21:13 05.09.2018
Վայոց ձորի մարզում հորթերի գողություն է տեղի ունեցել, ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.
01:00 05.09.2018
Սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում դիմակավորված ու զինված անձը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի […]
00:17 05.09.2018
Սոլֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ճապոնական «մատչա» կանաչ թեյը կարող է քաղցկեղի բուժման ունիվերսալ միջոց լինել։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Պարզվում է, ճապոնական թեյը քաղցկեղային բջիջները քնած վիճակում է պահում` զրկելով սնուցումից։ Գիտնականները փորձել են պարզել` ինչպես է թեյն ազդում կրծքի քաղցկեղի ցողունային բջիջների վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյի […]
23:41 04.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ն ընտրել է օգոստոս ամսվա լավագույն գոլի հեղինակին: Լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «Չելսի»-ի դարպասը խփած առաջին գոլը։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Չելսի»-«Արսենալ» խաղն ավարտվել է «զինագործների» պարտությամբ` 3։2 հաշվով:
23:18 04.09.2018
Իսպանիայի իշխանությունները կասեցրել են Սաուդյան Արաբիային 400 ավիառումբերի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Մադրիդն այդ քայլին է դիմում, քանի որ նախկինում ավիառումբերը կիրառվել են Եմենում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Այս տարվա օգոստոսին ավիահարվածների զոհ է դարձել 51 խաղաղ բնակիչ, այդ թվում` 29 երեխա։ 2017 թվականի ընթացքում Մադրիդը սաուդցիներին զենքի վաճառքից 500 […]
23:02 04.09.2018
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ներկայացրել է այս մրցաշրջանում թիմի համազգեստի երրորդ տարբերակը։Այս մասին տեղեկանում ենք «Մանչեսթեր Սիթի»-ի թվիթերյան պաշտոնական էջից։ Ակումբի տեխնիկական հովանավորն է Nike-ը: They had no idea! 💙 Order now ▶ https://t.co/37ApHXAlMB #mancity pic.twitter.com/S8ATtmbV30 — Manchester City (@ManCity) September 4, 2018
22:45 04.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut-Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն […]
22:33 04.09.2018
Մեր նախորդ հաղորդմանը ներկայացրել էինք Արագածոտնի մարզպետարանում ոստիկանների բացահայտած պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տեսանյութը։ Ոստիկանները, շարունակելով վերանայել մարզպետարանի նախկին տարիների գործունեությունը, օրերս հայտնաբերեցին մարզպետարանի վարչության պետի դրդմամբ համայնքապետերի կատարած չարաշահումները։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներով ձեռք բերված նախնական տվյալներով` անցած […]
21:45 04.09.2018
Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի և ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը: Ժառանգության ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների և քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթևանության բացառմանն ու աշխատատեղերի […]
21:15 04.09.2018
Օգոստոսի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժին մի կին ահազանգեց։ Նրան կողոպտել էին։ Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումում մի երիտասարդ պարանոցից պոկել էր ոսկե շղթան ու փախել։ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին երիտասարդի ինքնությունը։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը Մալաթիա-Սեբաստիայում ապրող 32-ամյա Վիգեն Ավետիսյանն էր։ Նախնական տվյալներով՝ Ավետիսյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում 9 կողոպուտ էր […]
00:45 04.09.2018
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերը սեպտեմբերի 4-ին Երևան կժամանի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: "#Armenia–#Japan bilateral agenda has greatly developed over past 26 years & we intend to further develop it. I want to […]
00:31 04.09.2018
Ճապոնիան սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին Երևանում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի տեղակալ Միցուկո Շինոն: «Մեզ ձեր կառավարությունը տեղեկացրել է, թե ինչպես է ընթանում այս գործընթացը: Մենք ուրախ ենք, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս խաղաղ և կառուցողական բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանը ՝ ԵԱՀԿ Մինսկի […]
23:25 03.09.2018
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը օրենքի խախտում է որակում ՀՔԾ-ի կողմից Քոչարյանի անձնագրերը չվերադարձնելը։ «Սահմանադրական դատարանն ունի որոշում, ըստ որի՝ նման պայմաններում իրավունք չունեն անձնագիրը պահել իրենց մոտ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հ.Ալումյանը` հավելելով, որ ապավինում են կամայականությանը. բռնել են, վերցրել են, չեն տալիս։ Ըստ նրա՝ Քոչարյանը պետք է, բնականաբար, […]
23:10 03.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։ Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը: ՀՀ ԱԺ […]
22:55 03.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Երկրի վարչապետը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում: «Նախորդ տարի տոնում էինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք […]
22:25 03.09.2018
Սեպտեմբերի 3-ին` ժամը 09:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, […]
22:15 03.09.2018
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն` զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 […]
22:00 03.09.2018
Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ՊՆ-ն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
21:40 03.09.2018
Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանում անցկացվում է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 16-րդ նիստը: Այս տարի միջպետական խորհրդի նախագահությունը Տաջիկստանի Հանրապետությունից անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Նիստում ամփոփվելու են 2017-2018թթ. ընթացքում միջպետական խորհրդի կողմից կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։ Միջպետական խորհրդի նիստերի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում կարգավորել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում անվտանգության ապահովման օրենսդրական […]
23:14 01.09.2018
Մոսկվայում անչափահասը կամրջից ընկել է զբոսանավի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։ «Սելֆիի ժամանակ 17-ամյա անչափահասն ընկել է կամրջից զբոսանավի մեջ»,- ասել է աղբյուրը` հավելելով, որ անչափահասը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Մոսկվայի ՆԳՆ-ը հաստատել է միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չի հաղորդել։
22:59 01.09.2018
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունն ԱՄՆ ռազմաօդային ուժերին է ներկայացրել «F-22 Raptor» բազմանպատակային կործանիչի նոր տարբերակը։ Այս մասին հայտնում է Defense One-ը։ Ինքնաթիռի «հիբրիդային» տարբերակի մեջ օգտագործվել են F-22 և F-35 կործանիչների տարրեր։ Ենթադրվում է, որ նոր ինքնաթիռը հանդերձված կլինի F-35 կործանիչի էլեկտրասարքավորումներով։ Հրատարակության տվյալներով` Lockheed Martin-ը ռազմական մեքենաների մի քանի տարբերակ է առաջարկում` Ռուսաստանին և […]
23:53 31.08.2018
Ամերիկայի Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքի կոշիկի խանութներից մեկում գողություն է տեղի ունեցել։ Սակայն հետաքրքրականն այն է, որ բոլոր կոշիկները եղել են աջ ոտքի համար։ Այս մասին հայտնում է The Roanoke Times տեղական հրատարակությունը։ Ինչպես հայտնում է խանութի սեփականատեր Ռոբ Ուիքհեմը` եթե գողի երկու ոտքերն էլ աջ չեն` գողոնն անիմաստ է։ Ինչպես նշվում է, հուլիսի 20-ին […]
01:00 31.08.2018
Տորոնտոյի իշխանությունները հրաձգության պատճառով տարհանել են առևտրի կենտրոնը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Տորոնտոյի քաղաքային ոստիկանությանը։ «Yorkdale առևտրի կենտրոնում կրակոցներ են լսվում։ Ոստիկանության աշխատակիցները հաստատում են հրաձգության փաստը։ Առևտրի կենտրոնը տարհանված է»,- ասված է իրավապահների թվիթերյան հայտարարության մեջ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է առնվազն երկու կասկածյալի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, անցած ամիս […]
23:58 30.08.2018
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կդիմի ՅՈւՆԵՍԿՕ-ին` «Երկիր մոլորակի պատվավոր քաղաքացի» կոչում սահմանելու և այդ կոչումը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին առաջինը շնորհելու առաջարկով։ Այս մասին հայտնում է Riafan.ru-ն։ ««Երկիր մոլորակի պատվավոր քաղաքացի» կոչում սահմանելու մեր առաջարկը կուղղենք ՅՈւՆԵՍԿՕ-ին»,- նշել է Ժիրինովսկին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, օգոստոսի 30-ին մահացել է խորհրդային և […]
22:33 30.08.2018
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կոչ անելով քաղաքացիներին գրել հարցեր, որոնց կանդրադառնա կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ։ «Սիրելի հայրենակիցներ, կիրակի երեկոյան ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Գրեք ձեր հարցերը խնդրեմ»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2144780599175657?__tn__=-R
01:00 22.08.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 22-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թվով 166 առանձնատների, իսկ օգոստոսի 22-ին` ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 18:00-ը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման […]
00:40 22.08.2018
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Ընկերնե՛ր, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարևոր որոշման մեջ: Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ և փոքր գաղտնիք […]
00:20 22.08.2018
Վրաստանում հունվար-հուլիսին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1.7 մլրդ դոլար: Եկամտի մեծ մասը՝ 431 մլն դոլարը, ստացվել է հուլիսին: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հավելելով, որ այդ ցուցանիշը 13.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալների` հունվար-հուլիս ամիսներին 4 600 988 զբոսաշրջիկներ են ժամանել Վրաստան, որը 12.9 տոկոսով ավելի է նախորդ […]
23:47 21.08.2018
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 22-26-ն սպասվում է առանց […]
23:34 21.08.2018
Հայտնի պոլսահայ երաժիշտ Հայկո Ջեփքինը Թուրքիայում կազմակերպված երաժշտական փառատոնին մասնակցելու համար համերգային հրապարակ կժամանի պարաշյուտով, գրում է ermenihaber.am-ը։ Ջեփքինը ելույթ կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Արտամետ (Էդրեմիթ) քաղաքում կայանալիք Զեյթինլիի ռոք փառատոնի ժամանակ։ Սեպտեմբերի 2-ին նախատեսված ելույթից առաջ Ջեփքինը կցատկի ինքնաթիռից և վայրէջք կկատարի հենց համերգային հրապարակում։ Երգչի խոսքով՝ համերգային հրապարակում պարաշյուտով […]