TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախի առաջատար քաղաքական ուժն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին. ԱՀ նախագահի խորհրդականի հայտարարությունը

22:57 30.11.2018

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վրա: Այս մասին Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

22:19 30.11.2018

Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով. «Հարգարժան պարոն Թրուշարդ, Տիկնայք և պարոնայք,  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության […]

̰
«Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից». Հայկ Մարության

21:59 30.11.2018

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

21:51 30.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով  արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է […]

̰
Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը

21:28 30.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը: Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և KfW խմբի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլաուս Վեյգելը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա» առթիվ

21:25 30.11.2018

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ․ «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվանից երեսուն տարի անց ՄԻԱՎ-ի կանխարգելման գործընթացը գտնվում է ճամփաբաժանին: Թե ո՞ր ուղղությամբ կշարունակենք, ցույց կտա համաճարակի ընթացքը. արդյո՞ք կկարողանանք վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը, թե՞ ապագա սերունդները կշարունակեն կրել այս կործանարար հիվանդության բեռը: […]

̰
Դատախազությունը կուսումնասիրի ՀՀԿ քարոզչությանը խոչընդոտելու մասին հաղորդումը

21:10 30.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Էջմիածին քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀԿ-ի հայտարարությանը: «ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

20:55 30.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

20:47 30.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սևանի, Գորիսի, Վայքի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

̰
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

20:24 30.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Սիրիայի ՀՕՊ համակարգը ոչնչացրել է իսրայելական ինքնաթիռ և 4 հրթիռ

01:08 30.11.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը Դամասկոսի հարավում գտնվող Ալ-Քիսվա բնակավայրի օդային տարածքում իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել՝ նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգը ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել` նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին»,- հայտնել է աղբյուրը։ Սիրիայի հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրում է Սիրիայի […]

̰
«Միջնորդության կարիք չենք տեսնում»․ Պեսկովի պատասխանը Էրդողանին

00:54 30.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։ Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում […]

̰
«Արսենալ»-ի հերթական հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում

00:25 30.11.2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում  կայացավ «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: «Արսենալ»-ին հաջողվեց հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել: Գոլի հեղինակն էր Սմիթ-Ռոուն: Խաղի 27-րդ րոպեին Ռեմսին կրկնապատկեց հաշիվը՝ 11 մետրանոցն իրացնելով: Խաղի 41-րդ րոպեին Ուիլկոկը խփեց երրորդ գոլը: Այսպիսով՝ խաղն ավարտվեց 0:3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես […]

̰
Կա դատավճիռ, որը կատարման ենթակա է․ Զեյնալյանը՝ 10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին

23:53 29.11.2018

Նախօրեին պաստառներով Արդարադատության նախարարություն էին եկել քաղաքացիական ակտիվիստներ, որոնց կոչերը հետևյալ բովանդակությամբ էին՝ «Պահանջում ենք ընդունել Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը», «Աղքատ լինելը հանցագործություն չէ…», «Արդարադատությունը չի կարող ոտնահարել արժանապատվությունը», «4000 դրամի համար 5 տարի», «Ձեր մեկ օրվա լանչն է 4000 դրամ» և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանը, որը ներկայացնում ենք […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:15 29.11.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 2-ի ցերեկը, […]

̰
Սամվել Մայրապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

22:51 29.11.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, ավարտվեց Սամվել Մայրապետյանի կալանքի հարցով միջնորդության քննությունը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր դատարանին ևս երկու ամսով երկարաձգել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Դատարանը միջնորդությունը բավարարել է։ Կալանքը երկարաձգվել է մինչև փետրվարի 6-ը։ Փաստաբան Կարեն Բատիկյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխելու […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

22:24 29.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

̰
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի տեղակալին

22:13 29.11.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և  ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է

21:47 29.11.2018

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը Կիևում կհյուրընկալի «Վորսկլա»-ին: «Արսենալ»-ի մեկնարկային կազմում են՝ Չեխ, Լիխտշտայներ, Ջենկինսոն, Հոլդինգ, Մեյթլենդ-Նայլս, Գենդուզի, Էլնենի, Ուիլկոկ, Ռեմսի,Սմիթ-Ռոու, Նկետիա: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Պոլտավա քաղաքում պետք է կայանար Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: Հաշվի առնելով, որ Պոլտավան հայտնվել […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարեն Ղազարյանի ծնողներին

21:30 29.11.2018

Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական […]

̰
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել

21:17 29.11.2018

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցն ամբողջությամբ հասանելի է  ԵԱՀԿ կայքում: Զեկույցում ասվում. 1. ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ • Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Համաձայն արտահերթ ընտրութունների անցկացման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածության՝ Վարչապետի հոկտեմբեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

20:54 29.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ […]

̰
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի քանի թեկնածուների գրանցումները

20:51 29.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Հովսեփյանի, Ռազմիկ Էվոյանի, Վարդան Վարդանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Հերմինե Նաղդալյանի, Աշխեն Հակոբյանի գրանցումները՝  հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

20:42 29.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի: «Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական […]

̰
Այսօր տեղի կունենա դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի․ «Երկիր Ծիրանի» կուսակցություն

08:40 29.11.2018

Այսօր տեղի կունենա դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է Վրաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

01:10 29.11.2018

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ 1181 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%): ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% […]

̰
Արմեն Աշոտյանը պատմել է՝ ինչ գործով է կանչվել հարցաքննության

01:07 29.11.2018

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է այն քրեական գործի մասին, որի շրջանակներում կանչվել է հարցաքննության։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վթար Աշտարակ քաղաքում. կան տուժածներ

00:57 29.11.2018

Նոյեմբերի 28-ին` ժամը 21:56-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օpel Zafira» մակնիշի և «BMW i3» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]

̰
«Սպիտակ» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 29-ին․ Սերժ Թանկյանը՝ ֆիլմի մասին

00:43 29.11.2018

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին պատմող համանուն ֆիլմի պրեմիերայից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «1988-ին Հայաստանում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի հետցնցումները ողջ աշխարհում են զգացվել: 25 000 մարդու կյանք խլած երկրաշարժից հետո ես մասնակցեցի քաղաքի վերականգնմանն ու վերակառուցմանն ուղղված համաշխարհային ջանքերին: Մեզանից շատերն այստեղ՝ Լոս Անջելեսում, արեցին հնարավոր ամեն բան՝ […]

̰
Զուրաբիշվիլին հաղթում է նաև Gallup-ի հարցման արդյունքներով

00:09 29.11.2018

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 58 տոկոս ձայներով: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup International ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 58 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեն՝ 42 տոկոսը: Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պատվիրած էքզիթ փոլի արդյունքներով Զուրաբիշվիլին ստացել էր […]

̰
BACK_TO_TOP