21:48 30.11.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում […]
21:40 30.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի փողոցի նրբանցքի, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 160-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, […]
21:32 30.11.2022
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողության մտադրությունից հետ պահելու համար: Այս մասին փոխացում է Ermenihaber-ը՝ հղում անելով արաբական Al Jazeera-ին: Նշվում էր, որ Անկարան պահանջներ է ներկայացրել գործողությունը հետաձգելու համար։ Դրանց շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիչ, Քոբանի ու Թել Ռըֆաթ շրջաններից քրդական կազմավորումների (SDF-«Սիրիայի ժովովրդական ուժեր») դուրսբերումը: Թիրախ համարվող այս 3 […]
21:25 30.11.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
21:22 30.11.2022
Նոյեմբերի 30-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել […]
21:09 30.11.2022
Իրանի հարավում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 15.17-ին (Երևանի ժամանակով 19.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Լենգե քաղաքից 60 կմ հեռավորության վրա և ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա քաղաքից 88 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների […]
21:08 30.11.2022
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:00 30.11.2022
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։ Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։ Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի […]
20:49 30.11.2022
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։ Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, […]
20:27 30.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն […]
16:59 30.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ […]
16:52 30.11.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը […]
16:46 30.11.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։
16:30 30.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը: Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Զեկուցումներից հետո խորհրդի […]
16:21 30.11.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջույնի խոսքով է հանդես եկել կին իրավապաշտպանի միջազգային օրվան նվիրված՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» թեմայով ազգային համաժողովին։ Սարգսյանը նշել է, որ գենդերային բռնության դեմ պայքարը ենթադրում է երեք հենասյուներով հետևողական աշխատանք՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, պրակտիկների կարողությունների զարգացում և իրազեկման միջոցառումների իրականացում, և այս առումով Կառավարությունը գործողությունների մեծ օրակարգ ունի։ Փոխնախարարը […]
16:14 30.11.2022
Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով […]
16:06 30.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի, Տավուշի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
16:00 30.11.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում: Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր […]
15:57 30.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների գիտական լիակատար հաշվետվությունների կազմման չափանիշները։ Այն տարվա ընթացքում իրականացված հնագիտական պեղումների հաշվետվությունների կազմման ուղեցույց է: Չափանիշները մշակվել են ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, որոք ներկայացվել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի քննարկմանը և արժանացել հավանության: Փաստաթղթի լրամշակմանը մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական […]
15:55 30.11.2022
Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում առաջարկվել է սահմանել համաչափ տուգանքի մեխանիզմներ: Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Ինչպես տեղեկացնում […]
15:50 30.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի […]
15:48 30.11.2022
Նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը երեքին մոտ, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տարել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա վարորդին և բյուրեղավանցի 21-ամյա ուղևորին: Բյուրեղավանցու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 46 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` […]
15:41 30.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել […]
15:40 30.11.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝ ☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ • հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված […]
15:31 30.11.2022
96 տարեկանում վախճանվել Է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցզյան Ցզեմինի մահվան մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով ՝ նա երկար ժամանակ տառապում էր լեյկեմիայից։ Ցզյան Ցզեմինը Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել Է 1989-2002 թթ․, իսկ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը՝ 1993-2003 թթ․։
15:28 30.11.2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից: ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը […]
15:25 30.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քաջարան, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի […]
15:24 30.11.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Սամխարաուլիի փորձաքննությունների բյուրոյի փորձագետների առաջարկած թունաբանական հետազոտությունից, փոխանցում է Aliq.ge-ն։ «Փաստաբաններից մեկը տեղեկություն է տարածել Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին, և մենք փորձաքննությունների ազգային բյուրոյին խնդրել ենք թունաբանական հետազոտություն անցկացնել, որին Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել»,- ասել է Բրեգաձեն։ Նախարարի […]
15:20 30.11.2022
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։ «Մենք՝ իբրև […]
15:10 30.11.2022
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: -Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ […]