14:47 30.11.2022
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է։ ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
14:33 30.11.2022
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց Վարդաքար գյուղի մի բնակիչ. նոյեմբերի 16-ից տնից բացակայել էր, իսկ օրեր անց վերադառնալով՝ տեսել էր, որ հյուրասենյակի պահարանից բացակայում է ալկոհոլային խմիչքների հավաքածուն: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր և պարզեց, որ տուն էին մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով: Վնասի չափը մոտ 200 հազար դրամի էր: […]
14:13 30.11.2022
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալու է ազգային անվտանգության խորհրդի տարեվերջի նիստը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նիստի օրակարգում առաջնային են լինելու ահաբեկչության դեմ պայքարի, «Մագիլ-Թուր» ռազմագործողության և Սիրիայի հյուսիսում հնարավոր նոր ցամաքային գործողության հարցերը։ Նշվում է, որ նիստում նաև Կիպրոսի, Իրաքի, Լիբիայի և Կովկասի զարգացումների հետ կապված գնահատականներ են տրվելու։
13:46 30.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի […]
12:55 30.11.2022
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը, զենքի և փամփուշտների պահման պայմանները, ամբողջականությունը և անվտանգության պայմանները ստուգելու նպատակով, այցելել է Կոշ գյուղի բնակիչներից մեկի տուն: 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի 12 մմ տրամաչափի զենքի պահման պայմանները ստուգելու ժամանակ չհրկիզվող պահարանում հայտնաբերել է ապօրինի պահվող որսորդական հրազեն: 24-ամյա երիտասարդը, ապօրինի զենք պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով, […]
12:40 30.11.2022
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշին (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ուոլշին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ջանքեր գործադրել երկկողմ […]
12:17 30.11.2022
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հնդկաստանի ԱԳՆ եվրասիայի […]
11:49 30.11.2022
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող խնդիրներ։
11:43 30.11.2022
Նոյեմբերի 29-ին` ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը: Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։
11:35 30.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 30-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.59 դրամ է, վաճառքը՝ 404.03 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.88 դրամ է, վաճառքը՝ 418.65 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.14 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:
11:27 30.11.2022
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
11:21 30.11.2022
ԱՄՆ-ում տղամարդը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, կորցրել հիշողությունը և կրկին սիրահարվել կնոջը։ Այն մասին, թե ինչպես է նա երկրորդ անգամ ամուսնացել իր կնոջ հետ, գրում է ABC 13-ը։ Քրիստին և Էնդրյու Մաքենզին ամուսնացած են արդեն 37 տարի։ Զույգը սիրում է միասին ճանապարհորդել մոտոցիկլետով, և այս ճամփորդություններից մեկի ժամանակ նրանք վթարի են ենթարկվել: «Այդ ժամանակ ես […]
21:45 29.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի […]
21:41 29.11.2022
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։
21:23 29.11.2022
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադրի խախտման մեկ դեպք է արձանագրել, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը: «Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է»,-նշվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս […]
21:19 29.11.2022
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը: «Էրեբունցիների առօրյա խնդիրները գրեթե չեն տարբերվում մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրներից: Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչների առաջնային հարցը չոր նկուղներ ունենալն է: Գարնանն արդեն կսկսվեն կոյուղու խողովակաշարերի նորոգման և փոխարինման աշխատանքները: Համար 71 մանկապարտեզը հիմնովին վերանորոգվում է, […]
21:02 29.11.2022
Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Կողմերը […]
20:54 29.11.2022
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 20-ի գիշերը՝ հերթական կանխարգելիչ շրջայցի ընթացքում: Ժամը չորսին Դրոյի փողոցում, մեքենայից գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: «Աուդիի» սրահում՝ տոպրակի մեջ, հայելիներ կային: Ոստիկանների հարցին, թե որտեղի՞ց հայելիները, վարորդն ուներ պատրաստի պատասխան. տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում: Պատասխանը, […]
20:47 29.11.2022
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վարանասի քաղաքի մերձակա գյուղերից մեկում գողը, փորձելով հանցագործություն կատարել, մնացել է դռան արանքում և մահացել։ Այս մասին հայտնում է Siasat-ը։ 30-ամյա Ջավեդը փորձել է ներխուժել գործվածքների գործարան, որը երկու օր փակ էր պատվերների բացակայության պատճառով։ Ջավեդը չգիտեր, որ դռան վերևում կողպեք կա, և գլուխը մնացել է կողպեքի արանքում, իսկ մարմինը մնացել […]
20:30 29.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 06:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ միկրոշրջանի, Հանրակացարանային թաղամասի և Հատիսի 2-րդ շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:14 29.11.2022
Նոյեմբերի 29-ին` ժամը 19։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։
20:07 29.11.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ռիքերը: «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի […]
15:59 29.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:52 29.11.2022
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական […]
15:49 29.11.2022
Հայաստանում խմելու ջրի սակագինը 2023 թվականի հունվարից կբարձրանա մոտ 9 դրամով, սակայն կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար, այսպիսով՝ սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 […]