12:09 07.11.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնից, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Լևոնի Հարությունյանի […]
12:03 07.11.2022
Վերելակով ուղևորությունը Իրկուտսկից ամուսնական զույգի համար վերածվել է տհաճ արկածի. վերելակի խցիկն ընկել է չորրորդ հարկի բարձրությունից, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի առավոտյան Վերխնայա Նաբերեժնայա փողոցում։ Երբ ծնողները և փոքրիկ երեխան վերելակ են նստել: Չորրորդ հարկից խցիկը ընկել է։ Ո՛չ մեծահասակները, ո՛չ էլ երեխան լրջորեն չեն տուժել: Հարուցվել է […]
11:46 07.11.2022
Արաբական աշխարհում խոշորագույն Emaar-ի 35-հարկանի բարձրահարկ շենքը բռնկվել է Դուբայի կենտրոնական մասում՝ Downtown շրջանում: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները` հրդեհը բռնկվել է նոյեմբերի 7-ի գիշերը: Պատճառները պարզվում են։ Հայտնի է նաև, որ շենքում չի գործել հրդեհային ազդանշանը։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մեկուսացնել: Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում: […]
11:37 07.11.2022
Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ 30-ամյա քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է: Նոյեմբերի 6-ին՝ ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է […]
11:35 07.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Երևանյան խճ. 72, 76, 117-123, 125, 127-149 շենքերի, անհատական տների 76-223 սեկտորների, Նաիրի տնակային ավանի, Դ.Դեմիրճյան, Թամանցիների փողոցների, Ամիրյան 1-29 անհատական տների, 30-56 զույգ անհատական տների, 5, […]
11:29 07.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.79 դրամ է, վաճառքը՝ 404.62 դրամ: Եվրոյի առքը միջինը 386.35 դրամ է, վաճառքը՝ 403.74 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6 դրամ է, վաճառքը՝ 6.64 դրամ:
11:21 07.11.2022
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
11:04 07.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում կատարվել է 1839 թեստավորում: Հաստատվել է 155 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի::
09:43 07.11.2022
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
20:07 06.11.2022
Արդեն տեղեկացրել ենք՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Ներկայացնում ենք մեր մարզիկի չեմպիոնական մրցելույթը և պարգևատրման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Երեկ […]
11:37 06.11.2022
Նիկոլ Փաշինյանը ստանձնում է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն Է։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր վարչության բոլոր անդամներին»,- գրել է Փաշինյանը:
00:34 06.11.2022
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը […]
23:47 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 20։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW […]
23:33 05.11.2022
Զինված Ուժերը համալրվում են դասակի հրամանատարներով։ Ծառայավայրեր են մեկնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Հայկական բանակի կապավորների վաղվա հերթափոխը։ Կարևորագույն մասնագիտություններից մեկի ուսումնական գործընթացը ոչ մի վայրկյան չի դադարում։ Պատերազմի մասնակից հրետանավորը մասնագետներ է պատրաստում։ Ռեպորտաժ դիվիզիոնի շտաբի պետի սխրանքի ու առօրյա ծառայության մասին։ Եվ այս թողարկման լուսավոր ակորդը․ նորածին մանկան ճիչ Ղուզանյանների ընտանիքում։ Լույս աշխարհ […]
23:23 05.11.2022
Հայտնի ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատրաստվում է ուռուցքի հեռացման վիրահատության։ Այս մասին «Հիմնական բնազդը» ֆիլմի աստղը երկրպագուներին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ինչպես խոստովանել է դերասանուհին՝ նրա մոտ «մեծ ֆիբրոզային ուռուցք» չեն հայտնաբերել, թեև նա նախկինում անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Բուժող բժշկին նույնիսկ չեն շփոթեցրել Շերոն Սթոունի սուր ցավերի բողոքները։ Այնուամենայնիվ, ախտանիշները չեն […]
22:50 05.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ն էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:34 05.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW […]
22:20 05.11.2022
Միանշանակ ավելի լավ է, երբ քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում: Երբեմն դա անելու համար բավական է հետևել ձեր օրգանիզմի ազդանշաններին։ Ինչ, այսպես կոչված, «կարմիր դրոշներ» չի կարելի անտեսել, aif.ru-ին հայտնել է բժիշկ-ճառագայթային, թերապևտ Դենիս Ռոմանովը: Ռիսկի գործոններ Սովորաբար, «կարմիր դրոշներ» ասելով, հիվանդները հասկանում են հենց ախտանիշները, բայց դրանք կարող են ներառել նաև մի շարք ռիսկի […]
22:06 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝՝ ժամը 16։16-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) […]
21:05 05.11.2022
Արցախի կորուստը պարզապես ինչ-որ տարածքի կորուստ չէ. դա առաջին հերթին մեր ինքնության, ազգային դիմագծի և հայկական արմատների կորուտ է։ Պատահական չէ, որ օրեր առաջ «Կոմերսանտ»-ին տված իմ հարցազրույցը Գանձասար վանական համալիրի տարածքում էր, գրել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և կից տեսանյութ հրապարակել։
20:35 05.11.2022
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները: Ինչպես փոխանցում է Armsport.com-ը՝ Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, մասնակցելով նժույգ թափեր վարժությանը, կրկին նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։ Հիշեցնենք՝ Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր հաղթող՝ երկրորդ անգամ նվաճելով […]
20:28 05.11.2022
Անդորրա իրականացրած այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարար Ժորդի Տոռես Ֆալկոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության խթանմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
20:15 05.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը: Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող […]
16:29 05.11.2022
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կմասնակցի 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված Միասնության հանրահավաքի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում։ «Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ […]
16:21 05.11.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ սև խավիար է հյուրասիրել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տեսանյութը հրապարակել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram ալիքը։ «Ես հատուկ [նվիրել եմ] Իլհամ Ալիևին կամ Պուտինին»,- ասել է Լուկաշենկոն հանրապետության ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա կատարած այցի ժամանակ։ Ինչպես պնդում է Բելառուսի ղեկավարը, Կրեմլում […]
16:05 05.11.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 43-ամյա Գևորգ Մ.-ն, որը ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի գծային վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: