22:30 02.01.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» […]
22:14 02.01.2019
Հունվարի 2-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 34 QN 196 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հունան Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 88 ZT 887 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներ […]
22:00 02.01.2019
Հանրապետության տարածքում հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին սպասվում են թույլ տեղումներ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, […]
21:31 02.01.2019
«ՏուրՍտատ» կենտրոնի մասնագետները կազմել են ԱՊՀ երկրների 2019-ի ամանորյա ամենաբարձր տոնածառերի առաջատար տասնյակը։ Վերլուծական ընկերության տվյալներով՝ ԱՊՀ քաղաքների տասնյակը, որում ընդգրկվել են ամենաբարձր տոնածառերը, գլխավորել է Աշխաբադը (38 մետր), որին հաջորդում են Բաքուն և Երևանը (37-ական մետր)։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տոնածառերի բարձրությամբ առաջատար մայրաքաղաքներն են Տաշքենդը (35 մետր), Մինսկը (30 մետր), Դուշանբեն (28 […]
21:10 02.01.2019
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականի լրագրող Ջոն Բենեթը, «Թվիթեր»-ում գրառում է կատարել 2018թ․ իր նվաճումների մասին՝ նշելով, որ վերջապես սովորել է արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը: «2018-ը կհիշեմ շատ բաների համար, բայց հատկապես այս տարի ես վերջապես սովորեցի արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունն առանց գուգլի․․․ և այս տարի ես վերջապես պարզեցի, որ Պոչետինոն 2 տ-ով է, ոչ թե […]
20:14 02.01.2019
Հունվարի 2-ին՝ժամը 17։35-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ BMW մակնիշի 67 AA 776 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով […]
20:00 02.01.2019
Դեկտեմբերի 31-ին` ժամը 15:40-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Մարտին Ս.-ն, 1967 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և 1996 թ. ծնված Սերյոժա Ս.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Մարտին Ս.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի […]
19:48 02.01.2019
Հունվարի 2-ին` ժամը 14:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` Թեժ լեռան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակինիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]
18:55 02.01.2019
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 04։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 03։30-ին, «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչներ, 1991 թ. ծնված Արփինե Թ.-ն, 1971 թ. ծնված Գայանե Բ.-ն և 1994 թ. ծնված Ժաննա Ա.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են, նույն օրը՝ ժամը 03։00-ի […]
18:41 02.01.2019
Որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը։ «Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս, ինչպես միշտ, շատ են, տեսլականս՝ […]
18:22 02.01.2019
Հունվարի 1-ին՝ ժամը 01։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ և հայտնել, որ իրենց դանակահարել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 2001 թ. ծնված Գ. Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել 1997 թ. […]
18:05 02.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
17:55 02.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]
17:21 02.01.2019
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31-ին Երևանում 6 դեպք, 6 վիրավոր Մարզեր – 6 դեպք, 1 զոհ, 9 վիրավոր Հունվարի 1 Երևան – 5 դեպք, 8 վիրավոր Մարզեր – 8 դեպք, 3 զոհ, 9 […]
17:00 02.01.2019
Լատինական Ամերիկայից ավելի քան 150 ներգաղթյալներ փորձել են հատել Տիխուանայի մոտակայքում գտնվող ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, որին ի պատասխան, ամերիկացի սահմանապահները արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնում է The Sun-ը։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ արցունքաբեր գազը կիրառել են, քանի որ ներգաղթյալները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով 25 մարդ է […]
16:40 02.01.2019
Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունցեած գազի պայթյունից հետո զոհերի թիվը հասել է 21-ի: Ավելի քան 20 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է: Տարածքում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում են որնոնողափրկարարական աշխատանքները, որոնց ընթացքում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել 5 մարդու, որոնցից մեկը 11 ամսական երեխա է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկի շենքերից […]
16:19 02.01.2019
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանի հետ Թայվանի միավորումն անխուսափելի է: Նա նաև հորդորել է զերծ մնալ կղզու անկախացման ցանկացած ջանքից՝ սպառնալով, որ հարկ եղած դեպքում Չինաստանը ուժ կկիրառի: Հիշեցնենք, որ Թայվանը ինքնակառավարվող պետություն է: Այն նախկինում եղել է Չինաստանի կազմում, բայց անջատվել է, երբ երկիրը դարձել է սոցիալիստական պետություն:
16:05 02.01.2019
Հունվարի 2-ին՝ ժամը 12:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ-Բեկի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ, բախվել են […]
15:50 02.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
14:34 02.01.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար և […]
14:20 02.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանն անհամբերությամբ է սպասում։ Թրամփի խոսքերով՝ Կիմ Չեն ինը գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել թվիթերյան իր էջում. «Կիմ Չեն Ինն ասում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք չի պատրաստի կամ փորձարկի, ինչպես նաև չի փոխանցի ուրիշներին, […]
13:37 02.01.2019
Հունվարի 2-ին` ժամը 01:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Rover 600» մակնիշի (վարորդը՝ […]
12:22 02.01.2019
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: «Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ»,- գրել նա:
12:02 02.01.2019
Մագնիտոգորսկի բազմաբնակարան շենքի փլատակներում փրկարարները ևս երկու դի են հայտնաբերել, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 11-ի։ 30 անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկի շենքերից մեկի մուտքը փլուզվել է։ Փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 11 ամսական երեխայի։
11:24 02.01.2019
«Ես ու Նարեն գնում ենք դահուկ վարելու», ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, իսկ դուստրը մի քանի խորհուրդ է տվել։ «Առողջ սնունդ պետք է միշտ ուտել և ոչ միայն նիհարելու համար։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է, քանի որ օրգանիզմն ավելի ամրակազմ է դառնում։ Քաղցրավենիքի քանակը պետք է սահմանափակել, որպեսզի ավելորդ կալորիաներ […]
10:57 02.01.2019
Football London-ը հրապարակել է վնասվածք ունեցող խաղացողների վերադարձի հավանական ժամկետները։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ոտնաթաթի վնասվածք ունի, հավանաբար կմիանա խաղընկերներին փետրվարի 9-ից։ Այդ օրը Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կկայանա «Հադերսֆիլդ»-«Արսենալ» խաղը։ Հեկտոր Բելյերինը կազմ կվերադառնա հունվարի 9-ից, Կոնստանտինոս Մավրոպանոսը՝ հունվարի 5-ից։ Թե երբ կվերադառնան Դանի Ուելբեքն ու Ռոբ Հոլդինգը դեռևս պարզ չէ։ […]
10:30 02.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]
00:40 30.12.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Էնֆիլդում» մարզադաշտում կայացավ «Լիվերպուլ»-«Արսենալ» խաղը: «Լիվերպուլ»-ը մեծ առավելությամբ՝ 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին։ Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մեյթլենդ-Նայլսը: 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն` հաշիվը դարձնելով 1:1, երկու րոպե անց նա երկրորդ գոլը խփեց և հաշիվը դարձավ 2:1: Այնուհետև խաղի 32-րդ րոպեին Մանեն գրավեց «Արսենալ»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:1: Առաջին խաղակեսի ավարտին՝ […]