10:31 19.11.2022
Նոյեմբերի 19-ին` ժամը 03:15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնառատ գյուղի 4-րդ փողոցում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին։
10:22 19.11.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ դրանք արդեն պատրաստ են ուղևորվել Հայաստան: Քաղաքապետը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տրոլեյբուսն ընթացքում»։
10:06 19.11.2022
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 22:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյաների Արարատյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր՝ մոտ 1700 հակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։
09:54 19.11.2022
Սախալինում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Փլատակներից դուրս է բերվել 7 զոհված բնակչի մարմին, որից երեքը երեխաներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը տեսագրվել է։ Ականատեսների կադրերը հրապարակում է Mash Telegram ալիքը։ Մասնագետները սկսել են փլատակների ապամոնտաժումը։ Տեղում աշխատում է 10 միավոր տեխնիկա և 30 մարդ։ Գազի պայթյունը […]
09:45 19.11.2022
Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: […]
09:36 19.11.2022
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:44-ին, մարվել` 03:21-ին: Այրվել են տան փայտե դռները, պատուհանները, գույքն ու հատակը (մոտ 50 քմ)։
09:27 19.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 19-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.38 դրամ է, վաճառքը՝ 418.91 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.74 դրամ:
09:18 19.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ […]
09:09 19.11.2022
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
02:50 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ […]
21:57 18.11.2022
Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց Ասիայի չեմպիոնին և դուրս եկավ հաջորդ փուլ: Ինչպես տեղեկացնում են բռնցքամարտի ֆեդերացիայից՝ երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն աշխարհի առաջնության իր մեկնարկային մենամարտում մրցում էր հնդիկ Հարշ Հարշի հետ: Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով: 2-րդ-ում Իսրայելյանը ավելացրեց տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկեց Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
21:50 18.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:39 18.11.2022
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ դրանք արդեն պատրաստ են ուղևորվել Հայաստան:
21:33 18.11.2022
Սաուդյան Արաբիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևները անապատի հսկայական շրջանները վերածել են «գետերի և լճերի», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սաուդական լրատվական պորտալը տեսանյութ է տեղադրել, որում երևում է, թե ինչպես են մեքենաները շարժվում ավտոճանապարհով, իսկ ճանապարհի կողքին անապատի ջրածածկ հատվածներն են: «Թագավորության հյուսիսում գտնվող Հաիլ շրջանի անապատը հորդառատ անձրևներից հետո վերածվել է իսկական հսկայական լճերի»,- ճշտել […]
21:20 18.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու պայմաններում կազմակերպված խմբի կողմից ապօրինի ծառահատման դեպք: Քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ […]
17:00 18.11.2022
Թուրքիայի Մերսին քաղաքում հերթական անգամ թիրախավորել են ալևիներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երեկ ալևիների տան դռների և արտաքին պատերի վրա հայտնվել են X-ի նշաններ, փոխանցում է Ermenihaber-ը։ Մերսինի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մեկ անձ: Վերջինս խոստովանական ցուցմունքում ընդունել է իր մեղքը, բայց նշել, որ իր քայլը որևէ գաղափարական միտում չի ունեցել: Նշվում […]
16:52 18.11.2022
Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների՝ մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք: Արդարադատության նախարարությունից նշում են, որ այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել: Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը […]
16:50 18.11.2022
Նոյեմբերի 18-ին` ժամը 15:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։34-ին։ Այրվել է Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում գտնվող բնակելի տնակը (մոտ […]
16:33 18.11.2022
Նոյեմբերի 13-ին` կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի […]
16:23 18.11.2022
Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին: «Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում: Առաջին արբանյակի արձակումը […]
16:17 18.11.2022
Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել […]
15:54 18.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (վարորդ՝ […]
15:45 18.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահ Խաչատուրյանը […]
15:42 18.11.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը:
15:28 18.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու […]
15:22 18.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 5-10 Երևանում անցկացված «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ասուլիսին մասնակցել է նաև աստղաֆիզիկոս, «STARMUS» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը: Ամփոփելով գիտական փառատոնի արդյունքները, ասուլիսի բանախոսներն արձանագրել են, որ Երևանում և այլ քաղաքներում ու […]
15:10 18.11.2022
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Աբովյան փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Կապանում բնակվող 43-ամյա մի տղամարդու։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ նա ձերբակալվելուց րոպեներ առաջ Աբովյան փողոցում գողացել էր մի օտարերկրացու բջջային հեռախոսը։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […]
15:02 18.11.2022
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։