00:08 17.11.2022
Հնդկաստանի Ջարկհանդ նահանգի Կիտասոտի Խերդ գյուղի հարբած բնակիչը հսկայական պիթոնը պարանոցին է փաթաթել և հրաշքով ողջ է մնացել։ India Today պարբերականը տեսանյութ է հրապարակել։ Ի զարմանս հնդիկի՝ պիթոնը փորձել է խեղդել նրան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում ազատվել օձից։ Բհույանին օգնության են եկել նրա ընկերներն ու որդին։ Ի վերջո, մարդկանց հաջողվել […]
23:44 16.11.2022
Նոյեմբերի 16-ին Պրիշտինայում կայացավ Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: 24-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում հաշիվը բացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը: 67-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրել է Կոսովոյի հավաքականի և հունգարական «Ֆեհերվարի» հարձակվող Լիրիմ Կաստրատին, իսկ 82-րդ րոպեին Հայաստանի հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ է մղել ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո […]
23:31 16.11.2022
Լուսնի ուղեծիր թռչող Orion տիեզերանավը Երկիր է փոխանցել առաջին տեսաազդանշանը՝ ցույց տալով, թե ինչ է կատարվում նրա խցիկի ներսում և տիեզերանավի շուրջը, հայտնում է NASA-ն: «Դուք ձեր էկրաններին տեսնում եք կառավարվող տիեզերանավից փոխանցված պատկեր, վերջին անգամ դա հնարավոր է եղել 1972 թվականին «Ապոլոն» առաքելության ժամանակ՝ գրեթե 50 տարի առաջ»,- մեկնաբանել է NASA-ի ներկայացուցիչը տիեզերանավից ստացված […]
23:18 16.11.2022
Կծու սնունդ ուտելու ցանկությունը կարող է վկայել դեպրեսիայի, աթերոսկլերոզի և վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին, Aif.ru-ն մեջբերում է սննդաբան Ելենա Սոլոմատինայի խոսքերը: Նրա խոսքերով՝ քանի որ կծու ուտելիքն արագացնում է արյան շրջանառությունը, համապատասխանաբար, մենք զգում ենք կենսական ուժերի հարաբերական աճ։ Փորձագետը նշել է, որ կծու սնունդը խթանում է օրգանիզմում էնդորֆինների (երջանկության հորմոնների) արտադրությանը։ Ավելի […]
22:48 16.11.2022
2022-ի հոկտեմբերին Թուրքիայում ամենաշատը բնակարաններ են ձեռք բերել Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի քաղաքացիները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների՝ Ռուսաստանի քաղաքացիները վերոհիշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձեռք են բերել 2023 բնակարան։ Նրանց հաջորդում են Իրանի քաղաքացիները՝ գնելով 498 բնակարան, ապա՝ Իրաքի քաղաքացիները (310 բնակարան), այնուհետև Ուկրաինայի քաղաքացիները (216 բնակարան)։ Այդուհանդերձ նշվում է, որ Թուրքիայում […]
22:28 16.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 07։00-14:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Վանատուր թաղամասի, Միկրոշրջանի 104 –316 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:07 16.11.2022
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
17:01 16.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին (լուսանկարներ) Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն […]
16:59 16.11.2022
Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկրի գալիք տարվա ամենակարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որում ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները. ԱԺ ամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում: Պատգամավորն անդրադարձել է պաշտպանական գերատեսչության հատկացումների աճին, խոսել […]
16:55 16.11.2022
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին գիշերը Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն կանչելը։ Նրա կարծիքով՝ լեհ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է ներողություն խնդրեին դրա համար, ինչպես նաև «հիստերիայի» և «հակառուսական հարձակումների» համար։ «Լեհաստանի նախագահը հրթիռի անկումն անվանել է «դժբախտ պատահար»։ Լեհական գերատեսչությունները, որոնք իրենց թույլ տվեցին հակառուսական հարձակումներ և […]
16:47 16.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:44 16.11.2022
ՆԱՏՕ-ն «ոչ մի նշան չի տեսնում», որ Լեհաստանում հրթիռի անկումը կանխամտածված հարձակման արդյունք էր, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել դաշինքի վրա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ։ Միջադեպի հետաքննությունը կշարունակվի, հավելել է նա։ Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 […]
16:37 16.11.2022
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր հաղորդում, որ գողացել են մայրաքաղաքի Հերացու փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի մի մեքենայի կողային հայելիների ապակիները: Մեքենան հենց փողոցում էր կայանված, ոչ թե բակում, տերն էլ ցերեկվա ժամին եկել էր աշխատավայր: Հասկանալի է, որ ցերեկով բակում գողություն անել չեն հանդգնի: Եվ այդ հանգամանքը բացահայտման հարցում որոշիչ էր լինելու: Նախաձեռնվեց […]
16:33 16.11.2022
Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների […]
16:27 16.11.2022
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկասի հետ: ԱԽ քարտուղարը ողջունել է պարոն Լասիկասի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և […]
16:22 16.11.2022
2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով․ «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային Ժողովի կողմից։ Ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի […]
16:11 16.11.2022
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը։ Մանրամասներըէ տեսանյութում։
16:05 16.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նոյեմբերի 20-ին 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ, Եթե չեմ սխալվում, նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը: Հարցին, թե արդյոք Բայդենը շնորհավորել է Պուտինին հոկտեմբերին, Կրեմլի ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
15:57 16.11.2022
Ոչ մի ապացույց չկա, որ հրթիռը, որը նախօրեին ընկել էր Պշևոդուվ գյուղում և սպանել երկու մարդու, արձակվել է Լեհաստանի ուղղությամբ, և, հետևաբար, այն չի կարելի համարել հարձակում Լեհաստանի վրա, հայտարարել է երկրի նախագահ Անջեյ Դուդան: Նա հստակեցրել է, որ «ամենայն հավանականությամբ» հրթիռն արձակվել է ուկրաինական ՀՕՊ համակարգի կողմից։ Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության […]
15:44 16.11.2022
Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, […]
15:34 16.11.2022
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը, գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
15:26 16.11.2022
ՀՀ ՊՆ | Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են […]
15:18 16.11.2022
Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը: Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին: Կապանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը: […]
15:11 16.11.2022
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը: ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, ժամը 14:00-ին:
14:57 16.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական […]
14:50 16.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Հիմնական դիտողությունները վերաբերել են […]
14:41 16.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակների այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական ու բազմաշերտ զարգացումը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կոռուպցիայի […]
14:34 16.11.2022
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Դսեղի անտառտնտեսության Բաղեր հանդամասում բենզասղոցի գործադրմամբ կանգուն ծառեր հատելիս հայտնաբերել են Մարց գյուղի երեք բնակչի: Փայտանյութը տեղափոխելու համար նշված վայրում գտնվող «ՈՒԱԶ 469»-ը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մարց գյուղի երեք բնակիչներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]
14:13 16.11.2022
Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը: Ուստի, […]