարեկի լայվերը։ Ասեմ` չնայած իմ մեծ համակրանքին դեպի Դավիթ Պետրոսյանը, ով հեղափոխության ժամանակ համակարգում էր ուսանողական բլոկը, այնուամենայնիվ, դատապարտում եմ բռնությունը ցանկացած, […]
10:21 04.03.2019
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։ Կարճ։ (1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք։ (2) Դուք խախտել եք հանրային տաբու։ Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ […]
10:15 04.03.2019
Մարտի 4-ին` ժամը 23:53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում՝ դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված […]
10:04 04.03.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի՝ 1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի ՝ 1969 թվականին ծնված բնակչի հետ, որի ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու […]
09:55 04.03.2019
Նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող գազատարին ներմիացնելու նպատակով մարտի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00 դադարեցվելու է Արարատի մարզի Ուրցաձոր և Դաշտաքար համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
00:10 04.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 2-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն […]
00:00 04.03.2019
Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղացող առատ ձյան և ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով ՀՀ մի շարք ավտոճանապարհներին դժվարացել է երթևեկությունը, իսկ առանձին ճանապարհահատվածներ սաստիկ ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվում են երթևեկության մասնակիցների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Չնայած այն […]
23:48 03.03.2019
DataArt ընկերությունը գալիս է Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, շտապում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հրաշալի նորությունով ստորև. Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան: Երևանյան […]
23:37 03.03.2019
Google-ը հրաժարվել է Google Play-ից հեռացնել Absher սաուդյան հավելվածը, որը թույլ է տալիս տղամարդկանց հետևել կանանց: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Business Insider-ը։ Ընկերության աշխատակիցները փորձարկել են ծառայությունը և հայտարարել, որ այն կարող է հասանելի լինել օգտատերերին, քանի որ ոչ մեկի իրավունքները չեն խախտվում։ Ի սկզբանե, Absher-ն օգտագործվում էր Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ում՝ բնակչության մասին տվյալների […]