TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիայում 34 մլն քաղաքացի ցանկացել է պարզել իր ծագումը

22:48 27.02.2019

2018-ի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարարության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Իրենց տոհմածառը կազմելու համար Թուրքիայի քաղաքացիները կայքի համապատասխան որոշման բաժնում մուտքագրում են իրենք անձնական տվյալները, որից հետո համակարգը ներկայացնում է նրանց նախնիների տվյալները: Թուրքիայի ներքին գործերի […]

̰
Իրանահայերը Նիկոլ Փաշինյանին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով

22:39 27.02.2019

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Տիմուր Ժակսիլիկովին

22:08 27.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է նորանոր ձեռքբերումներ ունենալ տնտեսական և ֆինանսական ոլորտներում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների […]

̰
Մխիթար Հայրապետյանն ու Լոս Անջելեսի հայ համայնքի հոգևոր առաջնորդներն անդրադարձել են Սփյուռքում հայապահպանության ու հայեցի դաստիարակության խնդիրներին

21:53 27.02.2019

Երևան վերադարձից առաջ՝ ԱՄՆ այցիս վերջին օրը, կրկին հագեցած ստացվեց. վաղ առավոտյան այցելեցի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ ջերմ ընդունելության արժանացա գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Զրույցից հետո գլխավոր […]

̰
Շուրջ 4մլն դրամ վատնման եղանակով հափշտակելու համար քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Լեռնավանի դպրոցի տնօրենի նկատմամբ

21:39 27.02.2019

Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ 2018թ. դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացումը կամ վատնումը՝ առանձնապես խոշոր չափերով): Քրեական գործը հարուցվել է նույն դպրոցի աշխատակից Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Հաղորդումը 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը

21:24 27.02.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների թվում Չինաստանից ժամանածների քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս […]

̰
ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի նիստը դեկան է ընտրել

21:10 27.02.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գիտական խորհրդի նիստ, որի օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Միջազգային գործունեության և արտաքին կապերիգծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով: Այս մասին  տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով բուհի միջազգայնացման գործիքակազմին, հիմնական ուղղություններին ու կատարված աշխատանքներին՝ պրոռեկտորը նշեց, որ միջազգայնացման հիմնական ուղղությունները երկուսն […]

̰
Նիկոլ Փաշինյանի սելֆին Իրանի հայ համայնքի հետ

20:55 27.02.2019

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Սելֆի Իրանի հայ համայնքի հետ՝ «Արարատ» ակումբում:)» ։

̰
Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են` ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով

20:45 27.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին: Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

20:31 27.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է:  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Շիրակի (բացի Անիի տարածաշրջանից), Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ […]

̰
Արցախի Հանրապետության ԱԺ-ում մեկնարկել է գարնանային նստաշրջանը

20:16 27.02.2019

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 27-ին հրավիրել է 9-րդ նստաշրջանի առաջին նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է հայ նորագույն պատմության մեջ փետրվար ամսվա, ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական իրադարձություններին: Այս համատեքստում ընդգծվել է 31 տարի առաջ ազգային ինքնությունը պահպանելու ու պետականությունը վերականգնելու պահանջով սկիզբ առած Ղարաբաղյան շարժման կարևորությունը և հիշատակվել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:35 27.02.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատարին

10:26 27.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր […]

̰
Lada-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավոր եղբայրներից մեկի ոտքերն ամպուտացվել են

10:22 27.02.2019

Նոր մանրամասներ այսօր՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած վթարից։ Ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը, իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։ […]

̰
Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

00:55 27.02.2019

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել […]

̰
Գրեթե բոլոր գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը կբարձրանա. Բաբկեն Պիպոյան

00:49 27.02.2019

Գրեթե բոլոր գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի: Հերթական սպառողական հարկը, […]

̰
Ոստիկանները բացահայտել են Այնթապում կատարված ավազակային հարձակման դեպքը

00:42 27.02.2019

Փետրվարի 26-ին՝ ժամը 05։45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ: Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային […]

̰
Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում

00:37 27.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի: Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Ֆիլիպիններում կարմրուկի հետևանքով առնվազն 203 մարդ է մահացել

22:05 26.02.2019

Ֆիլիպիններում հունվարի 1-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում կարմրուկի բռնկման հետևանքով առնվազն 203 մարդ է մահացել: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ երկրում ավելի քան 12 հազար մարդ է կարմրուկով հիվանդացել: Տվյալները հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում: Ավելի վաղ նշվում էր 136 մահացածի և 8400 հիվանդի մասին։ Կարմրուկով հիվանդների կեսից ավելին մինչև 5 տարեկան երեխաներ են։

̰
Առաջարկվում է 20%-ով ավելացնել խաղային ոլորտի կազմակերպիչների պետական տուրքի դրույքաչափը

21:35 26.02.2019

Հարկային նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է 20%-ով ավելացնել խաղային ոլորտի կազմակերպիչների պետական տուրքի դրույքաչափը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ հացադուլ հայտարարած անձանց խնդիրները գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում

21:11 26.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր է իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 6 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի […]

̰
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել

20:58 26.02.2019

Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի […]

̰
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սվետլանա Նավասարդյանի համերգին

20:42 26.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

̰
Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը

20:33 26.02.2019

Շինարարական աղբի կուտակման ահազանգի հետքերով օրերս Հրազդանի կիրճ այցելած մեր նկարահանող խումբն ականատես եղավ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցապատման փաստի: Այս պաստառից այն կողմ պատկերն ամենևին էլ չի համապատասխանում գրությանը: Հանգստի գոտի՝ ծառերի հաշվին: «Իրականում, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով: Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:17 26.02.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վթար Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին. կա տուժած

10:04 26.02.2019

Փետրվարի 26-ին` ժամը 00:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1976 թ.) և «КрАЗ» մակնիշերի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները: Մինչ […]

̰
Վաղը սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում

09:51 26.02.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ «Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

09:46 26.02.2019

Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն […]

̰
Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու տունը

01:05 26.02.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, […]

̰
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել

01:01 26.02.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: ԻԻՀ ԱԳ նախարարն իր հրաժարականի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում, իրանական պաշտոնական ԶԼՄ-ները հաստատում են այդ տեղեկատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

̰
BACK_TO_TOP