TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մագնուս Կարլսենը 3-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

23:49 28.11.2018

Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի արագ շախմատի մրցաշարում նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը  3-0 հաշվով պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային՝ պահպանելով շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մրցակիցների միջև կայացած դասական շախմատի բոլոր 12 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ-ոքի, այդ իսկ պատճառով հաղթողին որոշելու համար Կարլսենն ու Կարուանան այսօր 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ անցկացրին: Նա […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ

22:45 28.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հետ: Էրդողանը նրանց հետ քննարկել է օրերս Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Կրեմլի ու Կիևի միջև առաջացած լարվածությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով խնդիրները […]

̰
«Վորսկլա»-«Արսենալ» հանդիպման վայրը փոխվել է

22:27 28.11.2018

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը Պոլտավայի փոխարեն տեղի կունենա Կիևում: Այդ մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Պոլտավայում պատերազմական իրավիճակ է ռազմական դրություն է հայտարարված, բացի դրանից՝ Պոլտավա քաղաքում ջերմաստինճանը -13 է, թիմի մարզադաշտը պատրաստ չէ նման մակարդակի հանդիպում ընդունել: Այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հանդիպումը տեղափոխել Կիևի Օլիմպիական մարզադաշտ: Այն […]

̰
Բեռլինում կայացել է Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը

22:12 28.11.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։ Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին […]

̰
Սաակաշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները

22:06 28.11.2018

«Այս ընտրությունները լեգիտիմ չեն։ Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները»,-այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով էքզիթ փոլերի արդյունքներին: Սաակաշվիլին կոչ է արել ցույցերի ճանապարհով պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ «Մոտ օրերս Վրաստանի ճակատագրի հարցն է լուծվելու: Ես միասնության կոչ եմ անում, անպայման կհաղթենք»,- հայտարարել է Սաակաշվիլին:

̰
Հերմինե Նաղդալյանը դուրս է գալիս ընտրապայքարից

21:48 28.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում առաջադրված պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դուրս է գալիս ընտրապայքարից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հարգելի հայրենակիցներ,  մոտ 30 տարի ծավալում  եմ  հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995  թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի  պատգամավոր […]

̰
Վաղը Գեղարքունիքի մարզ ենք այցելում․ Փաշինյան

21:37 28.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոյեմբերի 29-ին կայցելի  Գեղարքունիքի մարզ: «Վաղը Գեղարքունիքի մարզ ենք այցելում: Ժամը 11:00 – ք. Ճամբարակ, համայնքապետարանի դիմացի հրապարակ: Ժամը 13.00 – ք. Վարդենիս, մշակույթի տան դիմացի հարթակ: Ժամը 14.30 – ք. Մարտունի, համայնքապետարանի դիմացի մշակույթի տան հարակից հրապարակ: Ժամը 16.00 – ք. Գավառ, մարզպետարանի հարակից հրապարակ: Ժամը 17.30 – ք. Սևան, Եկեղեցուն հարող տարածք»,- գրել է Փաշինյանը:

̰
Մեր այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների․ նախագահ Արմեն Սարգսյան

21:33 28.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: «Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ […]

̰
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան

21:22 28.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։ Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով […]

̰
Զուրաբիշվիլին հաղթում է Վրաստանի նախագահական ընտրություններում. էքզիթ փոլի նախնական տվյալներ

21:15 28.11.2018

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնի է դարձել Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ փոլի արդյունքներով: Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել ձայների 50%-ը: Ընդդիմադիր […]

̰
«Եթե ուզում ես ուսապարկդ չկորի, կամ չտանեն, Նիկոլի ուսապարկից ճարի»․ գողերը գրություն են թողել

01:10 28.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Բուզանդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ կոտրել են այնտեղ կայանված Honda մակնիշի 35 GV 468 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի սրահից գողացել ուսապարկը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կատարվածի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Պարգև Կարապետյանը և հայտնել, որ […]

̰
Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում․ ԱԻՆ

23:17 27.11.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին` ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Շիրակի մարզի Աշոցք գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Արարատում վթարի է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին

22:49 27.11.2018

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 07 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Տավուշի մարզ

21:50 27.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոյեմբերի 28-ի այցելությունների գրաֆիկի մասին։ «Իմ քայլ»-ի անդամները նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին,  կլինեն Նոյեմբերյանում, 13։00-ին՝ Բերդում, 16։00-ին՝ Իջևանում, 17։30-ին՝ Դիլիջանում։  

̰
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան

21:12 27.11.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են […]

̰
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է երկրի սահմանամերձ շրջաններում 30 օրով ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը

01:13 27.11.2018

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին հրամանագիրը՝ երկրի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքներում նոյեմբերի 28-ից 30 օրով ռազմական դրություն սահմանելու մասին, տեղեկացնում է TACC գործակալությունը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ստորագրել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև […]

̰
Կարծում եմ՝ դաշինքիդ անդամ նորմալ մարդիկ կրկին կբացատրեն քեզ քո քայլի էժանությունը․ Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին

00:52 27.11.2018

«Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք, այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել` օգտագործելով իմ երեխաների անունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն […]

̰
Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

23:19 26.11.2018

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 2001 թ.) ավտոմեքենան դուրս է […]

̰
Գալիս ենք Լոռվա մարզ․ Նիկոլ Փաշինյան

22:47 26.11.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով հայտնել է, որ վաղն այցելելու են Լոռու մարզ։ Նա անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ քննարկումներին և այլ հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. Սասուն Միքայելյան

22:01 26.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը Գյումրիում անդրադարձել է Թալինում իր արած հայտարարությանը: «Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձև են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ […]

̰
Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում՝ երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն․Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

21:45 26.11.2018

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: […]

̰
Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սասուն Միքայելյանի հայտարարությանը

21:27 26.11.2018

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ․ «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և […]

̰
Սոցցանցերում վերջին օրերին տեսահոլովակ է տարածվում՝ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես․ Արսեն Թորոսյան

16:45 25.11.2018

Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Տեղեկացնեմ, որ. ✅ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ ✅ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու […]

̰
Աննա Հակոբյանն անդրադարձել է դստեր 20-ամյակի կապակցությամբ արված «ամոթալի հրապարակումներին»

00:26 25.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված «ամոթալի հրապարակումներին»։ «Հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․ 1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից: 2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:24 24.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, […]

̰
Վթար Ազատան գյուղի սկզբնամասում

21:53 24.11.2018

Նոյեմբերի 24-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդը՝ Ա. Ն.), «ԳԱԶել» (վարորդը՝ Ժ. Բ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Mercedes» […]

̰
Հակոբ Արշակյանը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

21:38 24.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ  ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։ […]

̰
Լավրովը ԱՄՆ-ին անուղղակիորեն մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ

21:23 24.11.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը կարծես ԱՄՆ իշխանությունների կողմնակիցը լինի Սիրիայի քաղաքական իրավիճակը փոփոխելու հարցում: Նախարարը մեջբերել է օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի արած հայտարարությունը, որտեղ ասվել է, որ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխություն է պետք իրականացնել: Լավրովն ընդգծել է, որ ամերիկացիները «Իսլամական պետություն» ահաբեկչական […]

̰
Ոստիկանությունը պատրաստ է անել առավելագույնը  օրինական ընտրություններ անցկացնելու համար. հայտարարություն

21:09 24.11.2018

ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար: ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր […]

̰
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին COAF սմարթ կենտրոն

20:40 24.11.2018

Արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայում ձևավորված ավանդույթի շրջանակներում նոյեմբերի 23-ին ասոցիացիայի անդամներն այցելեցին Սաղմոսավանք վանական համալիր և Լոռիում գտնվող COAF սմարթ կենտրոն: Սաղմոսավանք այցի ընթացքում ասոցիացիայի անդամները ծանոթացան վանական համալիրի պատմությանը և մասնակցեցին սուրբ պատարագի: COAF սմարթ կենտրոնում տեղի ունեցած շրջայցի ժամանակ Երևանում հավատարմագրված դեսպանների կանայք և կին դեսպանները ծանոթացան կենտրոնի […]

̰
BACK_TO_TOP