TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրդեհ Դալմայի այգիներում. տուժածներ չկան

22:32 06.01.2019

Հունվարի 6-ին` ժամը 17:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում (Իսակովի պողոտայի կողմից) այրվում են խոտածածկ տարածք և ծառեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել են ծառեր, երկաթե ինքնաշեն տնակում (12 քմ) կուտակած կենցաղային իրեր և փայտե խորդանոց՝ […]

̰
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է. ԱԻՆ

22:17 06.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին ժամը 21:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ […]

̰
Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ

01:36 06.01.2019

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Արմենակ Մնջոյանի մահվան մասին։ «Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։ Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին […]

̰
Գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում․ Շիրակի մարզպետ

23:57 05.01.2019

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում: «Հարգելի շիրակցինե՛ր, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը, համատեղ որոշում է կայացվել, և ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։ Մենք […]

̰
«Արսենալ»-ը հաղթեց «Բլեքփուլ»-ին

23:51 05.01.2019

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Բլեքփուլ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվեց 0-3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Առաջին երկու գոլերի հեղինակ դարձավ Ուիլոքը՝ խաղի 11-րդ և 37-րդ րոպեներին, իսկ երրորդ գոլի հեղինակ դարձավ Իվոբին՝ 82-րդ րոպեին։  

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:00 05.01.2019

Հանրապետության տարածքում հունվարի 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ- տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ստորև ներկայացված է […]

̰
Հենրիխ Մխիթարյանի գոլը կարող է դառնալ «Արսենալի» լավագույնը դեկտեմբերին

22:43 05.01.2019

«Արսենալ»-ը պաշտոնական կայքում քվեարկություն է սկսել՝ պարզելու դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակին։ Դեկտեմբեր ամսվա «Լավագույն գնդակ» մրցանակին են հավակնում Լուկաս Տորեյրան, Հենրիխ Մխիթարյանը՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում գլխով խփած գոլով, Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Քվեարկությանը կարող եք մասնակցել՝ անցնելով հետևյալ հղումով։

̰
Հայկ Մարությանը և Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագին

22:01 05.01.2019

Այսօր երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց Հայաստանյան Առաքելական բոլոր եկեղեցիներում: Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տիկնոջ հետ: Վերջինս օրհնություն ստացավ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից:

̰
«Բլեքփուլ»-«Արսենալ»․ ուղիղ հեռարձակում

21:49 05.01.2019

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի շրջանակում «Արսենալ»-ը խաղում է «Բլեքփուլ»-ի դեմ։ Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ

21:42 05.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ։ Մեզ և Ձեզ մեծ աւետիս։ Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի»,- ասված է գրառման մեջ։

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

21:14 05.01.2019

Հունվարի 5-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։  

̰
Վթար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում

20:33 05.01.2019

Հունվարի 5-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ականատեսի աչքերով. ինչ են անում «դեղին բաճկոնավորները» Լիոնում

20:21 05.01.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և պահանջել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Հայ զբոսաշրջիկ Անժելիկա Խժդրյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Լիոնում տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Ես Լիոնում եմ, այստեղ համեմատած հանգիստ է, առանձնապես իրադարձությունների ականատես չեմ եղել։ Շատ ոստիկաններ կան, ու […]

̰
ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում․ Դավիթ Գևորգյան

11:41 05.01.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ որոշել է գործունեությունը շարունակել որպես Արագածոտնի մարզպետ։ «Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո առաջարկ ստացա շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հաշվի առնելով թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո հանդիպումներին, անձնական նամակներով մարզի բազմաթիվ բնակիչների ցանկությունը այս […]

̰
Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել

11:14 05.01.2019

Երեկ՝ հունվարի 4-ին` ժամը 15:20-ի սահմաններում,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը: […]

̰
Google կորպորացիան հայտնվել է օֆշորային սկանդալի կիզակետում

10:59 05.01.2019

Google կորպորացիան Google Netherlands Holdings BV դուստր ձեռնարկության օգնությամբ հարկերից թաքցրել է 22.7 մլրդ դոլար եկամուտը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ եկամուտը ստացվել է բրենդի օգտագործման լիցենզիայի վաճառքից։ Գործակալության տվյալներով՝ կորպորացիան նշված գումարն իր դուստր ձեռնարկության միջոցով փոխանցել է Բերմուդյան կղզիներ, որից հետո՝ Իռլանդիայում գրանցված Google Ireland Holdings իր մյուս դուստր ձեռնարկություն։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

10:46 05.01.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

̰
Մարդկանց առևտրի մեջ կասկածվողին հայտնաբերել են Երևանում

10:42 05.01.2019

Հունվարի 3-ին` ժամը 04:20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Տախմինա Ս.-ին հայտնաբերելու […]

̰
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է. ԱԻՆ

10:09 05.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]

̰
Դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում․ Արայիկ Հարությունյան

00:18 05.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձմեռային արձակուրդներին։ «Ձեր տոները երկու րոպեով ընդհատեմ տեղեկատվական այս աղբի վերաբերյալ հրապարակմամբ։ Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին։ Ստորև ներկայացվածը սուտ է, դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում։ Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ […]

̰
Այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում, ըստ այդմ՝ ինքնաբացարկ հայտնելով ԱԺ պատգամավորի մանդատից․ Ռոմանոս Պետրոսյան

00:05 05.01.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից՝ գործունեությունը շարունակելով Կոտայքի մարզպետի կարգավիճակում։ «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկով և մեր քաղաքական թիմի որոշմամբ այս փուլում շարունակելու եմ գործունեությունս Կոտայքի մարզպետի կարգավիճակում, ըստ այդմ՝ ինքնաբացարկ հայտնելով Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից։ Նշեմ, որ “Իմ քայլը” դաշինքից թիվ 10 […]

̰
Դիսնեյլենդ ուղևորությունն ավարտվել է ողբերգությամբ․ կա 7 զոհ

23:54 04.01.2019

ԱՄՆ-ում Դիսնեյլենդ ուղևորության ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնցից 5-ը երեխաներ են, այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը: Նշվում է, որ երկու բեռնատար ու երեք մարդատար մեքենաները բախվել են Ալաչուա շրջանում: Համաձայն տեղեկությունների՝  զոհվածները Լուիզիանա նահանգի եկեղեցական խմբի երեխաներն են, որոնք խմբով մեկնում էին Դիսնեյլենդ: Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:    

̰
Շնորհավորում եմ գործընկերներիս ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ․ Արայիկ Հարությունյան

23:31 04.01.2019

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով նորընտիր ԱԺ պատգամավորներին: «Շնորհավորում եմ գործընկերներիս ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ։ Բարի ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությանը։ Չվախենաք»,- ասված է գրառման մեջ:  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

22:41 04.01.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

̰
Կայքի գլխավոր խմբագիր ներկայացած անձի վրա ատրճանակ պահելու ահազանգով համայնքապետից բացատրություն է վերցվել

21:58 04.01.2019

Հունվարի 3-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է զանգահարել Ա. Ս.-ն, ներկայացել կայքի գլխավոր խմբագիր և հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղն ու գյուղապետարանը, սակայն գյուղապետը թույլ չի տվել, իր վրա ատրճանակ է պահել, վերցրել է վկայականը, ճմռել, ձեռքով 6-7 անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: […]

̰
Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Երևանում հունվարի 4-ին 861 կանչ է գրանցվել

21:27 04.01.2019

Հունվարի 4-ին` ժամը 12։47 դրությամբ, Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (ծառայությունն օրական միջինում սպասարկում է 800 կանչ), ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11։00-15։00-ն հերթապահում են […]

̰
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

20:58 04.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Ոչ ադեկվատ վիճակում գտնվող 31-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

20:43 04.01.2019

Հունվարի 4-ին` ժամը 17:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և փակվել բնակարանում (ներսում 1.5 և 2.5 տարեկան երեխաներ կան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության […]

̰
Ապարանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ  ճանապարհահատվածում գետնաբուք է

10:23 04.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է: Սիսիանի և Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ: […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ԱԻՆ

10:02 04.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ բեռնատարների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության […]

̰
BACK_TO_TOP