TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փլուզում Կապան քաղաքում

00:14 09.03.2019

Մարտի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքում փլուզվել է տներից մեկի այգու հենապատը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է տան այգու հենապատը (15x2x0.4 մ), մոտ 10 խմ հողի զանգված սահել […]

̰
Երևանը` հիմա, մաս 2. Փաշինյանը երևանյան ակումբներից մեկում է

22:43 08.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևանյան ակումբներից մեկում է։ Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:27 08.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար): Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Էրդողանը արևմտահայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

22:11 08.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է կատարել։ Նա ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ։ Նա, մասնավորապես, գրել է. «Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»։

̰
Պատրիարքի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ. Մխիթար Հայրապետյան

21:59 08.03.2019

  «Խոր ցավով տեղեկացա Պոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Շուրջ մեկ տասնամյակ գլխավորելով Պոլսի Հայոց պատրիարքությունը և անմնացորդ ծառայելով իր հավատացյալ ժողովրդին՝ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգնահատելի ներդրում […]

̰
Ստեփանավանի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել

21:29 08.03.2019

Մարտի 8-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է РКГ-3ЕМ նռնակ, որը վնասազերծվել է ՀՀ ՊՆ ինժեներական ծառայության կողմից՝ պայթեցման միջոցով: Փրկարարաները […]

̰
Երևանը՝ հիմա. Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով

21:13 08.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով։ Նա տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Երևանը՝ հիմա: Ազատության մայրաքաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծում իրավիճակի հարցեր

20:56 08.03.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

20:44 08.03.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Զորավարժությունները ճնշման փորձ են, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին․ Արծրուն Հովհաննիսյան

20:29 08.03.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են` 1.​ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.​ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.​ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.​ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային […]

̰
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

20:11 08.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում: Մեսրոպ […]

̰
Բաժնեմաս, 39 500 դոլար, փոխառություններ. ԿԳ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

10:01 08.03.2019

«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում Գ. Թամրազյանը հայտարարագրել է 191235000 ՀՀ դրամ բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գ. Թամրազյանի հանձնած փոխառությունները կազմել են 1200000 ՀՀ […]

̰
Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը

09:22 08.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ․ «Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր։ Շնորհավոր մարտի 8»: Նիկոլ Փաշինյանն արտասանել է Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բոստոնում առաջին անգամ տոլմայի փառատոն է անցկացվել

00:46 08.03.2019

Բոստոնում առաջին անգամ հայկական տոլմայի փառատոն է անցկացվել («Dolma Fest»)։ Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական ավանդական կերակրատեսակի տարբեր տարատեսակներ։ «Փառատոնի մասնակիցներից շատերը պատմել են, որ շարունակում են իրենց տատիկների բաղադրատոմսով հայկական տոլմա պատրաստել։ Միջոցառման ընթացքում մասնակիցներն ընտրել են հայկական տոլմայի լավագույն բաղադրատոմսը»,- այս մասին հաղորդում է «Armenian Weekly»-ն։ Փառատոնի նախաձեռնողը Բոստոնում […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. իրավապահները կասկածներ ունեն, որ ոստիկանություն ներկայացած անձը վարորդը չէ

23:10 07.03.2019

Այսօր՝ մարտի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com- ի փոխանցմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Հետիոտնը տեղում մահացել է: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ […]

̰
Պուտինն ու Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին

23:03 07.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է  ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ […]

̰
Արսեն Թորոսյանը բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է փոխպատվաստման ծառայության զարգացման հարցերը

21:57 07.03.2019

Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ծառայության զարգացման, բարելավման և խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման ծառայության ոլորտում համաշխարհային վիճակագրական տվյալները վկայում են, որ […]

̰
Առողջապահական 13 կազմակերպություններ հիմնադրել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա

21:37 07.03.2019

Հայաստանի առողջապահական 13 կազմակերպություններ ստեղծել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա և այդ մասին ազդարարել  հիմնադրման մարտի 7-ին կայացած պաշտոնական արարողությունը։ Հաղորդագորթւան մեջ նշված է. «Կոալիցիայի նպատակն է մշտադիտարկել առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը, նպաստել բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Թվով 13 հիմնադիր կազմակերպությունները մեծապես […]

̰
Ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը. Փաշինյան

21:18 07.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Շնորհավորելով դիվանագետներին տոնական օրվա առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Կառավարության հարգելի՛ անդամներ, Արտաքին գործերի հարգելի՛ նախարար, Հարգելի՛ դիվանագետներ, Պետական այրե՛ր, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Սա իսկապես կարևոր օր է […]

̰
Դավիթ Տոնոյանն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են ոլորտում համագործակցության հնարավորությունները

21:11 07.03.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Մուհամեդ Ալ Զաաբիին Հայաստանում ԱՄԷ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները, […]

̰
Ցմահ դատապարտյալը դատախազի ՔԿՀ այցելությունից հետո դադարեցրել է հացադուլը

20:55 07.03.2019

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելությունից հետո ցմահ դատապարտյալ Վարազդատ Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները

20:36 07.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի […]

̰
Նախագահ Սարգսյանը ՎԶԵԲ նախագահի հետ հանդիպմանը առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը

20:29 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, […]

̰
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. 20-ից ավելի երթուղիների վարորդներ հրաժարվում են աշխատել

10:23 07.03.2019

Այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: «Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու և դրա անվան տակ վարորդի գլխավերևում տեղադրում են տեսախցիկ, իսկ ձեռքի արգելակի մոտ […]

̰
Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ

10:13 07.03.2019

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի (Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խումբ) հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով: Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհարաժեշտ է […]

̰
Բացահայտվել է Տավուշում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է

10:04 07.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 5-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Բերդ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ բութ գործիքով հարվածել է նույն մարզի՝ 1955 թվականի […]

̰
Հազարավոր հայեր ցույցի դուրս կգան Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի մոտ

01:05 07.03.2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Լոս Անջելեսում ապրիլի 24-ին բազմահազարանոց երթ կիրականացվի։ Միջոցառմանը մասնակցելու համար արդեն դիմել են Կալիֆոռնիայի հայկական խոշորագույն համայնքային կառույցները։ Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, այս տարի երթը կավարտվի խաղաղ ցույցով՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ։ Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ երթի մասնակիցների թվում կլինեն բազմաթիվ ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, […]

̰
Թուրքիային ոչ ոք չպետք է արգելի գնել С-400 համակարգեր. Չավուշօղլու

00:59 07.03.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որևէ մեկը չպետք է միջամտի պաշտոնական Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործընթացին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը կարող է հանգեցնել պատժամիջոցների: «Մենք բացահայտ զգուշացրեցինք Անկարային, որ S-400-ների գնումն ԱՄՆ-ին կստիպի վերանայել Թուրքիայի […]

̰
Բուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ աճուրդով տրվել են վարձակալությամբ

22:54 06.03.2019

Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում համայնքի իսեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը: Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի, միայն 5-ի համար էր հայտ ներկայացվել, 3-ի պարագայում աճուրդը չի կայացել: Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 […]

̰
Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական բլոկը կապիտալ վերակառուցման կենթարկվի

22:13 06.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական բլոկի կապիտալ վերակառուցման պլանների մասին․ «Ֆրեզնոյում մեր պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը քիչ առաջ ինձ ցուցադրեց Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական բլոկի կապիտալ վերակառուցման պլանը, որը նա պլանավորում է իրականացնել այսօր կնքված հուշագրի հիման վրա՝ իր, Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի ԲԿ-ի և Մեդիտեք […]

̰
BACK_TO_TOP