16:00 25.11.2022
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի համար, որ գործի են դնում հայ աշակերտներին ֆրանսերեն սովորեցնելու և ֆրանսերենն ավելի մասսայական դարձնելու համար: Անն Լույոն կարևորել է այս տարվա հունվարին Երևանում Ֆրանսիական ինստիտուտի բացումը, որը դառնալու է ֆրանսերենի տարածման ևս մեկ կենտրոն՝ համալրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և ֆրանսախոս այլ կենտրոնների շարքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում.
«Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը կարևոր է նախ այն առումով, որ ընդգծում է ուսուցչի հատուկ դերը՝ շեշտելով մանկավարժական աշխատանքի առաջնային նշանակությունը: Շնորհակալ եմ ձեր կողմից ամեն օր կատարվող բավական դժվար և երբեմն թվում է անշնորհակալ, բայց իրականում շատ շնորհակալ աշխատանքի համար: Շատ կարևորում եմ նաև այն, որ մենք խոսում ենք հենց ֆրանսերենի ուսուցիչների մասին: Սա հնարավորություն է, որով դուք ձեզ զգում եք մի մեծ համայնքի մաս՝ այդպիսով ապահովելով մեր ուսուցիչների ներդրումն այս գլոբալ համայնքում»,- միջոցառմանը ներկա ուսուցիչերին ուղղված խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթությունը սահմաններ չի ճանաչում, և մենք ունենք հավելյալ պարտավորություն նախ կրթությունը վերածելու գլոբալ գործընթացի, ապա նաև բարձրացնելու երեխաների լեզվական իմացությունը, քանի որ այսօր այն դարձել է գրագիտության կարևոր չափանիշներից մեկը՝ դադարելով լինել միայն առանձին մասնագիտություն կամ ուղղություն. «Լեզվի իմացությունն արդեն մեզնից յուրաքանչյուրից պահանջվող նվազագույն կարողություններից և հմտություններից մեկն է»:
Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության բովանդակային բարեփոխումների կարևոր շեշտադրումներից մեկն օտար լեզուների իմացության խորացումն է: Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն:
«Վստահ եմ՝ բարեփոխումները նպաստելու են նաև ֆրանսերենի իմացության ամրապնդմանը, որը մենք չենք դիտարկում միայն լեզվի իմացություն: Դա նաև արժեքային դաստիարակություն, գեղագիտական ու մշակութային կրթություն է և հնարավորություն՝ այլ իրականությունների հետ հաղորդակցվելու, դրանով զարգանալու, հարստանալու և մեր երկրի զարգացմանը նպաստելու»,- ասել է նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցությունը՝ թե՛ ֆրանսերենի ուսուցման. և թե՛ ֆրանսիական մոդելների ներդրման փորձի առումով: Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է Տավուշի մարզում վերջերս բացված Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջին, որտեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: Այնտեղ դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ:
17:03 15.05.2025
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […] ...
16:56 15.05.2025
Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:50 15.05.2025
Անչելոտին կարող է հսկայական պարգևավճար ստանալ Բրազիլիայում«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի առաջնությունում: Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել նրա համար՝ տարեկան 10 միլիոն […] ...
16:44 15.05.2025
Թրամփը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ԱՄԷ՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Նրա ժամանման կադրերը ցուցադրվել են Sky News Arabia-ի ուղիղ եթերում։ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիում, որտեղ նրան դիմավորել է ԱՄԷ նախագահը։ Ըստ էմիրաթական լրատվամիջոցների՝ հինգշաբթի ԱՄՆ նախագահի ժամանակացույցը ներառում է այց Աբու Դաբիի Շեյխ Զայիդի մզկիթ և պաշտոնական ընդունելություն նախագահական պալատում: […] ...
16:39 15.05.2025
Արաքսիա Սվաջյանը՝ առաջին դասարանցիների հայտագրման, Վերջին դասի, ավարտական քննությունների մասին«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը՝ առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության, ուսումնական տարվա ավարտի, քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ թեմաներով: Առաջին դասարանցիների հայտագրում, ընդունելություն Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից՝ երեխայի և […] ...
16:33 15.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ ՖոնտոբելինՄայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով է անդրադարձել տիար Ֆոնտոբելի […] ...