08:52 08.09.2018
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ին` ժամը 09։00-18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Սպիտակի բժշկական կենտրոն»-ի, Երևանյան խճուղու՝ «Սպ․ Այվազյան» ԱՁ-ի, «Իմ Թերթը» ՍՊԸ-ի, «Արվետ» ՍՊԸ-ի, Սուրեն Ավետիսյան փողոցի սեփական տների և «Մ․ Լամբարյան» ՍՊԸ-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
08:40 08.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]
08:28 08.09.2018
Իրաքում ցուցարարները հարձակում են գործել Բասրա քաղաքի մոտակայքում գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության կողմից շահագործվող նավթահանքի վրա և պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրները։ Ցուցարարները հարձակում են գործել «Քուրնա-2» նավթահանքի վրա և պատանդ վերցրել աշխատակիցներին»,- հայտնում է հեռուստաընկերությունը։ Սակայն «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունից հերքել են լուրերը` հայտնելով, որ աշխատակիցների կյանքին վտանգ […]
08:14 08.09.2018
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ քննարկել է Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման հարցը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/943839162470215/?type=3&theater Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Նիդերլանդները մերժել է երկու հայ երեխաների ապաստան ստանալու դիմումը։
00:45 08.09.2018
Գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունն և հատկությունը` դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է։ Եվ ես կարծում եմ` սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որը ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը` դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է։ Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, […]
00:28 08.09.2018
Հավիտենական կյանքը տեսականորեն հնարավոր է` պնդում են Հյուսիսային Ուելսի համալսարանի աշխատակիցները, որոնք մշակել են բացառիկ երիտասարդացնող դեղամիջոց, որի օգնությամբ բջիջներն ու ամբողջական օրգանները վերականգնվում են։ Այս մասին հայտնում է «Свободная пресса»-ն։ Ներքին և արտաքին երիտասարդացումից բացի` այդ միջոցով հնարավոր է բուժել կաթվածահար մարդկանց։ Նոր դեղամիջոցի մշակողներից Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Սինքլերն արդեն փորձարկել է այն։ […]
00:13 08.09.2018
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին: Նույն օրը դատարանը կհրապարակի որոշում` կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։
23:58 07.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն և դրանք պետք է դառնան շատ ավելի գործընկերային ու եղբայրական: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսել է նաև հայկական բանակի ու ՀԱՊԿ գործունեության մասին:
23:42 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվեցին մեդալներով, շնորհակալագրերով և պատվոգրերով: Մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին «Կանխարգելում, օգնություն, փրկություն», որոշները՝ «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից», «Անվեհեր փրկարար», «Լավագույն […]
23:14 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, […]
23:00 07.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, […]
22:30 07.09.2018
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Կաշիրսկի մայրուղու վրա ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով ընկերության մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովին։ Նրա խոսքերով` վթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին։Ալեքսեյ Միլլերի առողջությանը վտանգ չի սպառնում։
22:14 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային […]
22:01 07.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի և խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տևական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։ «Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար […]
21:13 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին: Շնորհավորելով վերջինիս՝ մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություններ հետագայում: Այնուհետև Ա. Մխոյանը նշեց, որ աշխատանքային այցով արդեն եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում և անձնակազմին փոխանցել է այսօրվա պահանջներով պայմանավորված քրեակատարողական նոր քաղաքականության առանձնահատկությունները: […]
23:29 06.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2114761718547659?__xts__[0]=68.ARD0DG2Gg56_yJVTa-NbfP9Lhgl1khz_NKUl_J_bMLlQDZyJ5xcCJgyvKyE1zuhvxjA4Q23MRLR7-v_joe3yq3L2kD2Pnz3EbA8iVhCfGJHhR3TIqW0Z86Iflb238pUTyicpIB39dF-_seQADwhdpoldBjOOJn4bGjrD2hRtE317UpE3QsovKQ&__tn__=-R
22:40 06.09.2018
Այսօր մեկնարկեցին ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի հանդիպումները: Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Խաղը բավականին լարված ստացվեց. 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ Մարկոս Պիցելլիի գեղեցիկ հարվածից հետո, սակայն հյուրերն ընդամենը 3 րոպե անց հավասարեցրին հաշիվը: 69-րդ րոպեին Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց վաստակեց և […]
22:25 06.09.2018
Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 6-ին հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների, նոր աշխարհում ազգերի՝ առավել մրցունակ լինելու եւ այլ հարցերի շուրջ:
22:13 06.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոքր հէկերի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝ փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և […]
21:55 06.09.2018
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին` ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1135501206609231&id=100004480862506&__xts__[0]=68.ARD7oDJZhMNUs6eewSZ4fHKiPOfuVQA-y9ZmJ4GoZ6ulOB2Ni-unnDTnULUHeOLJsKlJZ3mS479prqbILFD_AmXDvf5uMv_nxN8b__8mXpEJzzZoy_nlho6CjuqJxnNcUTvXQIDfjQvrYhaYQNrR-X2JjhXiV6yGpg2rfa0Prx_YjiFvimIiFg&__tn__=-R Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները հիշեցրել են, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է լրագրողների հետ հանդիպման, ասուլիսի հնարավորություն տալու մասին, ինչին ի […]
21:38 06.09.2018
Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԱՊՀ սահմանի պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
21:33 06.09.2018
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին: Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների […]
10:35 06.09.2018
Այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել է «Սանիթեք»-ի մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել` պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Ընկերության գործադիր տնօրենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ առաջիկա օրերին կկայանա մամուլի ասուլիս […]
01:15 06.09.2018
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Բենժամին Բուխելը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղը հեշտ չի լինելու: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բենժամին Բուխելը: «Դեռ 9 տարի առաջ խաղացել եմ Հայաստանի հավաքականի դեմ: Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցում էր, մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպում էր: Բացի դրանից` գիտեինք, որ ՀՀ հավաքականը հեշտ […]
01:00 06.09.2018
Չինաստանում 4-օրյա որոնումներից հետո հայտնաբերել են անտառում մոլորված 22 ամսական երեխային։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Օրեր առաջ երեխան խաղալիս է եղել է 4-6 տարեկան այլ երեխաների հետ։ Երբ հայրը նկատել է, որ երեխան չկա, հարազատների հետ սկսել է որոնել։ Ոստիկանությունն աղջկա անհետացման մասին իմացել է միայն հաջորդ օրը։ Ոստիկաններն ու տեղաբնակները […]
00:50 06.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 4-ին` ուշ երեկոյան, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Մեյի մամուլի քարտուղարին։ Նշվում է, որ Թրամփ-Մեյ զրույցը կայացել է ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեցող անձանց անունները հրապարակելուց ժամեր […]
23:04 05.09.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հերքում է «Երկիր Մեդիա»-ի եթերում Մհեր Շահգելդյանի հայտարարությունը։ «Պարոն Շահգելդյանի կողմից տեսակետ է հնչեցվում, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ցուցակներում ընդգրկված անձանց քանակը վերջին 5 տարվա համեմատ ավելացել է 400.000-ով, ցուցակները ուռճացված և կեղծված են եղել, մահացած […]
22:39 05.09.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական ռազմաօդային ուժերը հարվածում Իդլիբում ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ։ Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել են պահեստներ, որտեղ պահվում էին անօդաչու թռչող սարքեր, պայթուցիկներ, զենիթահրթիռային համալիրներ։ «Ռուսական ավիացիայի բոլոր հարվածներն ուղղված են եղել բացառապես ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին, որոնք բնակելի տարածքներից հեռու են տեղակայված»,- հայտնել է Կոնաշենկովը։ Բացի […]
22:09 05.09.2018
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 4-ին` ժամը 23։40-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները Երևանյան խճուղուց գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ին, 1972 թ. ծնված Խաչիկ Հ.-ին, 1976 թ. ծնված Հակոբ Ս.-ին և 1986 թ. ծնված Ալիկ Ա.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից և սրահից հայտնաբերվել է 3 էլեկտրական […]
21:40 05.09.2018
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը Բաքվում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ։ Հիշեցնենք, որ Բաքվում Ձյուդոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը: