20:47 15.11.2022
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը. – պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը; – կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց […]
20:35 15.11.2022
Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը, ս․թ․ հոկտեմբերի 30-31-ը նախանշված ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նոյեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 21։00-ն։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, […]
20:22 15.11.2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում այսօր՝ նոյեմբերի 15-ին, 85 հրթիռային հարված է հասցվել, հիմնականում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին: «Ութսունհինգ հրթիռային հարված է արձակվել Ուկրաինային, մեր քաղաքներին, մեծամասամբ՝ էներգետիկ ենթակառուցվածքին։ Դեռ կարող է լինել մոտ 20 հարված»,- ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ «Գիտեմ, որ հարվածներն անջատել են մեր էներգետիկան շատ քաղաքներում»,- հավելել […]
20:15 15.11.2022
Ալթայի Հանրապետությունում տղամարդուն կասկածում են խանդի հողի վրա կրկնակի սպանության և տունը հրկիզելու մեջ։ Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունից։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին հրշեջ բաժնում հաղորդում է ստացվել Կոզուլ գյուղի առանձնատանը բռնկված հրդեհի մասին: Հրդեհի մարման ժամանակ հրշեջները հայտնաբերել են կրծքավանդակի և պարանոցի շրջանում ծակած-կտրած վերքերով տղամարդու և կնոջ մարմիններ: […]
20:06 15.11.2022
Նոյեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը: Քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն […]
16:00 15.11.2022
Հայաստանում 2022 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին վարակային հիվանդություններից ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկի դեպքեր: Ինչպես հաղորդում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 14980 դեպք, որից մինչև 18 տարեկանների դեպքերի թիվը 12542 է: Նույն ժամանակաշրջանում 0-2 տարեկան 1193 երեխա է վարակվել ջրծաղիկով: 2022 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է կենդանիների կողմից տուժելու 5060 դեպք, որից մինչև 18 […]
15:58 15.11.2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական […]
15:50 15.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը: Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք […]
15:38 15.11.2022
Չարագործը մտել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Բոննում գտնվող երկրորդ պաշտոնական նստավայրի շենք: Ինչպես հաղորդում է Kronen Zeitung թերթը, տղամարդը փորձել է մտնել տարածք՝ թաքնվելով ոստիկանությունից, սակայն հաշված րոպեների ընթացքում ձերբակալվել է: Մեծ պարտեզով Համերշմիդտ վիլլայի շենքը երկրի ամենապահանջված վայրերից է։ Ոստիկանությունը հաստատել է, որ անծանոթի ներթափանցման պահին պետության ղեկավարը գտնվել է նստավայրում։ Նա վտանգի […]
15:33 15.11.2022
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա իրականացրեցին, ապա խնդրագիր հանձնեցին դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի, ներառյալ սփյուռքից: «Մենք` […]
15:26 15.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ ձախ ձեռքի ատրոֆիա է սկսվել, պատմել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։ «Մի քանի ամիս առաջ նրա մոտ ցավեր են սկսվել։ Նրա ձախ ձեռքը ատրոֆիայի է ենթարկվել։ Նա խնդիրներ ունի, անտանելի ցավեր ունի», – ասել է պաշտպանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է պատրաստ լինի «Էմպաթիա» հասարակական կազմակերպության կողմից քաղաքական գործչի […]
15:14 15.11.2022
Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը: […]
15:11 15.11.2022
Յոշկար-Օլայում 15-ամյա դեռահասը խաղահրապարակում մահացել է ճոճանակի խափանման արդյունքում: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին։ Տղայի մարմինը գտել են Յոշկար Օլայի Վոսկրեսենսկի զբոսավայրի իտալական զբոսայգու հարևանությամբ գտնվող խաղահրապարակում: Նախնական տվյալներով՝ ճոճվելիս կառույցը կոտրվել է և ընկել դեռահասի վրա։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ ՝ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ Ողբերգական […]
15:04 15.11.2022
Ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը զբաղվում էր Ստամբուլի ահաբեկչության ծրագրմամբ, հայտնել է Hürriyet թերթը։ «Թարմ լուրեր. Թաքսիմի ահաբեկչության հետ կապված իրադարձությունների նոր զարգացում. ձերբակալվածների թիվն ավելացել է, ձերբակալվել է նաև ահաբեկչություն ծրագրող Ամմար Ջարկասը»,- հայտնել է պարբերականը։ Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։ Թուրքիայի […]
14:50 15.11.2022
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա տեղեկացմամբ հավելավճարի […]
14:44 15.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են տեսչական մարմնի գործունեությանը, ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները, կարևորել տնտեսվարողների հետ սերտ փոխգործակցությունն ու պատասխանատուներին տվել կոնկրետ […]
14:26 15.11.2022
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրից, օդաճնշիչ հրացանով հանդերձ, բաժին ներկայացվեց արտաշատցի 17-ամյա մի պատանի: Հայտնաբերված հրացանի վերաբերյալ տղան հայտնեց, որ այն պատկանում է հորը: Նաև հայտնել է, որ ինքը հրացանը վերցրել է ավտոտնակից առանց հորը […]
14:22 15.11.2022
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայաքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։ Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես […]
14:17 15.11.2022
Երկրի բնակչության թիվը նոյեմբերի 15-ին պաշտոնապես դառնում է 8 մլրդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհի բնակչության թիվն առաջիկա տասնամյակներում ևս շարունակելու է աճել: 2011 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր 7 մլրդ ու 11 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 1 […]
14:05 15.11.2022
Զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց եւ որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից եւ արտոնություններից: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ […]
14:02 15.11.2022
Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է նախագծի փաթեթը: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխության փաթեթը, որը միտված է ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, […]
13:57 15.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին աջակցելու մասին, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: «Նախագահ Բայդենը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Ստամբուլում բռնության դրսևորման կապակցությամբ և հասկացրել, որ մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին»,- […]
13:45 15.11.2022
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման […]
13:39 15.11.2022
Այսօր առավոտյան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է Պեմզաշենում կատարված դաժան հանցագործության մեջ կասկածվող երկու անձանց խափանման միջոցի հարցի քննությունը։ Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանը կասկածյլաներից մեկի՝ Վրույր Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Դատարանն այժմ քննում է մյուս կասկածյալին կալանավորելու հարցը։ Ավելի […]
13:25 15.11.2022
ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի […]
13:17 15.11.2022
79-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
13:08 15.11.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված և հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։ Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, […]
12:52 15.11.2022
2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես գերազանցել է 8 միլիարդը, հետևում է ՄԱԿ-ի տվյալներից։ Նրանց կանխատեսումներով՝ 8,5 միլիարդի հաջորդ սահմանը կանցնի 2030 թվականին։ Ընդամենը 48 տարվա ընթացքում աշխարհի բնակչությունը կրկնապատկվել է՝ չորսից հասնելով ութ միլիարդ մարդու: 7 միլիարդի վերջին խոշոր նշագիծը մարդկությունն անցել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։ ամենաբազմամարդ երկիրը Չինաստանն է։ Այնտեղ […]