TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Այսօր Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիան․ Վարազդատ Կարապետյան

23:53 10.02.2019

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիա-ն, քանի որ մեր երկրում նվիրյալ մարդիկ են ապրում՝ Կարեն Վարդանյանի ու Մայիս Մարգարյանի նման։ Սահմանին ապրող երեխան իր ձեռքով զենք ու մուլտֆիլմ կսարքի՝ հասկանալով, որ իրենի՛ց է կախված մեր երկրի ապագան»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն […]

̰
«Պարտեզ» ռեստորանի մոտ հաշվեհարդարի ևս մեկ զոհ. Shamshyan.com

23:30 10.02.2019

  Այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: […]

̰
Կալանավորվել է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

22:28 10.02.2019

Կալանավորվել է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է

22:15 10.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Տավուշի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վթար Արտենի-Արագածավան ավտոճանապարհին. կան տուժածներ

23:34 09.02.2019

Փետրվարի 9-ին` ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ 1986 թ. ծնված Մ. Ն.) և «Opel» մակնիշերի (վարորդ՝ 1995 […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:14 09.02.2019

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ: Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին […]

̰
Ծեծկռտուք ՌԴ ՊՆ-ի թիվ 21 հիմնական դպրոցում․ Shamshyan.com

22:57 09.02.2019

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով․ ժամը 16։40-ի սահմաններում նշված կենտրոնից հայտնել են, որ «փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ SHAMSHYAN.comի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 17-ամյա Դ․ […]

̰
Ամանորի գիշերը ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել․ Tert.am

22:56 09.02.2019

Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ: Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են. «2019 թվականի հունվարի […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը և Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

22:43 09.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ: Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։ Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ն անդամակցեց ԵԱԺԴ-ին

22:25 09.02.2019

Բեռլինում ավարտվեց ALDE խորհրդի նիստը, որի արդյունքներով «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունը անդամակցեց «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք»-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը։

̰
Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է

22:16 09.02.2019

«Վաղը Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է: «Grammy» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում է նաև Օրբելյանի […]

̰
«Չայնիի» ոլորաններում, Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է

20:44 09.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): «Չայնիի» ոլորաններում, Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ ու ճեպազրույց ունեցել լրագրողների հետ

20:32 09.02.2019

Երեկ աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է Ստեփանակերտ: Հանդիպումների հիմնական մասն այսօր է կայացել, մեծ մասամբ՝ Խորհրդարանում: Այցի արդյունքների մասին Արարատ Միրզոյանը խոսել է Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Արցախում: Ժամանել […]

̰
Ձերբակալվել է 4 անձ, կատարվել 15-ից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել զենքեր․ ՔԿ

11:06 09.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչներ: Նախապատրաստվող նյութերի […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

11:00 09.02.2019

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

̰
Արցախում սահմանադրական փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

10:59 09.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Իր թեկնածությունն առաջադրելու […]

̰
Հարցաքննություն՝ մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ. «Փաստ»

10:51 09.02.2019

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տևել է մոտ մեկուկես ժամ: Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձևական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարևոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ […]

̰
Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցով «թեստ դրայվ»՝ իշխանության ցուցումով. «Փաստ»

10:41 09.02.2019

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները: Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է Հայաստան վերադառնա ՀՀ քաղաքական դաշտի ամենայուրահատուկ կերպարներից մեկը: Թերթի տեղեկություններով՝ սա արվում է իշխանության վերին էշելոնների ցուցումով. սա մի յուրահատուկ «թեսթ դրայվ» է, որով փորձ է արվում ստուգել հանրության ռեակցիան Վանոյի վերադարձի պարագայում: Պատահական չէ, որ իշխանություններին սատարող […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

10:26 09.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով […]

̰
Արմավիրի մարզպետա­րանը գրեթե ամեն օր շրջա­փակման մեջ է. «Ժամանակ»

10:09 09.02.2019

«Արմավիրի մարզպետա­րանը գրեթե ամեն օր շրջա­փակման մեջ է: Հայկաշենի, Արշալույսի կամ Վարդանաշենի գյուղացիները շրջա­փակում են մարզպետի աշխատավայրը՝ պահանջելով արդարադատության իրա­կանացում իրենց գյուղապետերի նկատմամբ: Գյու­ղացիներն արդեն հոգնել են արդարություն պահանջե­լուց և հայտարարում են, որ երկրում իրականում ոչինչ էլ չի փոխվել, և նույն անար­դարությունը շարունակվում է՝ նոր մարդկանց իրակա­նացմամբ»,- գրում է թերթը:

̰
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

09:59 09.02.2019

Փետրվարի 9-ին՝ ժամը 01:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., ծնված 1974 թ․) դուրս է […]

̰
«Ես նմա՞ն եմ «ասողի». «Հրապարակ»

09:27 09.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։ «Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երևանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: […]

̰
«Մեր բանակը, մեր զինվորականները չպետք է խաղաթուղթ լինեն արկածախնդիր վարչապետի ձեռքերում». Արմեն Աշոտյան

09:14 09.02.2019

Նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարդասիրական նպատակներով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ամփոփելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ իմ կողմից բարձրացված աղմուկի առաջին օրը՝ փաստում ենք՝ 1. Իշխանությունները խճճվել են՝ հորինելով իրենց աղաղակող ապօրինության իրավական հիմնավորումներ։ Վերջում կանգ առան Հայաստանի և Սիրիայի ՊՆ-երի միջև 2001 […]

̰
Ֆուտբոլային մեծ հանդիպում. «Իմ քայլ»-ի պատգամավորներն ընդդեմ կառավարության անդամների. «Ժողովուրդ»

08:57 09.02.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:47 09.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

̰
Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է․ Նիկոլ Փաշինյան

08:33 09.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել […]

̰
Երևանում կանխվել է զինված բախում. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

00:49 09.02.2019

Փետրվարի 8-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում զինված բախում են կանխել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին  մի քանի օր պահել են տեսադաշտում և փետրվարի 8-ին վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա […]

̰
Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

00:27 09.02.2019

Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ԱԻՆ

23:42 08.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
«Այցելեցի հերթական մաքուր օդով հանրային սննդի հաստատությունը»․ Արսեն Թորոսյան

23:28 08.02.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ռեստորատորների միության համակարգող Աշոտ Բարսեղյանի հրավերով այցելեցի հերթական մաքուր օդով հանրային սննդի հաստատությունը։ Մյուս շաբաթ նրանց հետ կքննարկենք մեր նոր օրենքի հետ կապված հարցեր, որպեսզի մաքուր օդի քաղաքականությունը առավելագույնս արդյունավետ ներդրվի մեր երկրում»։

̰
BACK_TO_TOP