14:31 14.11.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ նախագահը խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» և «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն չորս կամ վեց տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկ» հարցերը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել […]
14:22 14.11.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանից Վրաստան ժամանածներից շուրջ 100 հազարը մնացել է Վրաստանում, փոխանցում է Aliq.ge-ն։ Radio France-ին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ զորահավաքից հետո 700 հազար ՌԴ քաղաքացի է հատել Վրաստանի սահմանը, որից 600 հազարը մեկնել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստան, Թուրքիա և եվրոպական […]
14:13 14.11.2022
Նոյեմբերի 11-ին` ժամը 09.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում տվեց տարածքը վարձակալած անձը: Գիշերը շենքի առաջին հարկի միրգ-բանջարեղենի խանութի դուռը հրել-բացել էին և գողացել փող, օգտագործված հագուստ, կոշիկ և այլն: «Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` ստացվեց նոր ահազանգ: Ժամը 15.55-ին Միկրոշրջան […]
13:55 14.11.2022
Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին: Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները: Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը […]
13:47 14.11.2022
Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը 12-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։ Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձերբակալվել է […]
13:18 14.11.2022
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։ Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում […]
12:53 14.11.2022
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Ն․ Ս․, ծնված 2001 թ․) և ուղևորը (Հ․ Ա․, ծնված 1989 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել […]
12:45 14.11.2022
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Ապրես Վարդապետյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա Ա․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
12:38 14.11.2022
Նոր Նորքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է նույն թաղամասի 44-ամյա բնակիչը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ […]
12:31 14.11.2022
Ստեփանակերտ – Դրմբոն մայրուղուց Դահրավ համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքերը մեկնարկել են։ Ճանապարհի երկարությունը կազմում է 5 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 5․6 մետր։ Աշխատանքներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, իսկ կապալառուն՝ «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։
12:25 14.11.2022
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը: «Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը: Դեղորայքային հասանելիությունը, […]
12:18 14.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
12:14 14.11.2022
Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն ու առաջարկվող նյութերի փաթեթը: Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով քայլեր կձեռնարկվեն արխիվի թվայնացման […]
12:03 14.11.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
11:50 14.11.2022
Նոյեմբերի 7-13-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 35 տղա, 36 աղջիկ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ նախորդ շաբաթ գրանցվել է 71 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։
11:39 14.11.2022
Նոյեմբերի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի շենքերից մեկի մոտ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա Հայկ Պողոսյանին, որը հիվանդանոցում մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ կատարվում է նախաքննություն։
11:32 14.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական տարբեր գործակալությունների ղեկավար կազմերի և այլ անձանց հետ, կատարելով դերերի բաշխում, […]
11:28 14.11.2022
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, […]
11:20 14.11.2022
Վաղը՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ն, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հորդորում է երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
11:13 14.11.2022
Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով կան տուժածներ և 6 զոհ։ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը: Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ […]
23:55 12.11.2022
Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով կասկածյալը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է։ Նա խոսոտվանական ցուցմունք է տվել։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Իրավապահները ձերբակալված անձի մասին որևէ այլ տեղեկություն չեն հաղորդում։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ նա Պեմզաշեն գյուղի բնակիչ Վ․Բ․-ն է, որը երեք երեխաների […]
23:31 12.11.2022
Մարտական ուժեղացված հերթապահություն առաջնագծում։ «Զինուժի» օբյեկտիվում հանրապետության հարավարևմտյան սահմանագոտու դիրքապահներն են։ Նրանք գործեցին խիզախորեն ու արեցին առավելագույնը՝ հանուն հայրենիքի պաշտպանության ։ Հակառակորդի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային դիմագրաված հայ զինծառայողներն են պատմում իրենց գործողությունների մասին։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ ու բանակի շարքերում արդեն երկու տասնամյակ։ Ռեպորտաժ բազմաթիվ զինվորների կյանքեր փրկած վիրաբույժ Համլետ Ղորխմազյանի անցած ուղու մասին։ Եվ՝ «Ուխտագնացություն […]
22:59 12.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 12-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.41 դրամ է, վաճառքը՝ 404.12 դրամ: Եվրոյի առքը միջինը 397.35 դրամ է, վաճառքը՝ 417.24 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.12 դրամ է, վաճառքը՝ 6.75 դրամ:
22:45 12.11.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահը Փարիզի մտադրությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Պրահայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ։
22:30 12.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:15 12.11.2022
Աշտարակի խճուղին՝ նոր լուսավորությամբ. ցանցը վերակառուցվել ու արդիականացվել է: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ մոտ 4 կմ հատվածը լուսավորելու համար տեղադրվել է 125 նոր հենասյուն: Նատրիումային լամպերը փախարինվել են էներգախնայող 250 LED լուսատուով, որոնք այսօր մի քանի անգամ ավելի ուժեղ լուսավորություն են ապահովում ։
22:04 12.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության […]