20:29 24.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են […]
20:09 24.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին և ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք խոսել են նաև հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարևորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:
11:00 24.11.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը թվիթերյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված երեխաների պաշտպանությանը: Ակցիայի կազմակերպիչը Save the Children կազմակերպությունն է, որը զբաղվում է երեխաներին օգնելով՝ կրթություն ստանալու, առողջական խնդիրները լուծելու, բռնությունից զերծ պահելու և այլ հարցերում: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է «զոհաբերել» 2 ֆունտ սթերլինգ և հագնել ամանորյա սվիտեր: @MatteoGuendouzi‘s hair in slow-mo We’ve teamed up with […]
10:49 24.11.2018
Պակիստանի Կարաչի քաղաքում մահապարտ ահաբեկիչը տոնակատարության ժամանակ իրեն պայթեցրել է բազմության մեջ: Զոհվել է 25, վիրավորվել՝ 20 մարդ: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
10:33 24.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:21 24.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանն իր «Իմ քայլի» դաշինքում սկզբունք սահմանեց՝ քավոր-սանիկ-մոտ ազգականներ ցուցակում չեն լինելու։ Այդ նկատառումից ելնելով՝ ՔՊ առաջատարների կանայք, եղբայրներն ու սանիկները տեղ չգտան ցուցակում։ ՔՊ հին անդամներ, Փաշինյանի ազգականներ Սիփան Փաշինյանն ու Հրաչ Հակոբյանն էլ զբաղեցրին ցուցակի վերջին տեղերը և ԱԺ կարող են մտնել միայն ռեյտինգայինով հաղթելու դեպքում։ […]
10:09 24.11.2018
Քայլում ենք, քայլում ենք, քայլում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով․ ««Իմ քայլը» շարժման հարթակը կատարել է ժողովրդի արած ստանձնած բոլոր պարտավորությունները։ Հայաստանում չկան և այլևս չեն լինելու արտոնյալներ։ Իշխանությունը վերադարձված է ժողովրդին։ Այսօրվա մեր երթը նվիրված է մեր պարտավորությունների ի կատար ածմանը»։ Երթուղու գումարային երկարությունը 26 կմ […]
10:00 24.11.2018
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 23:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի «Էսկադա» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են Ն. Ս.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը:
09:50 24.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չկա ՔՊ ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ինքն անարխիստ է և որևէ ընտրության չի մասնակցում, դրա համար չկա ՔՊ ցուցակում՝ մոռանալով, որ Գյումրու ավագանու անդամ է, և ասաց՝ ժողովի է։ Նույն հարցով դիմեցինք Դանիել Իոաննիսյանին։ Նա երկրում չէր, այնուհանդերձ, սիրալիր պատասխանեց․ «Այո, ակտիվ աջակցել եմ, […]
09:40 24.11.2018
Նոյեմբերի 24-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի տարածքում. ժամը 03:35-ին […]
09:17 24.11.2018
«Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ […]
08:52 24.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլև կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սևը: Ընդ որում՝ սև հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սև հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձևակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել […]
08:27 24.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մտերիմներն իրենք էլ են խոստովանում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության պատճառն այն էր, որ նախկին նախագահը որոշեց երրորդ ժամկետում պաշտոնավարել՝ արդեն որպես վարչապետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խոստովանություն արել է գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որ Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունի: «Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, […]
22:39 23.11.2018
«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ը և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը։ Այս մասին տեղեկացրին «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ից, 2017-ի հուլիսին «Թումո»-ի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին «Թումո»-ի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։ Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնն […]
22:26 23.11.2018
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվական ծառայությունից։ Հանդիպման մասնակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները: […]
21:57 23.11.2018
Նոր ձևավորվող Հանրային խորհրդում ամենամեծ հանձնաժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան երեք հարյուր անդամ։ Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 6 անդամ՝ Կարինե Թումանյանը, Ժասմեն Ասրյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Գևորգյանը և Արտուշ Ղուկասյանը։Այս մասին տեղեկացրին […]
21:52 23.11.2018
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ: Ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունը։ Տուժածները Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանն ու 26-ամյա Գոռ […]
21:25 23.11.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, և ստանալով բացասական պատասխան, լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում […]
21:14 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման […]
00:59 23.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամինպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ «Հիմնադրամը պետք է աշխատի նոր Հայաստանի ոգով։ Մեր սփյուռքահայ բոլոր հայրենակիցներն ու Հայաստանի քաղաքացիները միասին պետք է կերտեն նոր Հայաստան։ Հիմնադրամում մեծ փոփոխություններ են կատարվել և դեռ կատարվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմնադրամի նախկին վստահությունն ավելանա, Հայաստանի նոր կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն ու մոտեցումները, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը բերելու են նրան, որ հիմնադրամի նկատմամբ վստահությունն օրեցօր աճելու է»,- հայտարարեց Հայկակ Արշամյանը։ Նա ընդգծեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործելու է ավելի թափանցիկ ու հաշվետու։ Արշամյանը հայտարարեց, որ փորձելու են նաև կազմակերպել առցանց դրամահավաքներ նոր, ավելի փոքր նախագծերի համար։ Մասնավորապես, նա ընդգծեց ստարտափների վրա մեծ թվով ներդրումներ անելու անհրաժեշտությունը։
00:34 23.11.2018
Ամեն տարեվերջին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն ազգային մեր կյանքի կարևոր մասն է դարձել՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը զորացնելու մեր ժողովրդի զավակների ձգտումն ու նպատակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հեռարձակված ուղերձում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորhիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներում։ «Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է։ Միասնաբար կարող ենք մեր երկիրը դարձնել ծաղկուն և հզոր, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ և բարեկեցիկ։ Հայրաբար հորդորում ենք, որ նոր խանդավառությամբ մասնակցություն բերեք հեռուստամարաթոնին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանը մեր մասնակցությունը վկայություն է մեր հայրենիքի բարեշեն կյանքի հանդեպ մեր վստահության ու լավատեսության։ Աղոթում և հայցում ենք, որ Աստված խաղաղության մեջ ահի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
00:10 23.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ և կարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի ուղերձը հնչեց հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ։ Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն […]
23:18 22.11.2018
Նոյեմբերի 18-ին կայացած դրամահավաքի շրջանակներում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական արշավի համար նվիրաբերված գումարը կազմում է շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում են կուսակցությունից: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ պաշտոնապես քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:
22:10 22.11.2018
Լոս Անջելեսում րոպեներ առաջ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնը կտևի 12 ժամ: Ավելի վաղ Հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ․ հանգանակված նվիրատվությունները գումարվելու են հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցներին: Գումարը կուղղվի Արցախում գյուղատնտեսական ծրագրերին և արևային էներգետիկայի զարգացմանը:
21:27 22.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի […]
21:17 22.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ: Դեռևս մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում նախագահ Սարգսյանը խոստացել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին: Այսօր հիմնադրամում նախագահը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5. 753.496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը: Հանրապետության նախագահի […]
20:28 22.11.2018
Նոյեմբերի 22-ին` ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ այրվում է երկհարկանի բնակելի […]
00:49 22.11.2018
Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն […]
00:35 22.11.2018
Նոյեմբերի 21-ին` ժամը 17:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 8 շենքի 8-րդ հարկում այրվում են էլեկտրական լարեր և հաշվիչներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ շքամուտքի էլեկտրական վահանակում այրվում է 32 հաշվիչ և մոտ 6 գմ լար: Փրկարարները […]