TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը

23:10 31.10.2018

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝  նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: 2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի […]

̰
Երևան-Ստամբուլ չվերթը կիրականացվի Ստամբուլի նոր օդանավակայանով

22:22 31.10.2018

Հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրը, բացվեց Ստամբուլի նոր՝ 3-րդ օդանավակայանը: Աշխարհի ամենամեծ օդանավակայանը դառնալու հայտ ներկայացրած «Ստամբուլ» անունը կրող օդանավակայանի բացումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ մինչ այս Ստամբուլում գործող 2 օդանավակայաններից թողունակությամբ ավելի մեծի՝ «Աթաթուրք» օդանավակայանով ուղևորափոխադրումները կկասեցվեն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 2019-ից թվականի հունվարի 1-ից տարեկան 63.9 մլն տարեկան ուղևորահոսք ունեցող «Աթաթուրք» […]

̰
Aol-ի բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին

21:59 31.10.2018

Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Aol.co.uk-ը հրապարակել է 2 րոպեանոց տեսանյութ, որտեղ ներկայացրել է հայկական հազարամյա խաչքարերը: «Հայաստանը համարվում է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, իսկ պատմական խաչքարերը համարվում են նրա անցյալի հիշողությունները: Դրանք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն, ու բոլորը տարբեր են: Չնայած, որ շատերը չեն պահպանվել, աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն […]

̰
Նոյեմբեր ամսվա կանխատեսումը

21:48 31.10.2018

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15…+180C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-70C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 […]

̰
Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին

21:38 31.10.2018

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են

21:24 31.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաշես Ջավադյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտաշես Ջավադյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Առողջապահական և […]

̰
ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է ոստիկանություն

21:13 31.10.2018

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ […]

̰
Երևանում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային

00:42 31.10.2018

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական […]

̰
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցել ՀՀ գյուղական համայնքներին

23:35 30.10.2018

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ Տավուշի և Կոտայքի մարզերում տեղի են ունեցել զբոսաշրջային նոր ուղղությունների բացման արարողություններ: Ռուսաստանի կողմից ֆինանսավորովղ ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել Դիտավան, Սարիգյուղ, Աչաջուր, Խաշթառակ, Հովք և Բջնի գյուղերում: Դիտավանում իրականացվող ծրագրով ֆերմերները բարելավում են իրենց գյուղատնտեսական հմտությունները: Բացի այդ, այստեղ կառուցվում է հյուրատուն, որը դռները կբացի 2019 թվականից: Սարիգյուղում ֆերմերներն աջակցություն […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:23 30.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
6 տարվա ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը երևանյան բեմում էր. Լիլիթ Մակունց

23:13 30.10.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի հետ հանդիպմանը։ «6 տարվա ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը երևանյան բեմում էր: Հետաքրքիր զրույց ունեցանք և պայմանավորվեցինք հանդիպել ամռանը»,- ասված է գրառման մեջ:

̰
ԱԱԾ-ն իրանական կողմին է հանձնել «սահմանախախտ» գոմեշներին

22:46 30.10.2018

Ս.թ. հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սահմանի պահպանությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Արձանագրվել է, որ Արաքս գետի ջրի մակարդակի իջնելով պայմանավորված, 5 գոմեշ ծանծաղուտով իրանական կողմից անցել է հայկական կողմ. դրանց […]

̰
Մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունն ունի հսկայական արժեք. Արմեն Սարգսյան

22:32 30.10.2018

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։ Բելառուսի ազգային […]

̰
Սահմանամերձ Արփունքում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

22:18 30.10.2018

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի սահմանամերձ Արփունք գյուղում 2018 թվականի սեպտեմբերի կեսերից մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրատարը կունենա 2660 մետր երկարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը տեղեկացրել է՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 464 հազար դրամ, որում հիմնական ներդրումը պատկանում է «Երևանի Ռոտորի ակումբ ինթերնեյշնլ» կազմակերպությանը: […]

̰
Նոյեմբեր է գալիս, բայց Սևանը նորից կանաչում է արևից․ ֆեյսբուքյան օգտատերը՝ Սևանա լճի վիճակի մասին

22:04 30.10.2018

Նոյեմբեր է գալիս, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատերերից Մայիս Մարգարյանը։ «Նոյեմբեր է հեսա, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի։ Հիշեցնեմ, որ, չնայած էս լճի՝ էս ամառվա տարօրինակ […]

̰
Ժողովրդավար Հայաստանում դուք, ի դեմս Բելառուսի, ունեցել և մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ․ Լուկաշենկոն՝ Ա․Սարգսյանին

21:37 30.10.2018

Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։ «Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի […]

̰
Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր ԸՕ-ի փոփոխությունների ընդունման տապալումը. Լենա Նազարյան

21:25 30.10.2018

Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին

21:15 30.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին

21:07 30.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

̰
Վթար Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում. կա տուժած

00:51 30.10.2018

Հոկտեմբերի 29-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է): Պարզվել է, որ «Volkswagen […]

̰
Կապանում վերագործարկվելու է նախկինում տեղադրված արագաչափ սարքը

00:10 30.10.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից վերագործարկվելու է «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 307-րդ կմ-ին (Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 16 շենքին հարակից ճանապարհահատված) նախկինում տեղադրված արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

̰
«Արդարություն» կուսակցության հայտարարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

23:46 29.10.2018

«Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի քաղաքացիներ, Ուզում ենք փաստել, որ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է հետևյալ դրույթը` իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այս դրույթը, սակայն, […]

̰
«Հայկական Երազանք» կուսակցությունը դատապարտում է Ընտրական օրենսգրքի տապալումը

23:37 29.10.2018

«Հայկական Երազանք» կուսակցությունը դատապարտում է այսօր Ազգային Ժողովում «Հանրապետական» խմբակցության կողմից կազմակերպված նոր Ընտրական օրենսգրքի տապալումը։ «Նախկին իշխանությունները իրենց վերարտադրման և վերադարձի միակ շանսը տեսնում են չարաբաստիկ ռեյթինգային ընտրակարգի պահպանումով, քանի որ հույս են փայփայում նախկին գործիքակազմով քվեներ հավաքել։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ անկախ նրանից, թե որ ընտրական օրենսգրքով կանցնեն արտահերթ ընտրությունները, օրվա իշխանությունները […]

̰
Պատահար Թբիլիսյան խճուղում. կա տուժած

23:07 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1949 թ.), «Mercedes S500» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.), «Opel Astra […]

̰
Վթար Բերդ-Տավուշ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

22:45 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» մակնիշի (վարորդը՝ Վ. Ճ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. […]

̰
Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

22:23 29.10.2018

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի բացման արարողությունից հետո նշել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: «Հայաստանի ու Բելառուսի միջև շարունակվում են կառուցողական փոխհարաբերությունները մի շարք հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք բելառուսական ապրանքների Հայաստան արտահանման ծավալների ու հայկական արտադրանքի Բելառուս արտահանման ծավալների աճը: Մենք ակնկալում ենք, որ շուտով տեղի կունենան կառավարական մակարդակի այցեր: Հայաստանի հետ մենք շատ ծրագրեր ունենք, պետք է դրանք կյանքի […]

̰
Ի պատասխան Արսեն Թորոսյանի՝ ԵՊԲՀ-ն հայտարարություն է տարածել

22:13 29.10.2018

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Ինչ վերաբերում է ԵՊԲՀ-ի միջադեպին, ասեմ, որ դա ընդամենը ճանճը փիղ սարքելու մի լավ օպերացիա էր։ Այդ ամենը սադրանք է եղել իմ անձի դեմ»,- հայտարարել է նախարարի պաշտոնակատարը: […]

̰
ՀՖՖ-ն հրավիրում է ոստիկանության ուշադրությունն Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքի վրա

21:54 29.10.2018

Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» […]

̰
Մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա. Նիկոլ Փաշինյան

21:30 29.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար […]

̰
Փրկարարները ջրատարում դի են հայտնաբերել

20:57 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ջրատարում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Համբարձումյան փողոցի ջրատարից դուրս են բերել 1941 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

̰
BACK_TO_TOP