14:00 16.11.2022
Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 մարդ մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների գրեթե 9 ամիսների ընթացքում առաջին անգամ է հարված հասցվում ՆԱՏՕ-ի երկրի: CNN-ը հաղորդում է, որ առայժմ պարզ չէ, թե ով է արձակել հրթիռը կամ որտեղից է այն արձակվել՝ չնայած Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնել է, […]
13:52 16.11.2022
ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների աշխատակիցների մասնագիտական զարգացման և վարձատրության […]
13:38 16.11.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա պատգամավորական բարեկամական խմբի կազմում գտնվում է Կորեայի Հանրապետությունում։ Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Յուն-յոնգ Լին: Այցի շրջանակներում Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել նաև Կորեայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ջոն Դեյջինի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Կորեայի […]
13:32 16.11.2022
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները: […]
13:25 16.11.2022
2023 թ. բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման եւ մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը` Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեի մասին նախագիծը: «Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք […]
13:17 16.11.2022
Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 […]
13:08 16.11.2022
2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումերի հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։ «Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի և այլ բնույթի հարյուրավոր անօրինական […]
13:02 16.11.2022
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն Դավիթ Աղմաշենեբելիի անվան պաշտպանության ակադեմիայում հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, պաշտպանության ազգային ակադեմիայի ռեկտոր, բրիգադային գեներալ Մամիա Բալախաձեն երկու երկրների պաշտպանության նախարարների հետ զրուցել է ռազմական ակադեմիայի հնարավորությունների մասին։ Նա հյուրերին ցույց է տվել Պաշտպանության ազգային ակադեմիայի ուսումնական լաբորատորիաները, բուժհաստատությունը, […]
12:56 16.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի […]
12:49 16.11.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում ֆրանսերեն և թուրքերեն գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեղադրելով հանդիպման լուսանկարը՝ Մակրոնը դրան կցել է հետևյալ գրառումը. «Ուկրաինայի պատերազմը մեծացնում է սովի ռիսկն աշխարհում: Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել արտահանումների անխոչընդոտ շարունակման համար»: Հիշեցնենք, որ Մակրոնն ու Էրդողանը հանդիպել […]
12:29 16.11.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Գրիգորյանը պատասխանել է պատվիրակության անդամների […]
12:21 16.11.2022
Երևան քաղաքում նոյեմբերի 15-ին ծնվել է 67 երեխա՝ 34 աղջիկ, 33 տղա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
12:06 16.11.2022
Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Սենատին երեկ՝ նոյեմբերի 15-ին ընդունած բանաձեւի համար, որով ֆրանսիացի գործընկերներն աջակցում են Հայաստանին եւ առաջարկում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Նկատի առնելով երեկ Ֆրանսիայի […]
11:50 16.11.2022
2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով: ✅ Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ […]
11:38 16.11.2022
Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:
11:33 16.11.2022
Այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ժամանակ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկի հատվածում վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, նշելով, որ այդ պատճառով նոյեմբերի 16-ին ժամը 03:00-ից դադարեցվել է Սիսակյան փողոցի թիվ 16, 22, 3 բազմաբնակարան շենքերի, Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/12, 23/13, 14/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների […]
11:24 16.11.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային վարչարարության բարելավման արդյունքում, պարզեցվել և ներդրվել է ավել վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնացման, փոխհատուցման տուրքերի, միասնական մաքսային վճարի և տուգանքի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման նոր ընթացակարգ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ավել վճարված մաքսային վճարները տնտեսվարողներին վերադարձվում են մաքսային մարմնի կողմից՝ ապրանքային հայտարարագրում հայտարարագրված կամ այլ մաքսային փաստաթղթերում […]
11:13 16.11.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Երևանում հյուրընկալել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկային։ Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան […]
21:57 15.11.2022
Հերթական անգամ Սենատը հայտնվել է բարձունքի վրա՝ քվեարկելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանին աջակցելու օգտին։ Այս մասին գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։ «Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար»,- գրել է Բուայեն։ Հիշեցնենք՝ քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատնն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ […]
21:41 15.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա: Երևան քաղաքում նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։
21:32 15.11.2022
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար: «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար: Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: […]
21:24 15.11.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի […]
21:19 15.11.2022
]Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Երկար դադարից հետո ընդդիմությունը ևս ներկայացել է նիստերին, բայց օրակարգային հարցերի քննարկման ժամանակ լքել է նիստերի դահլիճը: Թե ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտից հետո ինչ օրակարգով է վերադարձել խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ներկայացրեց: Պատգամավորը հիշեցրեց՝ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում են պայքարել իշխանության դեմ: Մինչ […]
21:07 15.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք-Մարաշ՝ Արմենակյան փ. 61-65, 153, 202, 203 առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 2, 10, 8/8, 8/10 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 222, 272/10, 243, 247 առանձնատներ, Նորքի 10 փողոց 9 առանձնատուն, […]
20:55 15.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N […]