TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վթար Բաղրամյան գյուղում. կան տուժածներ

00:16 22.11.2018

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) և «Mercedes E» […]

̰
Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին

23:30 21.11.2018

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել […]

̰
Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար. Տիգրան Ավինյան

23:07 21.11.2018

Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:57 21.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է […]

̰
«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ

22:30 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր: Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

22:18 21.11.2018

Նոյեմբերի 21-ին Ստրասբուրգում այցելությամբ գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ստրասբուրգ իր այցի նպատակը և հագեցած օրակարգի արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ձեռքբերումներին և հեռանկարներին։ ԱԳՆ ղեկավարը Ստրասբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչներին և ԵԽ հայազգի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ

22:04 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ […]

̰
Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր. Զոհրաբ Մնացականյանը՝ Ջաննի Բուքիքիոյին

21:57 21.11.2018

Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և փորձագիտական աջակցության տրամադրման առումով: Անդրադառնալով Հայաստանում […]

̰
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

21:46 21.11.2018

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ տեղեկացրին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի […]

̰
Մեծ երթ Երևանում․ Նիկոլ Փաշինյան

21:33 21.11.2018

Մեծ երթ Երևանում, նոյեմբերի 24-ին՝ ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵԽ-ի նախարարների կոմիտեի հանդիպմանն անդրադարձել է մշակութային ժառանգության պահպանման խնդրին

21:28 21.11.2018

Նոյեմբերի 21-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայտնեց Խորվաթիային հաջող նախագահության անկացման համար: Անդրադառնալով խորվաթական նախագահության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դրանց շարքում ընգրկված կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և այս ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության […]

̰
«Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աշտարակի և Ապարանի բնակիչներին

21:18 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աշտարակ և Ապարան քաղաքների բնակչության հետ: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ: Սրանք զուտ խոսքեր չեն, որովհետև, այո՛, այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքական, քաղաքացիական և ազգային հպարտությունն է, որովհետև հպարտությունը, ինքնասիրությունը, ինքնությունն ամենակարևորն են, մնացած հարցերը […]

̰
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին

00:59 21.11.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև․  

̰
Ջիգարխանյանի նախկին կինը 250 ժամվա հարկադիր աշխատանքի է դատապարտվել

00:25 21.11.2018

Մոսկվայի միջազգային դատարանը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, 250 ժամվա հարկադիր աշխատանքի է դատապարտել՝ անձնական կյանքի գաղտնիությունը հրապարակելու համար նախատեսված հոդվածով՝ տեղեկացնում է РИА Новости։ Դատարանը նաև որոշել է՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ջիգարխանյանին պետք է 200 000 ռուբլի վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Ինչպես նշվում է, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր մեղքը չի ընդունում։ Հետաքննության տրամադրած տեղեկությունների […]

̰
Արցախի շուրջ քննարկումները Մինսկի խմբից այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը. Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԽԽՎ նախագահին

23:55 20.11.2018

Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։ Շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթեց հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն հայտնեց դրանց դիմագրավելու ուղղությամբ […]

̰
Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է․ ՀՀԿ

23:37 20.11.2018

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի հայտարարության մեջ։ «Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական […]

̰
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձին ծեծել և սպառնացել են

23:30 20.11.2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մանթաշյան փողոցի բնակիչ, 36-ամյա Սևակ Մարտիրոսյանի կողմից, որը ներկայացել է որպես «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ։ Նա հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեի մոտ իր հետ անհիմն վիճաբանել, ապա քաշքշել են եղբայրներ, Մանթաշյան փողոցի բնակիչներ, 33-ամյա Արա […]

̰
Ադրբեջանական դատարանում Կարեն Ղազարյանին ահաբեկիչ են որակել

23:10 20.11.2018

Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել․ «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ», «Հասարակական անվտանգության դեմ հանցագործություններ», «Պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման դեմ հանցագործություններ», «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ» հոդվածներով: REPORT.AZ-ի փոխանցմամբ՝ դատական նիստին որպես տուժող կողմ հանդես է եկել Խադիև Նազիմ […]

̰
Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել

22:56 20.11.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո և անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես և Շենգենյան վիզա ստանալու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ […]

̰
Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

22:42 20.11.2018

Նոյեմբերի 20-ին` ժամը 14:09-ին, «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում՝ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» 90PP010 պ/հ (վարորդը՝ Ն. Ա., 1982 թ.), «Mercedes» B037TC […]

̰
«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը»․ Երեխաների   համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին

22:11 20.11.2018

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագ Սերոբյանին։ 5-րդ դասարանում սովորող Վահագը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։ «Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն […]

̰
Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

21:56 20.11.2018

Նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի կարգադրությամբ «Երևանի հ. 48 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Ամիրյանի նկատմամբ կիրառվել […]

̰
Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

21:43 20.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում: Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

21:00 20.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

20:50 20.11.2018

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցներն անդրադարձան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքերի բնագավառում տեղ գտած զարգացումները, հանձնակատարի […]

̰
Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

20:41 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հանձնաժողովի կազմում առկա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները պետք է հնգօրյա ժամկետում Պաշտպանության նախարարություն ներկայացնեն հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները:   Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

̰
Նոյեմբերի 20-ին համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

20:32 20.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 «Արթիկ» ՔԿՀ – 40 «Վանաձոր» ՔԿՀ – 14 «Վարդաշեն» ՔԿՀ – 55 «Գորիս» ՔԿՀ – 15 «Հրազդան» ՔԿՀ – 28 «Աբովյան» ՔԿՀ […]

̰
Ապահովել լիարժեք պայմաններ ներառական նախնական կրթության համար. քաղաքապետն այցելել է թիվ 92 մանկապարտեզ

20:23 20.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով այցելել է Երևանի թիվ 92 մանկապարտեզ, ծանոթացել ներառական կրթության համար նախակրթարանում ստեղծված պայմաններին: Այսօր մանկապարտեզում գործող 3 նախաներառական և 6 ներառական խումբ են հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով 42 երեխաներ: Երեք տարին լրացած այն երեխաները, որոնք բժշկի և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն

19:52 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։ Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը […]

̰
Ադրբեջանն ու Բելառուսը Թուրքիայում համատեղ գործարան են հիմնում

00:50 20.11.2018

Ադրբեջանն և Բելառուսը Թուրքիայում նախատեսում են հիմնել համատեղ գործարան, որը կզբաղվի տրակտորաշինությամբ: Այդ մասին հայտնի է դարձել երկրի միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հայտարարությունն արել է ադրբեջանական ավտոշինական «Գյանջա» գործարանի  ներկայացուցիչ Խանլար Ֆատիևը։ Ըստ նրա՝ գործարանի բացումը տեղի կունենա մինչև 2019թ. առաջին քառորդի վերջին։

̰
BACK_TO_TOP