13:00 28.11.2022
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել Վանաձոր քաղաքի 67-ամյա մի բնակիչ և հայտնել էր, որ ժամը 16.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Նարեկացու փողոցում կայանված իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:
Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Նարեկացու փողոցում հայտնաբերել են առևանգված «Օպել Աստրան», որը վարում էր Երևանի մի բնակիչ:
53-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ստուգմամբ պարզվել է, որ 53-ամյա տղամարդը 2017 թ. հուլիսի 14-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
13:26 17.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ […] ...
13:17 17.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, […] ...
13:00 17.05.2025
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրըՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»: ...
12:50 17.05.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետՄայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...
12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՇաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...
12:30 17.05.2025
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...