14:28 18.11.2022
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները […]
14:17 18.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը: Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը […]
14:10 18.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ […]
13:50 18.11.2022
Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշեց, որ […]
13:43 18.11.2022
ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Փաստաթղթերը ստորագրել […]
13:39 18.11.2022
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ […]
13:22 18.11.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունը այլ պետությունների […]
13:09 18.11.2022
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ինչպես […]
12:55 18.11.2022
ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն եւ ԶՖԳ […]
12:41 18.11.2022
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ նոյեմբերի 8-ին գողացել էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա» ավտոմեքենայի լուսարձակը: Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ նշված գողությունն արել է ինքը: Գողոնը հայտնաբերվել է: 42-ամյա արմավիրցին և կազմված փաստաթղթերը […]
12:32 18.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղի ունեցավ պատմական թռիչք։ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով բաց տիեզերք ուղարկվեց «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։ «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում […]
12:23 18.11.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
12:17 18.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 18-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.97 դրամ է, վաճառքը՝ 418.44 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.18 դրամ է, վաճառքը՝ 6.73 դրամ:
12:09 18.11.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։ Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։
11:41 18.11.2022
Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, […]
11:15 18.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով […]
21:47 17.11.2022
Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Այս մասին գրառում է կատարել ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր […]
21:32 17.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 8, 68/7 շենքեր, Կարապետյան փողոց, Անդրանիկի փ. 64, 68, 72, 62 շենքեր և Րաֆֆու փ. 45 շենք, 11:00-15:00 Մուշական գյուղ 2, 4, 10 փողոցներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 23, 23/1, […]
16:00 17.11.2022
Հնդկաստանի ամենահայտնի լրատվական ամսագրերից India Today-ը անդրադարձել է Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին զարգացող երկրների հիվանդանոցներին կապող Docus հայկական ստարտափին։ Պարբերականը գրում է, որ Docus-ը ստեղծվել է կյանքեր փրկելու համար: Docus-ի ծագման պատմությունը շատ ոգեշնչող է: «Մեկ տարի առաջ Docus-ի համահիմնադիրներ Գևորգն ու Ռոբերտը պարզել են, որ իրենց մտերիմ ընկերը Հայաստանից լուրջ հիվանդություն ունի։ Հայ […]
15:56 17.11.2022
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1957 թ.) և «JAC» (վարորդ՝ […]
15:54 17.11.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է. «Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնահերթությունների շարքում է: Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ»: Նա նշել է, […]
15:43 17.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը, որտեղ ամփոփ ներկայացվել է տվյալ ժամանակահատվածի լեզվավիճակը: ՀՀ լեզվի կոմիտեն արձանագրել է, որ շարունակում է ապահովել մեր երկրի ողջ տարածքում պետական լեզվի գործառելու բացառիկ իրավունքի իրացումը և ազգային փոքրամասնությունների լեզուների՝ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների պաշտպանությունը: Այս գործընթացը ենթադրում […]
15:41 17.11.2022
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1 600 000 000 դրամ: […]
15:33 17.11.2022
27 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրքիա կմեկնի Կուբայի նախագահը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախագահ Միգել Դիազ-Կանելին Թուրքիայում կգտնվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կուբայի նախագահի այցը միտված է Թուրքիա-Կուբա հարաբերությունների ամրապնդմանը: Կուբայի նախագահի հետ Թուրքիա են այցելելու այդ երկրի արտգործնախարարը և մի շարք այլ նախարարներ, այդ թվում՝ էկոնոմիկայի և ներդրումների: Հիշեցնենք, որ վերջին […]
15:29 17.11.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ համատիրության աշխատակից ներկայացած մի կին օգոստոս ամսին հարսից ու սկեսուրից, նույն բնակարանը սեփականաշնորհելու պատրվակով, առանձին-առանձին պահանջել և ստացել էր ընդհանուր 560 հազար դրամ և խաբեությամբ տիրացել գումարին: Բնակարանը գտնվում է Նոր Արեշում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ոստիկանության […]
15:28 17.11.2022
Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: Ըստ այդմ՝ զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:
15:22 17.11.2022
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով: Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել: Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության […]