TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Քննչական կոմիտեի նախագահը կոչումներ է շնորհել ՔԿ աշխատակիցներին

00:24 09.01.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար արդարադատության առաջին  և երկրորդ դասի խորհրդականի կոչումներ է շնորհել ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Հայկ Գրիգորյանը  հանձնել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝  «Անվտանգության մարմինների 100- ամյակ հոբելյանական» մեդալով պարգևատրված քննչական կոմիտեի աշխատակիցների մեդալները: […]

̰
Հանդուրժողականություն չցուցաբերել ոչ մի օրինախախտի նկատմամբ․ Վալերիյ Օսիպյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ

00:05 09.01.2019

Հունվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ: Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը՝ այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար: Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու […]

̰
Նիկոլ Փաշինյանը երեկոյան այցելել է Երևանի քաղաքապետարան

23:37 08.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկոյան Երևանի քաղաքապետարան է այցելել: Երևանի քաղաքապետը Փաշինյանին ճանապարհելուց հետո, պատասխանելով լրագրողի հարցին՝ ո՞րն է երեկոյան այցի նպատակը, ասել է․ «Ֆրակցիայի փակ նիստ էր»։

̰
Ճանապարհային ոստիկանները տոնական օրերին կազմել են 1630 արձանագրություն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 483-ի դիմաց

23:34 08.01.2019

Տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ուժեղացված ծառայություն: Նպատակը մեկն էր՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը: Թեև համացանցում երբեմն անհիմն մեղադրանքներ էին հնչում ճանապարհային ոստիկանության հասցեին, սակայն ստորաբաժանման ծառայողները, որոշ թերություններով հանդերձ, իրականացրին բարեխիղճ ծառայություն: Խոսենք թվերով: Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանները արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 […]

̰
Շուշիի բնակարաններից մեկում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների և նրանց որդու դիերը

23:20 08.01.2019

Այսօր՝ ժամը 19:05-ին, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. […]

̰
Հրդեհ Արարատ քաղաքում. այրվել է 7 հա եղեգնուտ

23:08 08.01.2019

Հունվարի 8-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ բանավանի Արարատյան զանգվածի մոտակայքում այրվում է եղեգնուտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 21:48-ին: Այրվել է մոտ 7 հա եղեգնուտ:

̰
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ. Դատախազություն

22:55 08.01.2019

Ռազմական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ այս […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

22:50 08.01.2019

Հունվարի 8-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

̰
2018-ին ռեկորդային թվով գիրք է վաճառվել․ Փաշինյան

22:32 08.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 2018-ին Երևանի գրախանութներում ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ «Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»,- ասված է գրառման մեջ։

̰
«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ ԱՆ Ամուսնության պալատում

21:44 08.01.2019

««Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։ Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

̰
Արագածի տարածաշրջանում ձնաբուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է

21:13 08.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է: Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր […]

̰
Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

20:59 08.01.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքն ամփոփել է դեկտեմբերի լավագույն գոլի քվեարկության արդյունքները: Կայքի այցելուների կողմից առավելագույն ձայներ է ստացել Հենրիխ Մխիթարյանի գլխով հարվածը «Սաութհեմփթոն»-ի դարպասին: Հայ կիսապաշտպանի գոլը լավագույնն է ճանաչվել քվեարկածների 40 տոկոս ձայներով: Երկրորդ տեղում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլն է հյուսիսլոնդոնյան դերբիում:  

̰
Ոստիկանության պարզաբանումը՝ զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի հետ կապված

20:46 08.01.2019

Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից։ Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:05 08.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

̰
Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. Արտակ Մանուկյան

00:54 08.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագներին։ «Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր․ ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։ Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, […]

̰
Ղազախ բլոգերը դատապարտում է հայերի նկատմամբ թշնամանքի սերմանումը

00:06 08.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, որի հետևանքով 23-ամյա երիտասարդ է սպանվել, Կարագանդայում բողոքի ցույցեր են։ Այս կապակցությամբ ղազախ վիդեոբլոգերը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտահայտում է իր կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, Ֆեյսբուքում […]

̰
Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տալիս

23:16 07.01.2019

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ից հրաժարական է տալիս, Համաշխարհային բանկի ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է բանկի մամուլի հաղորդագրությունում: Կիմի պաշտանավարման ժամկետը լրանում է 2022 թվականին։ Նա ՀԲ նախագահ է եղել ավելի քան 6 տարի։ Հրաժարականի պաշտոնական պատճառը՝ տնտեսագիտության մասնավոր ոլորտում աշխատելու ցանկությունն է։ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:03 07.01.2019

Հանրապետության տարածքում հունվարի 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ […]

̰
Դպրոցի տնօրենի պատճառով 27-ամյա աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել․ նրան փրկել են ոստիկանները

22:48 07.01.2019

Հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել և դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նախ կարողացել են կանխել աղջկա ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ Քրիստինե Ղ.-ն իր հարևանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, […]

̰
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է

21:33 07.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք: Արագածոտնի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Հայտնի է՝ երբ են ընտրելու Մալայզիայի նոր թագավորին

21:19 07.01.2019

Մալայզիայի նոր թագավորի և տեղակալի ընտրության նպատակով Ղեկավարների խորհրդի նիստը կկայանա հունվարի 24-ին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ղեկավարների խորհրդի մամուլի պատասխանատու Թան Շրի Սիեդ Դանիալ Ահմեդը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչեւ ընտրությունները կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի թագավորի գործող տեղակալ Նազիրին Մուիզուդին Շահը։ Հիշեցնենք, որ «Միսս Մոսկվա» տիտղոսակրի հետ ամուսնացած Մալայզիայի թագավորը […]

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:23 07.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Վայքի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]

̰
Փոխվարչապետի պաշտոնակատարն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս

10:09 07.01.2019

Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու  ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում […]

̰
Սուրբ Ծննդյան տոնին լույս աշխարհ եկած փոքրիկներին ու նրանց մայրերին մատուցեցինք անակնկալ․ Կոտայքի մարզպետ

00:10 07.01.2019

«Սուրբ Ծննդյան տոնին լույս աշխարհ եկած փոքրիկներին ու նրանց մայրերին մատուցեցինք անակնկալ՝ ընդգծելով մեր ուշադրությունն ու հոգածությունը նորածինների կյանքի ու առողջության նկատմամբ: Այսօր այցելել եմ մարզային ենթակայության «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

̰
Ախուրյան գյուղում մեքենան բախվել է էկեկտրասյանը. կա մեկ զոհ և մեկ տուժած

00:06 07.01.2019

Հունվարի 6-ին` ժամը 22:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված 1991 […]

̰
Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում

23:59 06.01.2019

«Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 7-ին` ժամը 17:00-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Թաղման արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ հունվարի 8-ին՝ ժամը 13:00-ին: Հիշեցնենք՝ հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին՝ «Դրոյի» […]

̰
Հայտնի են 2018-ի լավագույն տեսա և լուսանկարահանող սմարթֆոնները

23:37 06.01.2019

Սմարթֆոնների տեսախցիկների դիտարկումներով զբաղվող DxO Mark-ի մասնագետները կազմել են 2018-ի լավագույն տեսա և լուսանկարահանող սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Փորձագետները կազմել են երեք վարկանիշ՝ տեսախցիկի որակ, տեսա և լուսանկարահանում։ Լավագույն տեսանկարահանող սմարթֆոն է ճանաչվել Huawei P20 Pro-ն, որը հավաքել է 109 միավոր։ Դրան հաջորդում է iPhone XS Max-ը՝ 105 միավորով։ Եռյակը եզրափակում են HTC U12+ և Samsung […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիայից կպաշտպանի Սիրիայի քրդերին

23:21 06.01.2019

ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսարևելյան մասից զորքերը դուրս չի բերի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Սիրիայի քրդերին անվտանգության երաշխիքներ չի տրամադրել։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 6-ին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Անկարայի գործողությունները չպետք է վտանգի ենթարկեն ոչ միայն ամերիկյան զորքին, այլև Սիրիայում Վաշինգտոնի դաշնակիցներին։ «Զորքերի դուրսբերման ժամանակացույցը կախված է քաղաքական […]

̰
Դաժան սպանություն Սյունիքի մարզում. 22-ամյա որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է 52-ամյա հորը

23:04 06.01.2019

Հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության […]

̰
«Միսս Մոսկվա» տիտղոսակրի հետ ամուսնացած Մալայզիայի թագավորը հրաժարվել է գահից

22:48 06.01.2019

Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդը հունվարի 6-ին հրաժարվել է գահից։ Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես։ Մալայզիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թագավորը ժամանակից շուտ հրաժարվում է գահից։ Տվյալ որոշման պատճառները չեն հաղորդվում։ Միապետի պաշտոնը Մալայզիայում ընտրովի է․ յուրաքանչյուր 5 տարին մեկ Ղեկավարների խորհուրդը ներկայացնող ինը սուլթանները թագավոր են ընտրում։ Մուհամմադ 5-րդը գահակալում է 2016 […]

̰
BACK_TO_TOP