01:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 21:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու 108 հասցեում գտնվող «Օդալեն» ռեստորանի մոտակայքում բախվել են «Volkswagen» մակնիշի (վարորդը` Հ. Հ.), «Volkswagen golf» […]
00:42 09.11.2018
Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե՜ հայերի տների, թե՜ նրանց եկեղեցիների նոր տերերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Կարսի Դիգոր շրջանի մեջ մտնող այս բնակավայրը ուշադրություն է գրավում […]
22:10 08.11.2018
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ […]
20:57 08.11.2018
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mirror պարբերականը: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին: […]
20:43 08.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին: Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի […]
00:44 08.11.2018
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: Այս մասին հայտնում է Ermenihaber․am-ը: «Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին […]
00:39 08.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]
00:21 08.11.2018
«Ֆեյսբուք»-ի Messenger ծառայությունը շուտով օգտատերերին հնարավորություն կտա երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները: Նախնական տեղեկություններով` հաղորդագրությունը ջնջելու համար ծառայությունը կտրամադրի ընդամենը 10 րոպե. հետհաշվարկը կսկսվի հաղորդագրությունն ուղարկելուց անմիջապես հետո: Նոր գործառույթը կգործարկվի Messenger-ի թարմացված տարբերակում:
23:26 07.11.2018
Շամլուղցիները բաց նամակ են գրել՝ խնդրելով, հորդորելով իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով։ Բաց նամակում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին Պետական […]
23:03 07.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 12-ին` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, […]
22:14 07.11.2018
Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը: Բարեկամության […]
22:02 07.11.2018
Հարգելի՜ վանաձորցիներ, վաղը առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով: Այս մասին գրառում է կատարվել նշված է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել 12 […]
21:50 07.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով: Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ […]
21:47 07.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այսօր կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը հավանության է արժանացրել սուբվենցիայի ծրագրային ութ հայտերից վեցը՝ ներկայացված Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Փամբակ, Շիրակի մարզի Սարապատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքների կողմից։ Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 […]
21:36 07.11.2018
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ծառայողները կանխել են Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Թմրանյութը հայտնաբերվել է Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բեքեր Քյորօղլուի բեռնատարում: Հայտնաբերված 105․4 կգ քաշով հերոինը եղել է 104 փաթեթների մեջ: Թուրքիայի քաղաքացին փորձել է թմրանյութը Նախիջևանի տարածքով անցկացնել Թուրքիա և հասցնել Ստամբուլ:
21:24 07.11.2018
Նոյեմբերի 7-ին` ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներն […]
21:13 07.11.2018
Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն […]
00:07 07.11.2018
Այսօր Հելսինկիում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.«Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ […]
23:07 06.11.2018
2017թ․ օգոստոս ամսին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի և Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Նոր Նորքի հանրակացարաններ և ծանոթացանք Շաբոյանների ընտանիքին, ովքեր 14 երեխաների հետ միասին վարձով բնակվում էին հանրակացարանային մեկ սենյակում և դժվարությամբ հասցնում իրենց հոգսերը բավարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Երկար ժամանակ […]
22:29 06.11.2018
«Արսենալ»-ի պաշտոնական կայքն ամփոփել է հոկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության արդյունքները: Հաղթող է ճանաչվել Աարոն Ռեմսին` Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Ֆուլհեմի դարպասը խփած գոլով: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «Արսենալ»-ի հաղթանակով` 5-1 հաշվով:
22:21 06.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Այցի նպատակն էր տեսակցել Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալ Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանել ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։ Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում […]
22:13 06.11.2018
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Հիշեցնում ենք, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության […]
21:46 06.11.2018
Նոյեմբերի 7-ից 8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
21:36 06.11.2018
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց պարոն Ուլրիկ Թիդեստրոմին՝ բերելով իր բարեմաղթանքները: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները նոր ընթացք և զարգացում են ստանում: Այդ […]
21:25 06.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-«Զանգեր», Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:13 06.11.2018
Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60-ը տարբեր աստիճանի վնասվածք էին ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. […]
20:45 06.11.2018
Գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադրություն չունի մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, Սուքիասյանը պատասխանեց. «Ցանկություն չունեմ հայտնվելու Ազգային ժողովում կամ գործադիրում: Ես բավական ժամանակ մտածել եմ ու իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ընտրությունների […]
23:57 05.11.2018
Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահ նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քուվեյթի Ազգային լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին:
23:53 05.11.2018
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը: Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց: «Հայաստանում խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է, ինչը մեծ […]
23:08 05.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 6-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-10-ը […]