TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:15 28.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փ. 15 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 27, 27Ա, 29, 29Ա շենքեր, Վանթյան փողոց և Սիլիկյան 1 փողոց, Արարատի մարզի` […]

̰
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում

21:00 28.11.2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է […]

̰
Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ երրորդ տեղում է

20:45 28.11.2022

2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով Business Press News-ին: Այս ցուցանիշը 77 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի 10 ամսում արտասահմանում վաճառվել է 373 մլն դոլարի (51 հազար հատ) ավտոմեքենա։ 2022 թվականին ամենաշատ մեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ. […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն

20:15 28.11.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը, տեղեկացնում […]

̰
Նախորդ շաբաթ արձանագրվել է թունավորման 10 դեպք․ ԱԻՆ

16:00 28.11.2022

Նոյեմբերի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 473 դեպք, որից 212-ը արտակարգ, այդ թվում՝ 135 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 159 կենցաղային կանչ. տուժել է 133 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 21 մահ: Արձանագրվել է թունավորման 10 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

15:58 28.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում […]

̰
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն իջել է 1սմ-ով

15:54 28.11.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.33մ (27.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 10սմ-ով։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր […]

̰
Քննարկվել է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով գործընթացի իրականացման հարցը

15:54 28.11.2022

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ […]

̰
Հրդեհ Ձորամուտ գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

15:48 28.11.2022

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Փակ կլինի Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը

15:46 28.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:

̰
Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել

15:40 28.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում ևս մեկ թունավոր նյութի՝ մկնդեղի առկայությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է «Մթավարի» հեռուստաալիքը։ Բացի այդ, իրավաբանը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտարարել է, որ նախկին նախագահը ներկա կլինի սահմանն ապօրինի հատելու գործով դատական նիստին, որը տեղի կունենա այսօր՝ […]

̰
Թուրքիան նախապատրաստվում է ցամաքային գործողության Սիրիայում. թուրքական մամուլ

15:34 28.11.2022

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Անկարան շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի զինված ուժերի առաջին թիրախները Սիրիայում լինելու են Այն էլ Արաբ (Քոբանի), Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները: Իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը տեղեկացրել է, որ Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկա են ուղարկում Սիրիայի հետ սահման: Աղբյուրը նաև […]

̰
Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ

15:30 28.11.2022

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային […]

̰
Գրպանահատ երիտասարդները հայտնաբերվել են

15:20 28.11.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 25-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել երեք երիտասարդի: Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ի սահմաններում թիվ 47 երթուղային ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 21.000 դրամ և բանկային քարտ: […]

̰
Գիշերային ծառայության ժամանակ պարեկները հայտնաբերել են առևանգված մեքենան

13:00 28.11.2022

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել Վանաձոր քաղաքի 67-ամյա մի բնակիչ և հայտնել էր, որ ժամը 16.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Նարեկացու փողոցում կայանված իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենան: Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Նարեկացու փողոցում հայտնաբերել են առևանգված «Օպել […]

̰
Ալիևը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ

12:58 28.11.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 28-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Անցած շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում․ ԱՀ ՆԳՆ

12:53 28.11.2022

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, […]

̰
ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

12:47 28.11.2022

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որը […]

̰
Մանկական երկաթուղուն հարակից թունելում  կիրառվելու են ծխագլանակներ

12:40 28.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,որ նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։

̰
Զանգվածային ծեծկռտուք թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ

12:33 28.11.2022

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայտրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների երկրպագուների միջև: Մրցավարը որոշում է կայացրել […]

̰
Բեռնատարը և հեռախոսները թողել ու փախել էին հանդամասից

12:25 28.11.2022

Բնապահպանական ոլորտի հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների ձեռնարկած հերթական միջոցառումը նոյեմբերի 27-ին էր: Երեկոյան ժամը հինգի սահմաններում Դսեղի անտառտնտեսության մի հանդամասում նրանք մոտեցել էին բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարող անձանց, որոնք դիմել էին փախուստի: Հանդամասում ոստիկանները հայտնաբերել են առանց համարանիշի «ԳԱԶ-66» բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով, նաև` լորենու կոճղեր: […]

̰
Երևանում նոյեմբերի 25-27-ը ծնվել է 159 երեխա

12:17 28.11.2022

Երևան քաղաքում նոյեմբերի 25-27-ը ծնվել է 159 երեխա:

̰
Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը. Փաշինյան

12:09 28.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի ժողովրդին` մաղթելով առաջընթաց և բարգավաճում: Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, […]

̰
SHANTNEWS

12:00 28.11.2022

̰
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է

11:47 28.11.2022

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը: Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ը ռուս խաղաղապահներին խնդրել է  չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը

11:46 28.11.2022

Ադրբեջանի ՊՆ-ը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը պետք է հիշի, որ երկու տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը 5 անգամ հիշատակվում է»,– գրել է նա՝ հիշեցնելով, որ վերոհիշյալ փաստաթուղթը […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:37 28.11.2022

Նոյեմբերի 21-27-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք: Առողջացել է 123 քաղաքացի, մեկ մարդ մահացել է: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

11:26 28.11.2022

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել է ծառին. 29-ամյա վարորդ Աղաբեկ Սահակյանը և ուղևոր Միքայել Անանյանը մահացել են, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 28-ի դրությամբ

11:15 28.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 28-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.42 դրամ է, վաճառքը՝ 404 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.47 դրամ է, վաճառքը՝ 418.67 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.17 դրամ է, վաճառքը՝ 6.71 դրամ:

̰
COVID-19 համաճարակի պատճառը կարող է լինել ԱՄՆ-ում տեղի ունեցած արտակարգ դեպքը. ԱՄՆ սենատի զեկույց

18:56 27.11.2022

Կորոնավիրուսի համաճարակը, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրության հետ կապված միջադեպի արդյունք է, ասվում է ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովի միջանկյալ զեկույցում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին: «Հանրությանը հասանելի տեղեկատվության վերլուծության հիման վրա խելամիտ է թվում եզրակացնել, որ COVID-19 համաճարակը, ամենայն հավանականությամբ, առաջացել է հետազոտության հետ կապված միջադեպից»,- ասվում է զեկույցում: Այնուամենայնիվ, փաստաթղթում նշվում […]

̰
BACK_TO_TOP