15:18 17.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես […]
15:05 17.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի […]
15:02 17.11.2022
Կառավարությունն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրն որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող […]
14:47 17.11.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին և դրանց քննարկումը ԱԺ-ում համարել անհետաձգելի: Նախագծերի նպատակը հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է: Օրինագծով առաջարկվում է […]
14:42 17.11.2022
2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 […]
14:27 17.11.2022
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
14:13 17.11.2022
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։ «Ստացիոնար բուժում է ստանում, իսկ թե ինչ խնդիր է նրա մոտ, դա բժշկական գաղտնիք է, իր համաձայնությունն էլ չունեմ, որ ասեմ։ Ներկա պահին իրեն […]
13:54 17.11.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսանողներ, Ջերմորեն և բարի մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ուսանողներն ամբողջ աշխարհում հասարակության շարժիչ ուժն են, կարծրատիպերի դեմ պայքարների և հաղթանակների, փոփոխությունների ու նորարարությունների խորհրդանիշը: Դուք գտնվում եք այնպիսի փուլում, երբ բացահայտում եք աշխարհը, ճանաչում կյանքն ու միջավայրը՝ որդեգրելով […]
13:45 17.11.2022
Այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, դարձյալ, եթե սոցիալական իմաստով գնահատելու լինենք, հետեւյալի մասին է.ամեն հաջորդ օր, նաեւ հաջորդ տարի, մեր քաղաքացիները, խոսքը վերաբերում է աշխատող աղքատներին, միայնակ կենսաթոշակառուներին, ընդհանրապես` աղքատ ընտանիքներին, ավելի վատ են ապրելու ամեն հաջորդ օր, քան դրա նախորդ օրը, քանի որ ամեն հաջորդ օր գներն աճում են, իսկ եկամուտները դրան […]
13:38 17.11.2022
Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը «Թվիթերում» գրել է, թե Նիկոլ Փաշինյանին հորդորել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների թափը։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,- նշել է Բլինքենը։ Հիշեցնենք, որ Բլինքենը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում: Բլինքենը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ […]
13:30 17.11.2022
ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ։ «Զինվորականի և բժշկի երդման ներքո դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպանների առողջացման և կյանքերի փրկության պատասխանատու գործը: Ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Իրենց կոչմանը հավատարիմ՝ […]
13:21 17.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է: Ըստ Սիմոնյանի՝ հայ-վրացական դարավոր պատմությունը հենվում է պատմամշակութային հարուստ ժառանգության վրա: Նրա խոսքով, այդ ամենին ավելանում է նաև երկու երկրների՝ ժողովրդավարական արժեքներին նվիրումը: «Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք […]
13:12 17.11.2022
Ռազմական բժիշկներն ու բուժաշխատողները կրկնակի երդմամբ հոգ են տանում զինծառայողների առողջության համար և պաշտպանում հայրենիքը: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ նոյեմբերի 17-ը զինված ուժերում բուժծառայողի օրն է: Ռազմաբժշկական ծառայության կազմավորումից ի վեր` նրանք անթիվ կյանքեր են փրկել, այդ ճանապարհին նաև զոհաբերելով իրենցը` հանուն հայրենիքի ու ծառայակցի:
13:04 17.11.2022
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես հայտնում են Սահմանադրական դատարանից, Արման Դիլանյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները և դատաիրավական համագործակցությունը դինամիկ զարգանում են, և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը հետաքրքրված է էլ ավելի խորացնելու Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի […]
12:55 17.11.2022
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ.-ն է։ Ըստ վերջինիս […]
12:47 17.11.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, անհայտ անձի կողմից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչ Ա.Օ.-ին պատկանող տնամերձ հողամասում պահվող չոր խոտը հրկիզելու և հրդեհի տարածման արդյունքում ընդհանուր 1.058.215 ՀՀ դրամ գումարին համարժեք նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ […]
12:39 17.11.2022
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» և «JAC» մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «JAC» մակնիշի բեռնատարի […]
12:30 17.11.2022
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, տղամարդու կախված դիակ կա: Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նոյեմբերի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի դիակը` ծառից պարանով կախված վիճակում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:
12:21 17.11.2022
ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային, դրանից հետո երկու երկրների միջև ընթացող բանակցությունների հեռանկարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռիքերը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում: «Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ […]
12:03 17.11.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից՝ սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ: Սենատորը նախ ընդգծել […]
11:42 17.11.2022
Սեպտեմբերի 13-14-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք անմիջապես ներգրավվեցինք, որպեսզի կանգնեցնենք ռազմական բախումները: Այս մասին հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ Նրա խոսքերով՝ այս բախումները հիշեցրել են իրավիճակի փխրունության և համապարփակ ամուր խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին: Դոնֆրիդի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր […]
11:33 17.11.2022
Օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳՆ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն՝ խոսելով «Վարչական իրավախախտումների և ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխությունների մասին։ Դարախվելիձեն նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված […]
11:24 17.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 17-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394 դրամ է, վաճառքը՝ 403.65 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.29 դրամ է, վաճառքը՝ 418.94 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.16 դրամ է, վաճառքը՝ 6.74 դրամ:
11:18 17.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին: Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
01:08 17.11.2022
ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։ Ռիքերն ասել է, որ […]
00:19 17.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման […]