TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայկ Մարությանն ընդունել է Երևանի բնակիչներին

22:42 08.02.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակիչներն ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Առևտրային տաղավարների և կրպակների հարցում մոտեցումը հետևյալն է. նոր տաղավարներ չեն տեղադրվելու մայրաքաղաքում, […]

̰
Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը, և Հայաստանն այստեղ շատ լավ դիրքերում է. Արմեն Սարգսյան

22:28 08.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։ Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է […]

̰
«Այսօր վիրահատեցինք մեր Ավետիսին»․ Արմեն Մուրադյան

22:16 08.02.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ այսօր վիրահատել են Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ավետիս Զարգարյանին։ «Առողջ լինես Ավետիս ջաաան, դժվարն անցել ենք արդեն … Հ.Գ. Այսօր վիրահատեցինք մեր Ավետիսին!!!»։

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

22:00 08.02.2019

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների […]

̰
Կարո Փայլանը պատասխանել է ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը

21:27 08.02.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին: Ինչպես հայտնի էր,  Քալընը հայտարարել էր. «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջին գրառման մեջ հարց է հղել […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ

20:57 08.02.2019

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։ Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ […]

̰
Պետությունը պետք է դատապարտյալի համար երաշխավորի ազատ արձակման կանխատեսելի ճանապարհ․ ավարտվել են ՔԿՀ աշխատակիցների հետ Պաշտպանի նախաձեռնած քննարկումները

20:41 08.02.2019

Այսօր ավարտվել են Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած հատուկ քննարկումները: 6 օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները և անկախ փորձագետները ներկայացրել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող […]

̰
«Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք». Վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

20:14 08.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի: «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, […]

̰
Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա զոհ

09:57 08.02.2019

Փետրվարի 8-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 24» (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Հ.) […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

09:50 08.02.2019

Փետրվարի 5-ին և 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարանում ընդունեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Վեհափառ Հայրապետին […]

̰
Ռոստովում հայտնաբերվել է Raffaello-ի՝ հայերի հիմնած ընդհատակյա արտադրամաս

00:54 08.02.2019

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում հայտնաբերվել է ընդհատակյա արտադրամաս, որը զբաղվել է հանրահայտ «Raffaello» ապրանքատեսակի կոնֆետների ապօրինի արտադրությամբ: «Իրավապահները Ռոստովի մարզում ձերբակալել են ավազակային խմբավորման անդամների, որոնք զբաղվել են «Raffaello» ապրանքատեսակի կոնֆետների ապօրինի արտադրությամբ»,- հայտնում է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Rusarminfo-ի փոխանցմամբ՝ գործարանի աշխատանքներով զբաղվել են Ռուսաստանում ապօրինի հաստատված 19 հայաստանցիներ:    

̰
Կինը Գերմանիայից Երևան «Հայփոստ»-ի միջոցով թմրամիջոց է ուղարկել

00:00 08.02.2019

Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով, Գերմանիայից, ոմն Աիդա Առաքելյան, Երևանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց: Առաքանու զննման արդյունքում, սպիտակ քսուքով լի պլաստիկ տարայի մեջ հայտնաբերվեցին պոլիէթիլենային փաթեթներով 279 ամբողջական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

23:38 07.02.2019

Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին: Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, […]

̰
Հայտարարություն վտանգի մասին. Զարուհի Մեջլումյան

22:51 07.02.2019

Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ, հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են: Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին […]

̰
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը շատ կարևոր է». ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է Ստանիսլավ Զասի խոսքերը

22:05 07.02.2019

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է անդամ երկրների ղեկավարների կոնսենսուսի միջոցով: Շատ կարևոր պաշտոն է դա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է Բելառուսի պաշտոնյայի նման հրապարակային խոսքը: Կարծում եմ, դա չի նպաստում կոնսուլտացիաների արդյունավետ անցկացմանը»,- SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, որը […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ

21:48 07.02.2019

Փետրվարի 7-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի  հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված […]

̰
Մի քանի ամսից Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան

21:07 07.02.2019

Մի քանի ամսից Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան Կարտարվել է 4․2 միլիոն դոլարի ներդրում, կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ապարանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

20:30 07.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Գնել Գասպարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

10:46 07.02.2019

ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Գասպարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի ԲԴԽ-8-Ո-32 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գնել Գասպարյանին նշանակել Սյունիքի մարզի […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով Լիտվայում էր

10:33 07.02.2019

Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության […]

̰
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

10:13 07.02.2019

Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին «Ամերիկայի ձայն»-ը խոսել է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցի հետ: – Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցին անցումային շրջանը: Ձևավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականը Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: -Թույլ տվեք սկսել ընդհանուր ձևակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը […]

̰
Այլընտրանքային էներգետիկան հեռանկարային ոլորտ է մեր երկրի համար. նախագահ Սարգսյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների հետ

09:54 07.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։ Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

09:48 07.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12:00-ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը […]

̰
«Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում»․ Հակոբ Ավագյանը՝ իր հրաժարականի մասին

01:05 07.02.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով հրաժարականի պատճառներին: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին: Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում […]

̰
«Տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց, կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»․ Աշոտ Ղուլյան

00:56 07.02.2019

Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ […]

̰
ՀՀ վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլելու որոշում է ընդունել

00:37 07.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլվում են՝ դառնալով մեկ՝ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

̰
Նախանշված ուղղություններով շատ անելիքներ ունենք. կոլեգիայի նիստ ԱԻ նախարարությունում

00:28 07.02.2019

Փետրվարի 6-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻ նախարարության 2018 թվականի գործունեության արդյունքները։ Նիստին ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին: Իր զեկույցում […]

̰
Ոստիկանները բացահայտել են ավտոլվացման կետերում կատարված գողությունները

00:21 07.02.2019

Այսօր հանրապետությունում քիչ չեն ավտոլվացման կետերը, որտեղ ինքնասպասարկում է, կամ ինչպես ընդունված է ասել` լվա ինքդ: Շատերը գործում են շուրջօրյա: Սարքավորումներից ու դրամարկղերից օգտվողների վրա ոչ մի վերահսկողություն. հանգամանք, որից հանցամիտներն օգտվել էին: Վերջին ամիսներին, միայն Արագածոտնի մարզում, ավտոլվացման կետերից գողության 6 դեպք էր կատարվել: Տուժողներից ոմանք հաղորդում էին տվել, ոմանք`ոչ: Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները […]

̰
Ոստիկանները թմրամոլի են բերման ենթարկել

23:19 06.02.2019

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բացահայտեցին: Հունվարի 28-ին` ժամը 23-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Արագածավան-Արմավիր ավտոճանապարհից իրավապահները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկեցին Գյումրիի բնակիչ Աշոտ Գաբրիելյանին: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից, ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է […]

̰
Ադրբեջանցին Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով ԱԳՆ է դիմել

21:54 06.02.2019

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:

̰
BACK_TO_TOP