TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ Վիգեն Ստեփանյանին

01:04 15.02.2019

ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով դերասան Վիգեն Ստեփանյանին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս տեսանյութում հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգերում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ […]

̰
Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել․ Սեյրան Օհանյան

00:24 15.02.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

̰
Քաշմիրում ռազմական ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի

00:14 15.02.2019

Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում մահապարտ ահաբեկիչը 350 կգ պայթուցիկով լի մեքենա է պայթեցրել 78 մեքենայից բաղկացած ռազմական ավտոշարասյան հարևանությամբ, որը 2500 զինվորական էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Հայտնում է  ТАСС -ը՝ հղում անելով հնդկական աղբյուրին: Reuters-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջաիշ է Մուհամմեդ» խմբավորումը, որը հանդես է գալիս նահանգի՝ […]

̰
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային ՀՀ-ն միացել է դեռևս 1996թ․-ին․ Արծրուն Հովհաննիսյան

23:44 14.02.2019

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային ՀՀ-ն միացել է դեռևս 1996 թ․-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Մեր գործընկերներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի 23.10.1996թ. թիվ Ն-131-I որոշմամբ ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային։ Միջազգային պայմանագրերի մասին 2000թ. […]

̰
Արմեն Սարգսյանը Հայդելբերգի քաղաքապետին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ

23:00 14.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի […]

̰
Ավտովթար Երանոս գյուղի մոտակայքում. կան տուժածներ և 1 զոհ

22:22 14.02.2019

Փետրվարի 14-ին` ժամը 19:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi», «Opel Vectra» և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. […]

̰
Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում. դեսպան

22:16 14.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նշելով, որ հանդիպումը կայանում է շատ խորհրդանշական օր, երբ Կառավարության ծրագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումն ու […]

̰
Կրասնոյարսկում գազի պայթյունի հետևանքով շենքի 2-րդ և 3-րդ հարկերը փլուզվել են

22:04 14.02.2019

Կրասնոյարսկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել են եռահարկ բնակելի շենքի 2-րդ և 3-րդ հարկերը: Փլատակներում հայտնաբերվել է կնոջ մարմին: Փրկարարներին հաջողվել է փլատակներից հանել 12 մարդու, շենքի մնացած բնակիչներին  տարհանել են:

̰
Երևանի քաղաքապետարանը բացառելու է դեմպինգը շինարարական մրցույթներում

21:49 14.02.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին: Խոսելով մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Սարգսյանը նկատել է, որ չնայած օրենքով հաղթող է ճանաչվում առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ ընկերություննները դիմել են դեմպինգի՝ առաջարկելով խիստ տարբերվող ցածր գին, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

21:29 14.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց: Զրուցակիցները […]

̰
Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը

21:26 14.02.2019

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել  ՀՀԿ ԳՄ նիստ: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը:

̰
Բակո Սահակյանը մասնակցել է նոր զորանոցի բացմանը

21:15 14.02.2019

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում: Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն ի դեպ, նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, […]

̰
Չարաշահումներ են բացահայտվել Վայքի հիմնական դպրոցում

21:02 14.02.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվեց, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին

20:31 14.02.2019

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով: Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:14 14.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, […]

̰
Հաշմանդամություն ունեցող անձը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն իրացնել իր իրավունքները․ ՄԻՊ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

10:18 14.02.2019

Հաշմանդամություն ունեցող անձը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն իրացնել իր իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավտովթար Էրեբունի փողոցում. կա տուժած

09:59 14.02.2019

  Փետրվարի 13-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Բ. Վ., ծնված 1992 թ.) և […]

̰
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների մասին

01:10 14.02.2019

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների մասին․ «2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության  առաջնահերթություններից մեկը: Հայտնում ենք, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու […]

̰
Հրապարակվել է Պուտինի և Լուկաշենկոյի դահուկասահքի տեսանյութը

01:05 14.02.2019

Հրապարակվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դահուկասահքի տեսանյութը։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ նախագահները հանդիպել են Սոչիում բանակցություններ վարելու համար: Սոչիում երկու նախագահները դահուկ են քշել միասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինն ու Լուկաշենկոն ամբողջ օրը միասին են անցկացրել՝ հասցնելով նաև դահուկ քշել։

̰
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի

00:58 14.02.2019

Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fars գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամներն ու խաղաղ բնակիչները»,- ասվում է Fars գործակալության գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Դեռևս ոչ […]

̰
Դավիթ Սանասարյանը պատասխանել է Գևորգ Պետրոսյանի հարցադրումներին

23:03 13.02.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած հարցադրումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը (խնդրում եմ անուն ազգանունը հնչեցնելը անձնական որևէ բան չառաջացնի, սա ուղղակի ասում եմ, որ իմանաք ԲՀԿ-ի որ պատգամավորի մասին է խոսքը?) այսօր ԱԺ ամբիոնից իր բոցաշունչ ելույթի […]

̰
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով 20 զինվորական է զոհվել

22:55 13.02.2019

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: https://twitter.com/OBORist/status/1095718140380659713

̰
Դեսպան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների Սոցիալիսատական կուսակցության արտաքին գործերի խոսնակին

22:30 13.02.2019

Փետրվարի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Սոցիալիստական կուսակցության արտաքին գործերի խոսնակ Սադեթ Կարաբուլութին (Sadet karabulut)։ Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Սադեթ Կարաբուլութին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի, մարդու իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության համար։ Դեսպանը Բալայանը հոլանդացի խորհրդարանականին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և բարենպաստ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը

22:01 13.02.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն […]

̰
Արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը շարունակական է

21:47 13.02.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն փետրվարի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը

21:33 13.02.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախարարությունների և […]

̰
ՀՀ կառավարության հերթական նիստի օրը փոխվել է

20:58 13.02.2019

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 11։00-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը

20:32 13.02.2019

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգության: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա […]

̰
Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին

20:14 13.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Անգելիդիսի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան

10:15 13.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]

̰
BACK_TO_TOP