00:53 13.02.2019
Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է գիրք կարդալու: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի վերաբերյալ արած վիրավորական արտահայտությունների համար: Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազատ արձակել Շահինին՝ նրա […]
00:43 13.02.2019
«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆինանսական ծախսերի մոտ 60%-ը 2019 թվականին կհոգան Պաշտպանության նախարարությունը և «Իմ քայլը» հիմնադրամը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տարին սկսվեց լավ լուրով։ Շնորհավորում եմ բոլորիս։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆինանսական ծախսերի մոտ 60%-ը 2019 թվականին կհոգան Պաշտպանության նախարարությունը […]
00:27 13.02.2019
Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի […]
22:46 12.02.2019
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է […]
21:55 12.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը: Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: […]
21:35 12.02.2019
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ […]
21:24 12.02.2019
ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ մասինֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության […]
20:33 12.02.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և ռուսական ընկերությունների և օտարերկրյա գործընկերների միջև գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այս տարի անցկացվում է […]
19:45 12.02.2019
Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի […]
19:22 12.02.2019
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում՝ տեղեկություններ ստացան, որ Իրանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային […]
19:14 12.02.2019
Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին: Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների […]
09:55 12.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով շնորհավորել է Հրանտ Մաթևոսյանի 84-րդ հոբելյանի առթիվ՝ ընթերցելով նրա «Ծառերը» ստեղծագործությունից մի հատված։ «Այս տողերում մոտավորապես նկարագրված էր այն, ինչ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցավ, ըստ էության, մենք նախորդ տարի կատարեցինք Հրանտ Մաթևոսյանի պատգամը՝ մենք չկոտրվեցինք և ապացուցեցինք, որ մեզ չեն կարող կոտրել։ Շնորհավոր Հրանտ Մաթևոսյանի […]
00:56 12.02.2019
Այսօր բազմաթիվ մարդիկ ստանում են նամակներ, ուր իրենց սպառնում են հաքերները և գումար պահանջում։ Ի՞նչ են ուզում հաքերները։ Էլեկտրոնային նամակում գրված է, որ իրենք գիտեն ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Եվ, հաճախ, իսկապես գրում են գաղտնաբառը, սովորաբար, արդեն հինը, որը մարդ փոխել է, բայց իսկականն է։ Հետո սպառնում են, որ, իմանալով գաղտնաբառը, իրենք կարողացել են ներխուժել […]
00:34 12.02.2019
Փետրվարի 11-ին Ստամբուլի Չեքմեքյոյ թաղամասում ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի 4 անդամները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վթարված ուղղաթիռը ցամաքային ուժերին պատկանող UH-1 տեսակի ուղղաթիռն էր։ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հայտնել է, որ մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան: Ըստ նախնական վարկածի՝ օդաչուն փորձել է […]
00:23 12.02.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Իրավունքի և ժողովրդավարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Թոբի Մենդելին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ արձագանքումն ապահովելը: Այն ներառում է նաև աջակցությունը լրագրողական […]
00:21 12.02.2019
Այսօր՝ փետրվարի 11-ին, 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ էլ միևնույն վայրում: Ժամը 20:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց՝ գետնանցումում, բախվել են 2 Opel-ներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեկը՝ Էրեբունի, մեկն էլ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Աղբյուրի […]
00:13 12.02.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ արդեն կա Երևան քաղաքի փոքր կենտրոնի աղմուկի քարտեզը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հաճախ ստանում ենք հետևյալ տեսակի մեղադրանքներ՝ «կարևոր գործերը թողած ինչով եք զբաղվում»։ Նման մեղադրանքները հիմնականում ուղղված են լինում մեր այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են հազարավոր մեր քաղաքացիների և հատկապես կանխարգելիչ միջոցառումներին։ […]
23:35 11.02.2019
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը` անգիտակից վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի […]
23:31 11.02.2019
Թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել: Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել անցնել անտուն շների օղակը: Երևանի քաղաքապետարանը խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: «Մշակեցինք ծրագիր […]
22:46 11.02.2019
Քիչ առաջ այցելեցի Լսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց։ Մեկս մյուսին պատմեցինք մեր պատմությունները, ընկերացանք։ Պայմանավորվել ենք, որ շուտով նորից եմ գնալու նրանց այցելության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տղաների մեծ մասն ըմբշամարտ է պարապում։ Ու հաջորդ անգամ նրանց այցելելու եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ […]
21:18 11.02.2019
Ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանը մասնակցել էվրաց-աբխազական բախումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկի կինը` Մանուշակ Ավագյանը՝ նշելով, որ Միքայել Ավագյանը վրաց-աբխազական բախումներին մասնակից չի եղել, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում: Մանուշակ Ավագյանի խոսքով` նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապամոնտաժել Միքայել Ավագյանի՝ […]
20:47 11.02.2019
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել […]
20:29 11.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: «Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, […]
20:12 11.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Էդուարդ Թոփչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որում հնչել են Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգին հանդես է եկել նաև թավջութակահար Անաստասիա Կոբեկինան:
20:07 11.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Էլբակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։ Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ […]
10:15 11.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին: Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված […]
10:04 11.02.2019
Փետրվարի 11-ին՝ ժամը 08-59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mersedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mersedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդը […]
10:00 11.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները: Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, […]
09:54 11.02.2019
Փետրվարի 11-ին` ժամը 04:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցի դասարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ […]
00:00 11.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «ՎԿ-ի տվյալներով` 2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով։ Այնուհանդերձ, մեր հիմնական խնդիրը պետք է լինի, ոչ միայն քանակական աճը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող միջին եկամտի աճը, ինչի համար առանցքային է, օրինակ, մեկ զբոսաշրջիկի ՀՀ-ում մնալու միջին տևողության աճը, նրան […]