09:36 03.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել […]
09:25 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007 թվականին Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն […]
09:16 03.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին` ժամը 10:00-20։00-n, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ Այվազովսկի, Նոր Արեշ 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Խոդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, […]
09:11 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական […]
09:05 03.11.2018
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նոր ընտրվելիք Ազգային ժողովի առաջին նիստի օրվա մասին։ «Հարգելի գործընկերներ, նկատի ունենալով, որ այսօր մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ստորև ներկայացնում եմ խորհրդատվական պարզաբանումներ։ Այսպես, ինչպես գիտենք, Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, ՀՀ ԱԺ […]
08:53 03.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում այս օրերին ակտիվ եռուզեռ է։ Կուսակցական վերնախավը զբաղված է ցուցակ գրելով։ Բանակցում են նաև ոչ ՀՀԿ-ական հայտնի դեմքերի հետ, որ ներառեն իրենց ցուցակում։ Բայց, ինչպես տեղեկացանք, ՀՀԿ-ականներից ոչ բոլորն են համաձայն կամ ցանկանում են հանուն ՀՀԿ-ի գնալ նման ինքնազոհողության և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Հատկապես, որ կա նախկին փորձը, երբ […]
08:43 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյա Թրամփը, ժամանակից շուտ են քվեարկել նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հայտնում է The Hill-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ու կինը հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որպեսզի ընտրությունների օրը Վաշինգտոնից չհեռանան։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 20 մլն ամերիկացիներ ժամանակից շուտ են քվեարկել։ Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում […]
08:30 03.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 4-6 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:13 03.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատամարտիկների փ. 76 շենքը, Գլինկայի փ. 2Ա շենքը, Տիգրան Մեծի պող. 39 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ․ 41, Շինարաների փ. 7 շենքերը, 10։30-16։30 Լեոյի փ. 11, 13, 33, 35, 37 […]
00:34 03.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին` խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «OPEL» (վարորդը՝ Մ. Զ.՝ ծնված 1985 թ.) և «FIAT» մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ.՝ ծնված 1959 թ.) ավտոմեքենաները: […]
23:44 02.11.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել՝ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ․ «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար հայ մարզիկ Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին: Ծանրամարտի պատմության մեջ նրա անունը ոսկե տառերով է գրված: Իր կյանքով և գործունեությամբ նա հպարտության բազմաթիվ պահեր է պարգևել իր տաղանդով հիացող մեր հայրենակիցներին թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս: Նա նաև փորձել է […]
22:49 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]
22:37 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով […]
22:10 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները վնասազերծել են կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները […]
21:59 02.11.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ: Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված […]
21:49 02.11.2018
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: «Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը […]
21:38 02.11.2018
Նոյեմբերի 2-ին` ժամը 18:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատանքներ իրականացնելիս տանիքի փայտե կառուցատարրը և […]
21:25 02.11.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է՝ ինչ պարտադիր պահանջների պետք է համապատասխանի պատգամավորի թեկնածուն. «Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. 1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, 2. […]
21:13 02.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ: Նեղ կազմով նիստի իր ելույթում Միրզոյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում […]
01:00 02.11.2018
Նոյեմբերի 1-ին`ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1970 թ.) և «ԶԻԼ-130» […]
00:51 02.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը բաց նամակ է գրել՝ ուղղված «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։ «Հարգելի Հայկ, մեծապես գնահատելով մեր կուսակցական երեքամյա համատեղ գործունեությունը և երեք անգամ լսելով քո՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին տրված պատասխանները, ասում եմ հետևյալը. 1. Համաձայն եմ՝ դու բարոյական տեսանկյունից արել ես ինքդ քեզ համար ճշտագույն քայլ, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ, […]
22:23 01.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: «Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գրառման մեջ:
22:18 01.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
22:13 01.11.2018
Ազգային Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով հայտարարեց, որ այսօր շատ կարևոր պատմական օր էր: Հեղափոխության օրերին շատ կարևոր որոշում էր կայացվել, որ ԱԺ-ն լուծարվի։ «Շնորհավորում եմ, որ առաջին անգամ Հայաստանում ձևավորվելու է ազատ, արդար ընտրության արդյունքում խորհրդարան, որը ձևավորելու է կառավարություն, որից հետո շատ կարևոր որոշումներ են կայացվելու։ Մի քանի […]
21:53 01.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հրամանագրում, մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի […]
21:44 01.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել: Այն ուղղված է ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ կապի ամրապնդմանը և քրեակատարողական հիմնարկումնր անցվի ճակի բարելավմանը: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Օրենսդրական փաթեթը հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների […]
21:33 01.11.2018
Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր […]
21:08 01.11.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է «Մարտի 1»-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: «Ազատություն» ռադիոկայանն այսօր հեռախոսային հարցազրույց է արել Վահագն Հարությունյանի հետ: Նա իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապօրինի և «շինծու» է որակել։ Հարությունյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդել […]
01:00 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին […]
00:42 01.11.2018
Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։ Շանթ Հարությունյանը Մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.-ին՝ առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։ Արդեն կես տարի է, որ Շանթ […]