15:47 05.11.2022
Անդրադառնալով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն և ՄԱԿ-ի բանաձևի ակնհայտ թերությանը, Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը երկխոսության ճանապարհը բաց է պահել համաձայնագիրը պահպանելու համար, փոխանցում է ParsToday-ը։ Շաբաթ օրը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում ՄԱԿ-ի բարեկամների կանոնադրության առաջին միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը՝ չնայած Արևմուտքի […]
15:39 05.11.2022
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից […]
15:15 05.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Նորակերտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 36-ամյա Էդգար Մելքոնյանը, և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը՝ 52-ամյա Սուսաննա Քալանթարյանը, մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 54-ամյա Հայկարամ Մնացականյանը: Կատարվում է նախաքննություն:
15:00 05.11.2022
Նոյեմբերի 4-ին, ժամը 01.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն
14:46 05.11.2022
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի և պարեկային ոստիկանության Աջարիայի գլխավոր բաժնի քննչական բաժանմունքի ծառայողները ձերբակալել են օտարերկրյա երկու քաղաքացի՝ 1971 թվականին ծնված Ս.Ք.-ին և 1990 թվականին ծնված Ս.Հ.-ին՝ Սարփիի սահմանային անցակետում, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ըստ ՆԳՆ-ի, Ս.Ք-ին՝ Վրաստանի պետական սահմանին միգրանտին ապօրինի տեղափոխելու փորձի մեղադրանքով, իսկ […]
14:30 05.11.2022
Նախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված Վ.Գ.-ն, կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո, պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց, տեղեկացնում են Դատախազությունից։ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի N շենքի մի խումբ բնակիչների դիմումը, դիտարկելով որպես առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի անմիջական հաղորդում, Լոռու մարզի դատախազությունն այն ուղարկել […]
14:19 05.11.2022
Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն […]
14:03 05.11.2022
Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկն ազդել է ավելի քան 4,23 միլիոն մարդու վրա: Ըստ ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի տեղեկատվության՝ փոթորկի հետևանքով զոհվել է 155 մարդ: Ներկայումս ավելի քան մեկ միլիոն տեղացիներ գտնվում են 1038 տարհանման կենտրոններում: Իրենց տներից նախապես հեռացել է ավելի քան 355,4 հազար մարդ։ Երկրի 13 շրջաններում գրանցվել է […]
13:45 05.11.2022
Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: «Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման […]
13:39 05.11.2022
Ուկրաինայում իրավիճակը ցույց է տվել համաշխարհային անվտանգության ինստիտուտների ձախողումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ։ «Ռուս-ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց ինստիտուտների ձախողումը։ Մեր այն պնդման ճշմարտացիությունը, թե «աշխարհը հինգից ավելի է» (ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներ, Թուրքիայի առաջնորդը հաճախ քննադատում է ՄԱԿ ԱԽ-ին անվճարունակության համար և կոչ է անում նրան լուծարել – խմբ.), հաստատվել […]
13:27 05.11.2022
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել […]
13:06 05.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ: Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար […]
00:43 05.11.2022
Ե՛վ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերջերս հայտարարեցին, որ ապաշրջափակվելիք ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերենության ներքո: Մոստաֆաևն ասել է՝ տրանսպորտային միջանցքը արտատարածքայնության հետ կապ չունի, բայց պնդել է՝ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ՀՀ տարածքով հաղորդակցության վերահսկողությունը պիտի իրականացնի ՌԴ ԱԴԾ-ն, մինչդեռ պարոն Փաշինյանն ասաց՝ ըստ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ ԱԴԾ-ն պետք է […]
00:38 05.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:35 05.11.2022
Նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ճանապարհային քարտեզ պիտի ընդունվի, կամ՝ ոչ։ Դրված է Հայաստանի տարածքների՝ ադրբեջանական զավթումից ազատելու հարցը։ Բայց նիստից առաջ Բելառուսի նախագահն անում է Հայաստանի դեմ ուղղված հայտարարություններ, թե հայ-ադրբեջանական հարաբերությունը ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, թե Իլհամն իրենց եղբայրն է և այլն։ Factor TV-ն ՀՀ Անվտանգության […]
00:12 05.11.2022
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգի Աշոկնագար Կալյանգարխ քաղաքի բնակիչը 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահել քրոջը տված խոստման պատճառով: Այս մասին հայտնում է News 18-ը։ 1996 թվականին Ջայդև Բիսվասը, որն այժմ 68 տարեկան է, վերջին անգամ փորձել է չուտնիի սոուսը, որը պատրաստել է հարևանի աղջիկը՝ Ագնիսվինա Դևին։ Տղամարդը նրան համարում էր իր քույրը և սիրում […]
23:59 04.11.2022
Այսօր` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավստրիայի քաղաքացի՝ 63-ամյա Արա Ուգուրլուօգլուն. իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Ծովագյուղ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել առվակում։ Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
23:51 04.11.2022
Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգի կապիկը կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և սկսել է թալանել ալկոհոլ վաճառող խանութները: Այս մասին հայտնում է IndiaTimes-ը։ Վաճառակետերից մեկի սեփականատերը բողոքել է, որ հարբեցող կապիկը կորցրել է իրեն։ Կենդանին ագրեսիվ է դառնում, եթե փորձում են կանխել նրան ալկոհոլի շշերը վերցնելուց: Որոշ դեպքերում պրիմատը նույնիսկ խմիչքներ էր վերցնում հաճախորդներից։ […]
23:44 04.11.2022
Նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արցախի Հանարապետությունում հաշվառված 28-ամյա Մուշ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված Nissan XTrail մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը, ապա բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և մոտ 1.5 մետր բարձրությունից […]
23:30 04.11.2022
Կոֆեինի վտանգի մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժիշկ-սննդաբան Նատալյա Նեֆեդովան։ Նրա խոսքով՝ մարդկանց որոշ խմբեր պետք է հատկապես զգույշ լինեն օրական խմած սուրճի և թեյի քանակով։ «Կոֆեինի քանակը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զգայուն են դրա նկատմամբ. շատ սուրճ կամ թեյ խմելով՝ նրանք կարող են զգալ սրտի բաբախյունի աճ: Սա կարևոր է […]
23:12 04.11.2022
2022 թվականի նոյեմբերի 04-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։ Ըստ այդմ. «ՏԵՑԵՆՏՐԻՔ ԱՏԵԶՈԻԶՈՒՄԱԲ» խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, […]
22:33 04.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:03 04.11.2022
Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
20:54 04.11.2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
17:01 04.11.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 6-ամյա տղային վրաերթի էր ենթարկել «Մերսեդես» մակնիշի 57-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
16:56 04.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Մառնեուլ քաղաքի օդանավակայանի մոտ՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ բախվել VAZ 21-07 մակնիշի վրացական պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան և հայկական պետհամարանիշով բեռնատարը։ Առկա տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է VAZ 21-07-ի վարորդը. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպին ներգրավվել է ոստիկանությունը, նախաքննությունը շարունակվում է։
16:52 04.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի անդամների հետ՝ քննարկելու Բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի գործողությունները: Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ […]
16:42 04.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը, կարճատև զբոսնել են Երևանով։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։
16:33 04.11.2022
Նոյեմբերի 3-ին՝ կեսգիշերն անց, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն Ազատան-Գյումրի ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխել 21 և 27 տարեկան գյումրեցի երկու երիտասարդի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրագույն զանգվածով կաթուցիչներ, մոտ 15 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ և մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ […]