00:14 30.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դիանա Ղուկեյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դիանա Ղուկեյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
00:05 30.12.2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Ապիտոնյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Արտակ […]
22:45 29.12.2018
Ֆրանսիայի Ռուան քաղաքում «դեղին բաճկոնները» հրդեհել են բանկի մուտքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները մի քանի աղբաման են տեղադրել բանկի շենքի մուտքի մոտ և այրել դրանք: Կատարվածի հետևանքով վնասվել են շենքի դարպասները: Օրվա երկրորդ կեսին Ռուանում ցույցի էին դուրս եկել 800-1000 մարդ: Ֆրանսիայում արդեն 7-րդ շաբաթն է` շարունակվում են […]
22:31 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: Այստեղ հանրապետության ռազմական ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները ներկա են գտնվել երեխաների համար նախատեսված նորակառույց ստեղծագործական կենտրոնի բացմանը, […]
22:16 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) և […]
21:59 29.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է Ն. Փաշինյանի որոշման մեջ: Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
21:44 29.12.2018
Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Տիգրամ Մեծ 10 հասցեի մոտ քաղաքացու բջջային հեռախոսը գրպանից գաղտնի հափշտակելու մեջ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-53-02-02 կամ 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
21:30 29.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]
20:30 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» […]
20:14 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։ Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի […]
10:48 29.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
10:35 29.12.2018
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում: Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում այսօր առավոտյան 3 ձնահոսք է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Բաց լեռնահանքում ձնահոսքի տակ է մնացել 11 մարդ: Սկզբում ձյան հոսքը ծածկել է հանքի աշխատողներից մեկին, այնուհետ նրան օգնության եկած 10 հոգու: Ձյան հաստ շերտի տակից դուրս […]
10:10 29.12.2018
Այսօր ուժի մեջ մտավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարության ստորաբաժանումների ուժեղացված ռեժիմով աշխատանքի վերաբերյալ հրամանը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ապահովված կլինի շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումների ուժերի և միջոցների մշտական պատրաստությունը: Շուրջօրյա հերթապահության անխափան իրականացման վերահսկման նպատակով ստորաբաժանումներում ղեկավար […]
09:53 29.12.2018
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ հունվարին կայցելի Թուրքիա և Իսրայել՝ քննարկելու ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո։ «Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Իսրայել և Սիրիա կատարվելիք այցերին։ Մենք կքննարկենք տարածաշրջանում անվտանգության խնդիրներին վերաբերող հետագա աշխատանքը՝ ներառյալ ԻԳԻԼ-ի դեմ պայքարի հաջորդ փուլը՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո»,- […]
09:37 29.12.2018
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ «Հայք» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի […]
09:22 29.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության […]
09:09 29.12.2018
«Լևոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հանրային խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել է Վագգեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել: Երեկ վերջապես ձևավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 անդամ: Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ, ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանին»,- գրում է «Հրապարակ» […]
08:55 29.12.2018
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Գիզայի բուրգերի շրջանում վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Մահացածներից երեքը վիետնամցի զբոսաշրջիկ են, մեկը` էքսկուրսավարն է, որը Եգիպտոսի քաղաքացի է: Ավտոբուսի վարորդն ու 11 զբոսաշրջիկներ տարբեր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում: Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի նախկին խորհրդականի փոխանցմամբ՝ պայթյունը […]
08:34 29.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, […]
08:26 29.12.2018
ԱՄՆ-ում լրագրողուհի Բրե Փայթոնը մահացել է H1N1 վիրուսի A ենթատիպով վարակվելու հետևանքով։ Այն հայտնի է խոզի գրիպ անվանմամբ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Փայթոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել դեկտեմբերի 27-ին։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են խոզի գրիպ և մենինգիտ: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։
01:13 29.12.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԵՊՀ ռեկտորի կողմից արված հայտարարություններին։ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ […]
00:26 29.12.2018
Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայաստանցի 8 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Նա 10 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղն ու արժանացավ 8 833 դոլար դրամական պարգևի: Նա ընդամենը մեկ միավորով զիջեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, որը պարգևատրվեց 60 հազար դոլարով: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը զբաղեցրեց Շահրիյար Մամեդյարովը, իսկ 3-րդ […]
00:13 29.12.2018
Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Շողակաթ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և […]
23:59 28.12.2018
6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակաատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր […]
23:48 28.12.2018
Սանկտ Պետերբուրգում կայացած արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում հայ շախմատիստուհիները մնացին առանց դրամական պարգևների։ Էլինա Դանիելյանը 12 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ զբաղեցնելով 66-րդ հորիզոնականը։ Լիլիթ Մկրտչյանը 12 հնարավորից վաստակեցլով 6 միավոր 124 մասնակիցների մեջ զբաղեցրել է 64-րդ տեղը։ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մարիա Գևորգյանը, 4․5 միավորով զբաղեցրել է 106-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոնուհի, […]
23:14 28.12.2018
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Գիզայի բուրգերի շրջանում, տուրիստական ավտոբուս է պայթել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ-ին: Հաստատության տեղեկություններով՝ «անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել Գիզայի բուրգերի շրջանում մայրուղիներից մեկով անցնող ավտոբուսի վրա»։ Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալների՝ երկու վիետնամցի զբոսաշրջիկ է մահացել, տասը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Վիրավորվել են նաև ավտոբուսի վարորդն […]
23:00 28.12.2018
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքերով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։ Արամ Սիմոնյանը մեղադրանքների մեծ մասի հետ համաձայն չէ, քանի որ, իր խոսքերով՝ «դեկլատարիվ ու փիլիսոփայական պնդումներ են, […]
21:59 28.12.2018
Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են «Opel Astra G» և ՝ մակնիշերի (վարորդների […]
21:46 28.12.2018
Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են […]