15:15 01.12.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ 2022 թվականի համաշխարհային համաժողովին: Մինասյանն իր ելույթում նշել է, որ ռասիզմը և խտրականությունն անմարդկային երևույթներ են, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները և անընդունելի են ժամանակակից աշխարհում: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հավասար իրավունքները և մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքը վաղուց դարձել են համընդհանուր […]
15:12 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]
14:51 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ […]
14:48 01.12.2022
Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի Հանրապետության Հրապարակի շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսի հետ: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության պետ Լևոն Սարդարյանը: «Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- գրել է Սարդարյանը։ Հաղորդագրություն է տարածել նաև […]
14:40 01.12.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվային շուկաներում մրցակցության խնդիրներին, մրցակցության ոլորտում շահերի պաշտպանությանը և հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրմանը, ինչպես նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում […]
14:30 01.12.2022
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վերքերով 24-ամյա երիտասարդի: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.50-ի սահմաններում Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն փողոցի 33-ամյա […]
14:18 01.12.2022
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարարի հետ 01 դեկտեմբերի, 2022 Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային […]
14:16 01.12.2022
Երեկույթների պատճառով սկանդալի մեջ հայտնված Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, Բարբադոսի վարչապետ Միա Մոտլին, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ինչպես նաև ամերիկացի հայտնի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times թերթի վարկածով ընդգրկվել են 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Ցուցակում հայտնվել են նաև Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Ելենա Մարկես Մինան, ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին սևամորթ դատավոր […]
14:06 01.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
14:00 01.12.2022
2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 185 երեխա, որից 109-ը տղա, 76-ը՝ աղջիկ: 185 երեխաներից 35-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 108-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում նոյեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:
13:51 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։ Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ ԱԳ […]
13:42 01.12.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան: Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն […]
13:34 01.12.2022
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։ Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական […]
13:17 01.12.2022
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
13:07 01.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով` բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման սկզբունքներն ու մեխանիզմները մշակելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման նոր մեխանիզմներ սահմանելու […]
12:45 01.12.2022
Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
12:30 01.12.2022
Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում ավարտվել են բնակելի շենքի վերանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների արդյունքում կատարվել են շենքի ճակատային մասի վերանորոգման, նոր պատուհանների տեղադրման և տանիքի փոխարինման աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացվել են «Ռաֆ Էլիտ» ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով։
12:24 01.12.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Հանդիպմանը Ղարիբաշվիլին և Ռիքերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։ Ըստ տեղեկության՝ նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկան, որը պայմանավորված է երկու երկրների համագործակցության շրջանակներում իրականացվող […]
12:15 01.12.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին, զրուցել նրա այրու՝ Մարի Հակոբյանի և դստեր՝ Նորա Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, թեյի սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում գեղանկարչի ընտանիքի անդամները նախագահին են ներկայացրել հաջորդ տարի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը: […]
12:11 01.12.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ: Մենենդեսը բարձրացրել է […]
12:05 01.12.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Ինչխես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով. ա) 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի […]
12:00 01.12.2022
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 17-ամյա ուղևոր Վովա Մելքոնյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2101»-ի 22-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
11:48 01.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին […]
11:43 01.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շտապ առցանց խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հստակ հանձնարարականներ՝ կենդանիների մորթից գոյացած մթերքի և հումքի մատակարարման նկատմամբ ՍԱՏՄ տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթացի կապակցությամբ: Ամենօրյա վերահսկողություն կիրականացվի հանրապետության […]
11:38 01.12.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը […]
11:29 01.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.47 դրամ է, վաճառքը՝ 404.03 դրամ: Եվրոյի առքը միջինը 405.31 դրամ է, վաճառքը՝ 421.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:
11:23 01.12.2022
Ատամի խոզանակի բացակայության դեպքում դուք կարող եք մաքուր պահել ձեր ատամները ախտահանիչների օգնությամբ, ասել է ատամնաբույժ Գլեբ Պեկլին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է էքստրեմալ պայմաններում ատամների առողջությունը պահպանելու ուղիներ։ Ատամնաբույժը նշել է, որ երբեմն մարդիկ կարող են հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնցում հնարավոր չէ ամբողջությամբ խնամել ատամները և ճիշտ սնվել։ Սակայն այս դեպքում էլ արժե […]